Գլխավոր տեղեկություն
Համար
N 80-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.12.2019-31.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.02.17/4(483) Հոդ.67
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.01.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2014 թվականի N 80-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 273.210.03311) վերակազմավորել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ):

2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հիմնադրամում հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

(3-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)

4. Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ՝ ռեկտորի պաշտոնակատար) նշանակել Գագիկ Շաղաբեգի Գալստյանին (անձնագիր` AK 0214042, տրված՝ 26. 12. 2008 թ., 005-ի կողմից):

(4-րդ կետը փոփ. 19.03.14 N 404-Ն)

5. Առաջարկել հիմնադրամի ռեկտորի պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:

6. «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևան քաղաքի Տերյան 105 հասցեում գտնվող` 266712.7 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 7343.32 քառ. մետր ընդհանուր մակերեսով N 1 մասնաշենքի (այդ թվում՝ 777.5 քառ. մետր մակերեսով նկուղ), N 14 մասնաշենքի 1-ին, 2-րդ հարկերից` 286,1 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 116.76 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, N 2 մասնաշենքի 1-ին հարկից` 561.7 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 229.26 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, N 24 մասնաշենքի 1-ին հարկից` 679.8 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 277.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, N 10 մասնաշենքի 1-ին հարկից` 16178.1 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 279.58 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, N 20 մասնաշենքի 1-ին և 3-րդ հարկերից` 626.8 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 255.84 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, N 22 մասնաշենքի 1-ին հարկից` 169.7 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 69.28 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, N 4 մասնաշենքի 5-րդ հարկից` 492.0 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 200.81 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, N 3 մասնաշենքի 6-րդ հարկից` 77.5 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 31.65 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը և 1.442 հեկտար մակերեսով հողատարածքը, Երևան քաղաքի Խանջյան 9 հասցեում գտնվող` 226236.0 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 2848.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաշենքը (դպրոց), 2085.38 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 909.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաշենքը (դպրոց), 1559.297 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 15.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով կաթսայատունը և 0.498 հեկտար մակերեսով հողատարածքը, Երևան քաղաքի Մառի 17/1 հասցեում գտնվող` 21051.25 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 8632.15 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքը, 692.18 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 77.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով պարիսպը և 1.0788 հեկտար մակերեսով հողատարածքը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան-Ճամբարակ ճանապարհի աջ հատվածում գտնվող` 324.9 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 159.54 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական բազան (այդ թվում` 26.23 քառ. մետր մակերեսով նկուղ), 139.2 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 118 քառ. մետր ընդհանուր մակերեսով հարթակը հետ վերցնել և դրանք թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

(6-րդ կետը փոփ. 13.08.15 N 914-Ն)

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 6-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո քառամսյա ժամկետում «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին առնվազն 10 օր առաջ գրավոր ծանուցելով հիմնադրամին, պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին:

8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

ա. ապահովել «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,

բ. հաստատել «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ` վիճարկվող) պարտավորությունների` «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին փոխանցման ակտը.

 2) հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝

 ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը,

 բ. ապահովել «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով հիմնադրամին փոխանցելու` հանձնման-ընդունման գործընթացը։

9. Սահմանել, որ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի 6

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 23-ի N 80-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը (այսուհետ` համալսարան) հիմնադրի որոշմամբ հիմնադրված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Համալսարանը «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը՝ 273.210.03311) իրավահաջորդն է (փոխանցման ակտին համապատասխան):

3. Համալսարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

4. Համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:

(4-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)

5. Համալսարանի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ.

2) հայերեն կրճատ` ՃՇՀԱՀ հիմնադրամ.

3) ռուսերեն լրիվ` Фонд «Национальный университет архитектуры и строительства Армении».

4) ռուսերեն կրճատ` Фонд НУАСА.

5) անգլերեն լրիվ` «National University of Architecture and Construction of Armenia» Foundation.

6) անգլերեն կրճատ` «NUACA» Foundation։

6. Համալսարանի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0009, Տերյան 105։

 

II. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

7. Համալսարանն իրավաբանական անձ է, ստեղծված է համարվում պետական գրանցման պահից և գործում է անժամկետ:

8. Համալսարանը Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:

9. Համալսարանն ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

10. Համալսարանն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բանկային հաշիվներ բացելու Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

11. Համալսարանի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը պետք է օգտագործվի նրա կանոնադրական խնդիրների լուծման համար:

12. Համալսարանն իր կանոնադրությանը համապատասխան՝

1) օգտագործում է հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը.

2) տնօրինում, օգտագործում և տիրապետում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

13. Համալսարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր և այլ անհատականացման միջոցներ:

14. Համալսարանի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

15. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների համար, իսկ հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար:

 

III. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

16. Համալսարանի, որպես բարձրագույն ուսումնական հաստատության, հիմնական գործունեությունը նպատակաուղղված է ճարտարագիտական, ճարտարապետական, բնագիտական, տեխնոլոգիական, տնտեսագիտական և այլ ուղղություններով կրթության, հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը՝ հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով և ուսուցման տարբեր ձևերով (առկա, հեռակա, հեռավար, դրսեկություն)` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

17. Համալսարանի գործունեության նպատակը բարձրագույն կրթության, հանրակրթության, միջին մասնագիտական կրթության, հետբուհական կրթության կազմակերպումն է առկա, հեռակա, հեռավար և դրսեկության ձևերով, ինչպես նաև՝ գիտական, փորձագիտական, հետազոտական, խորհրդատվական, գիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումն է:

18. Համալսարանի գործունեության հիմնական ուղղություններն են՝

1) ճարտարապետության և շինարարության ոլորտի համար բարձր որակավորում ունեցող` տարբեր աստիճանների՝ բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտների, ինչպես նաև գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը, վերաորակավորումը, խորհրդատվությունը, հետբուհական և լրացուցիչ կրթության իրականացումը.

 2) բնագիտական, տեխնիկական, տնտեսագիտական, հասարակագիտական և հումանիտար գիտությունների բնագավառներում գիտական, հետազոտական, ինովացիոն, նախագծային, փորձագիտական, խորհրդատվական, շինարարական, արտադրական, տեխնիկական հսկողության, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական աշխատանքների իրականացումը, գիտաժողովների, ցուցահանդեսների, ցուցահանդես-վաճառքների կազմակերպումը.

3) կրթության, գիտության և խորհրդատվության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, նոր և հեռանկարային մասնագիտությունների համակարգերի մշակումն ու արմատավորումը.

4) գիտական մշակումների արդյունքների ներդրումն արտադրության մեջ:

19. Իր առջև դրված նպատակների ու խնդիրների իրականացման համար համալսարանն իրավասու է իրականացնելու գործունեության հետևյալ հիմնական տեսակները՝

1) բարձրագույն, միջին մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների, մասնագիտացումների, ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի մշակում և հաստատում, ուսումնական, ուսումնամեթոդական, գիտական գրականության հրատարակում.

2) համալսարանի պատվավոր կոչումների շնորհում, մրցանակների, անվանական կրթաթոշակների, մեդալների սահմանում.

3) ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, հայցորդների ու սովորողների ընդունելության և համապատասխան ուսուցման կազմակերպում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

4) ձեռնարկատիրական գործունեության այն տեսակների անձամբ իրականացում, որոնք սահմանվում են համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝

ա. բարձրագույն, հանրակրթական, նախապատրաստական, հեռավար, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում,

բ. օտարերկրացի դիմորդների նախապատրաստական և բոլոր աստիճանների կրթության կազմակերպում,

գ. գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում,

դ. գիտահետազոտական, նախագծային, ինովացիոն, տեխնիկական հսկողության, շինարարական, արտադրական աշխատանքների իրականացում և իրացում,

ե. փորձագիտական գործունեության կազմակերպում,

զ. խորհրդատվական ծառայության կազմակերպում,

է. ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում,

ը. հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում,

թ. սովորողների և աշխատողների սննդի կազմակերպում,

ժ. համակարգչային տեղեկատվական ծառայությունների մատուցում և համակարգչային ծրագրերի ու լեզուների ուսուցման կազմակերպում,

ժա. հանրակացարանաբնակ դասախոսների, սովորողների կենցաղի կազմակերպում և սպասարկում,

ժբ. սովորողների և աշխատողների հանգստի կազմակերպում:

 

IV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

20. Համալսարանի շահառուները կրթական, գիտական, արտադրական (այդ թվում՝ շինարարություն, ինժեներական նախագծում) բնագավառներին առնչվող ֆիզիկական և իրավաբանական անձինք են:

 

V. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

21. Համալսարանը կանոնադրական նպատակներն իրականացնելու համար` օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`

1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին, ստանալու անհրաժեշտ տեղեկություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից.

2) ստեղծելու մասնաճյուղեր, կենտրոններ, ներկայացուցչություններ, հիմնարկներ.

3) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակից.

4) իրականացնելու օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեություն.

5) պայմանագրային կարգով ներգրավելու ներդնողների՝ համալսարանի հիմնական և ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման նպատակով, ընդ որում, բացառելով հիմնադրի կողմից համալսարանի օգտագործմանը հանձնված գույքի, այդ թվում՝ շենքերի, շինությունների և հողատարածքների գրավադրումը, օտարումը կամ անհատույց օգտագործման հանձնումը:

22. Հիմնադրամն իրավունք ունի իրեն հանձնված գույքը հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Հանձնված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքի: Հանձնված գույքի վարձակալության հանձնման արդյունքում ստացված եկամուտները պետական սեփականություն են:

23. Համալսարանը պարտավոր է՝

1) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև իր կանոնադրությանը համապատասխան.

2) հրապարակել ամենամյա հաշվետվություն իր գործունեության մասին, օրենքով նախատեսված դեպքում` նաև ֆինանսական հաշվետվությունների աուդիտի մասին եզրակացությունը.

3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

5) ապահովել սույն կետում նշված հաշվետվություններին ծանոթանալու մատչելիությունը.

6) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

VI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

24. Համալսարանն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով:

25. Համալսարանի կառավարման մարմիններն են`

1) համալսարանի հոգաբարձուների խորհուրդը.

2) համալսարանի տնօրենը (այսուհետ` ռեկտոր)։

26. Համալսարանի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը համալսարանի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` հոգաբարձուների խորհուրդ), որն ստեղծվում է 5 տարի ժամկետով և բաղկացած է 32 անդամից: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից, ինչպես նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչներից՝

1) համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում հաստատության կառուցվածքային միավորները`

ա. հաստատության կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող,

բ. հաստատության կառուցվածքային միավորների կողմից առաջադրված անձանց թեկնածություններն ընտրվում են հաստատության գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին,

գ. պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը.

2) համալսարանի ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները`

ա. ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ),

բ. հաստատության ուսանողական խորհուրդն ընտրում է ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացնում լիազոր մարմին,

գ. ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը.

3) հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը).

4) լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը).

5) առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը.

6) հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, և չեն կարող լինել համալսարանի այլ մարմնի անդամները.

7) խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահը և անդամը նույն բուհում պահպանում են դասախոսելու իրավունքը:

27. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) ներկայացնելու առաջարկություններ նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ ու որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ համալսարանի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին.

4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

28. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են`

1) մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով համալսարանի շահերից:

29. Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են՝

1) համալսարանի գործունեության տարեկան և երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի հաստատումը.

2) համալսարանի կողմից իրականացվող (այդ թվում՝ անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) համալսարանի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու համալսարանի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

4) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշման ընդունումը.

5) համալսարանի գործունեության, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրությունը.

6) համալսարանի կրթական, գիտաթեմատիկ նախագծերի, դրանց իրականացման և խոշոր գիտական ծրագրերում, նախագծերում ու համագործակցության այլ ձևաչափերում մասնակցության և արդյունքների մասին հաշվետվության հաստատումը.

7) հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

8) խորհրդի նախագահի, ռեկտորի և սույն կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության ու դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

9) սույն կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների ձևավորումը.

10) ռեկտորի տարեկան հաշվետվության լսումը.

11) ռեկտորի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանների, հրահանգների և ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

12) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

13) համալսարանի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

14) համալսարանի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

15) համալսարանի կառուցվածքի հաստատումը.

16) համալսարանի հաստիքացուցակի հաստատումը.

17) համալսարանի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.

18) համալսարանի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

19) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի մյուս մարմիններին օրենքով չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

30. Հոգաբարձուների խորհրդի իրավասությունը հանդիսացող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

31. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու համալսարանի բոլոր փաստաթղթերին:

32. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով: Եթե հոգաբարձուների խորհրդի նախագահը նշված ժամկետում նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք: Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

33. Հոգաբարձուների խորհրդի նախագահի իրավասություններն են`

1) հոգաբարձուների խորհրդի աշխատանքների կազմակերպումը (անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր), սույն կանոնադրությամբ նախատեսված համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը (ստուգում, ուսումնասիրում և այլն) և սույն կանոնադրության 29-րդ կետի 3-րդ, 4-րդ, 17-րդ ու 18-րդ ենթակետերով նախատեսված հարցերի նախնական քննարկումը` դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհուրդ եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.

2) հոգաբարձուների խորհրդի նիստերի գումարումը և դրանք նախագահելը.

3) հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրության վարման կազմակերպումը.

4) հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելը` օրենքով նախատեսված դեպքերում.

5) համալսարանի անունից ռեկտորի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը:

34. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը:

35. Համալսարանի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է համալսարանի ռեկտորը: Ռեկտորը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը:

36. Ռեկտորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով:

37. Ռեկտորի իրավասություններն են՝

1) համալսարանի գույքի տնօրինումը (այդ թվում՝ ֆինանսական միջոցները), համալսարանի անունից գործարքների կնքումը.

2) համալսարանը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ներկայացնելը.

3) համալսարանի անունից հանդես գալը` առանց լիազորագրի.

4) լիազորագրեր տալը.

5) ռեկտորի տեղակալների (պրոռեկտորների) նշանակումը և պաշտոնից ազատումը, նրանց հետ աշխատանքային պայմանագրերի կնքումը.

6) ռեկտորին կից խորհրդատվական մարմինների ձևավորումը, դրանց կազմի ու լիազորությունների սահմանումը.

7) մինչև 10000000 դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրերի կնքումը: Նշված սահմանաչափը գերազանցող պայմանագրերը ենթակա են հաստատման` հոգաբարձուների խորհրդի կողմից.

8) գործադիր-կարգադրիչ գործառույթների իրականացումը.

9) բանկերում համալսարանի հաշվարկային (այդ թվում` տարադրամային) և այլ հաշիվների բացումը.

10) հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարման համար ամենօրյա աշխատանքների իրականացումը.

11) համալսարանի աշխատանքային կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և համալսարանի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, համալսարանի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնելը.

 12) համալսարանի աշխատողներին, այդ թվում` համալսարանի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին սահմանված կարգով աշխատանքի ընդունելը և աշխատանքից ազատելը: Աշխատանքային պայմանագրերի կնքումը.

13) իր իրավասության սահմաններում հրամանների, հրահանգների արձակումը, կատարման համար պարտադիր ցուցումներ տալը և դրանց կատարման վերահսկումը.

14) աշխատողների նկատմամբ խրախուսական և կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառումը.

15) հոգաբարձուների խորհուրդ համալսարանի գործունեության մասին տարեկան հաշվետվություն ներկայացնելը:

38. Ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում:

39. Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ հոգաբարձուների խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

40. Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է հոգաբարձուների խորհրդի անդամների ձայների առնվազն 2/3-ը, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է խորհրդի որոշումը:

41. Ռեկտոր չի կարող ընտրվել այն անձը`

1) ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով մարված կամ հանված չէ.

2) որին օրենքի համաձայն արգելվում է զբաղեցնել ղեկավար պաշտոններ.

3) ով նախընթաց 3 տարվա ընթացքում եղել է սնանկացման պատճառով լուծարված և պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավարը:

42. Ռեկտոր ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, եթե՝

1) նա դիմում է դրա մասին.

2) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

3) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

5) առաջ է եկել սույն կանոնադրության 41-րդ կետով նախատեսված հանգամանքներից մեկը:

43. Համալսարանի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է: Համալսարանի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր կանոնակարգով, իրեն ընձեռված լիազորությունների սահմաններում քննարկում է համալսարանի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը: Համալսարանի ռեկտորատի կազմում ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, ուսումնական մասի պետը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, ինչպես նաև ռեկտորի նշանակմամբ՝ դասախոսներ, համալսարանի աշխատողներ, ուսանողական խորհրդի ներկայացուցիչներ:

 

VII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

44. Համալսարանի գիտական խորհուրդը (այսուհետ` գիտական խորհուրդ) ձևավորվում է սույն կանոնադրության համաձայն։ Այն համալսարանի ուսումնամեթոդական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող ու կարգավորող կոլեգիալ մարմին է:

45. Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, դեպարտամենտների ղեկավարները, գիտական քարտուղարը, ուսումնական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչներ, արհմիութենական կազմակերպության նախագահը, ուսանողական խորհրդի նախագահը, ինչպես նաև ռեկտորի նշանակմամբ այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և համալսարանի առանձին դասախոսներ ու գիտաշխատողներ, հանրապետության գիտության առաջատար մասնագետներ, համալսարանի ուսանողության ներկայացուցիչներ: Ի պաշտոնե և ռեկտորի կողմից նշանակվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի անդամների թվի 50 տոկոսը: Համալսարանի ուսանողության ներկայացուցիչների թիվը չի կարող պակաս լինել գիտական խորհրդի անդամների թվի 25 տոկոսից:

46. Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են համալսարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` համաձայն գիտական խորհրդի կանոնակարգի:

47. Համալսարանի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, եթե չի ընդունվում որոշում փակ, գաղտնի քվեարկության մասին:

48. Գիտական խորհրդի քարտուղարը նշանակվում է ռեկտորի հրամանով:

49. Գիտական խորհրդի նիստերը գումարվում են, որպես կանոն, յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Սահմանված կարգով կարող են գումարվել արտահերթ նիստեր:

50. Համալսարանի գիտական խորհուրդը՝

1) հաստատում է իր կանոնակարգն ու աշխատակարգը.

2) քննարկում և ռեկտորին ու հոգաբարձուների խորհուրդ ներկայացնում է առաջարկություններ համալսարանի ուսումնական, գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունների, գիտահետազոտական աշխատանքների թեմատիկայի ու ծրագրերի, գիտական կադրերի պատրաստման, միջազգային կրթական, գիտական համագործակցության հարցերի և ծրագրերի վերաբերյալ.

3) քննարկում և ներկայացնում է առաջարկություններ նոր ստորաբաժանումներ ստեղծելու վերաբերյալ, հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը՝ բացառությամբ սույն կանոնադրության 29-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ստորաբաժանումների.

4) քննարկում և հրատարակության է երաշխավորում համալսարանի աշխատողների ու տվյալ մասնագիտությամբ կազմակերպություններում աշխատող այլ հեղինակների մենագրությունները, ժողովածուները և այլն.

5) քննարկում է կրթության և գիտության զարգացման հրատապ հիմնահարցերը, լսում գիտական հաղորդումներ և ընդունում համապատասխան որոշումներ.

6) քննարկում է ուսումնական, գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում է հաշվետվություններ ու հաղորդումներ կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.

7) ընդունում է որոշում նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու մասին և այն ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին` հաստատման, ըստ մասնագիտությունների հաստատում է ուսումնական պլանները.

8) ընդունում է «Համալսարանի պատվավոր դոկտոր», «Համալսարանի պատվավոր պրոֆեսոր», «Համալսարանի վաստակավոր պրոֆեսոր», «Համալսարանի վաստակավոր գիտաշխատող» կոչումներ շնորհելու, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, մեդալներով պարգևատրելու մասին որոշումներ: Քննարկում և հաստատում է դեկանների, դեպարտամենտների պետերի, ամբիոնների վարիչների ու պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության կանոնակարգերը: Իրականացնում է դեկանների, դեպարտամենտների պետերի, ամբիոնների վարիչների և պրոֆեսորների ընտրությունը` փակ, գաղտնի քվեարկությամբ: Սահմանված կարգով շնորհում է դոցենտի և պրոֆեսորի կոչումներ.

9) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող` ուսումնական, մեթոդական և հետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ:

 

VIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

51. Համալսարանի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել կարող է ինչպես համալսարանի հիմնադիրը, այնպես էլ` համալսարանի հոգաբարձուների խորհուրդը` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Կանոնադրության մեջ կատարվող այդ փոփոխություններն ու լրացումները չեն կարող վերաբերել համալսարանի նպատակներին կամ շահառուներին: Կանոնադրության 58-րդ կետը կարող է փոփոխվել միայն համալսարանի հիմնադրի որոշմամբ:

 

IX. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

52. Համալսարանն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ:

53. Համալսարանի` այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործունեության բոլոր հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով:

54. Համալսարանն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:

55. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս` համալսարանն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:

56. Համալսարանը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում և (կամ) ծառայում է իր կանոնադրական նպատակների իրականացմանը: Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից: Հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակները սահմանվում են համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

57. Համալսարանը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

58. Հիմնադրի կողմից համալսարանին, որպես հիմնադրի ներդրում, հանձնված գույքը համալսարանի սեփականությունն է, համալսարանն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով, եթե հիմնադրի որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

59. Համալսարանի սեփական միջոցներով ձեռք բերված գույքը և օրենքով սահմանված այլ աղբյուրներից ձևավորված գույքը համալսարանի սեփականությունն են: Համալսարանն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով:

60. Այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից, որպես կամավոր գույքային ներդրում հանձնված գույքը, ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները, համալսարանի սեփականությունն են:

61. Համալսարանի ակտիվների արժեքի 20 տոկոսից ավելին գերազանցող գործարքները կնքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:

62. Համալսարանի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ համալսարանի մարմինների անդամների, ինչպես նաև համալսարանի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և համալսարանի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված` փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ համալսարանի հիմնադիրը, համալսարանի մարմինների անդամները, ինչպես նաև համալսարանի աշխատողները կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են:

63. Հանգանակությունից ստացված միջոցները կարող են ծախսվել միայն այն նպատակով, որը հայտարարվել է նախապես:

 

X. ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

64. Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի, այլ ստորաբաժանման) ուսումնագիտական գործունեությանը վերաբերող հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) գիտամանկավարժական կազմի նիստերում: Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի, այլ ստորաբաժանման) այլ աշխատողներ այդ նիստերին կարող են մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով:

65. Համալսարանում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա, հեռավար և դրսեկության ձևերով:

66. Համալսարանի ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:

67. Համալսարանում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական եղանակները` դասախոսություն, գործնական (սեմինար) և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա, ինչպես նաև գործնական հմտությունների ձեռքբերում` ուսումնափորձնական տնտեսություններում:

68. Համալսարանի` ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում են համապատասխան որակավորում և ավարտական փաստաթուղթ:

69. Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

70. Համալսարանի ուսումնական և գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

2) համալսարանի ձեռնարկատիրական գործունեության եկամուտներից.

3) նվիրատվություններից.

4) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.

5) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված միջոցներից.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

 

XI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

71. Համալսարանի կառուցվածքը սահմանվում է հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

72. Համալսարանի ինքնուրույն ուսումնական կառուցվածքային ստորաբաժանումներն են դեպարտամենտները, ֆակուլտետները, ամբիոնները, միջին մասնագիտական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանումները, կենտրոնները: Տարածքային մասնաճյուղերը համալսարանի առանձնացված ստորաբաժանումներն են:

73. Համալսարանի ֆակուլտետը՝

1) գործում է իր կանոնադրության հիման վրա, որը հաստատում է համալսարանի գիտական խորհուրդը: Ֆակուլտետը, ելնելով իր կողմից իրականացվող ուսումնական, մանկավարժական, մեթոդական, գիտական, ուսումնաօժանդակ և ինժեներատեխնիկական աշխատանքներից, ըստ սահմանված չափանիշների, մշակում է իր գործունեության ծրագիրը և հաստիքացուցակը.

2) ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական, գիտական ու այլ օժանդակ օղակներից: Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի գիտական խորհուրդը, դեկանատի խորհուրդը և դեկանը:

74. Ֆակուլտետի գիտական խորհուրդը քննարկում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում հաստատման, ընտրում է ֆակուլտետի դեկանին կամ սահմանված կարգով քննարկում և համալսարանի գիտական խորհրդի ընտրությանն է ներկայացնում դեկանի թեկնածուներին, լսում է դեկանի ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը:

75. Ֆակուլտետի գիտական խորհրդի, որպես կառավարման մարմնի, կազմը, ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում են ֆակուլտետի կանոնադրությամբ:

76. Ֆակուլտետի գիտական խորհուրդը՝

1) ռեկտորին է ներկայացնում առաջարկություններ ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, լուծարելու և վերակազմակերպելու վերաբերյալ.

2) ռեկտորատ է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները՝ համալսարանի գիտական խորհրդում հաստատելու համար.

3) ընտրում է համալսարանի գիտական խորհրդում ընդգրկվող ֆակուլտետի ներկայացուցիչներին.

4) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական, գիտահետազոտական և այլ գործունեության հետ կապված հարցեր:

77. Ֆակուլտետի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի գիտական խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի ղեկավարության, աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար:

78. Ֆակուլտետի գործունեությունն իր իրավասությունների սահմաններում և սույն կանոնադրության համաձայն կազմակերպում ու ղեկավարում է ֆակուլտետի դեկանը:

79. Ֆակուլտետի դեկանն ընտրվում է համալսարանի գիտական խորհրդում (կամ ֆակուլտետի գիտական խորհրդում, եթե համալսարանի գիտական խորհուրդն ընդունում է դրա մասին որոշում)՝ փակ (ներբուհական) մրցույթի հիման վրա, փակ, գաղտնի քվեարկությամբ: Ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված դեկանին պաշտոնի է նշանակում համալսարանի ռեկտորը և սահմանված կարգով կնքում է պայմանագիր` 5 տարի ժամկետով: Ֆակուլտետի դեկանն իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան երկու 5-ամյա ժամկետ անընդմեջ։ Դեկանի թեկնածուի տարիքը չպետք է գերազանցի 65 տարին: Դեկանի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատված՝ դեկանների ընտրության կանոնակարգին համապատասխան:

80. Ֆակուլտետի դեկանը՝

1) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեությունը.

2) ապահովում է համալսարանի և ֆակուլտետի գիտական խորհուրդների ու ռեկտորատի որոշումների կատարումը.

3) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների և ֆակուլտետի խորհրդի քարտուղարի թեկնածությունները։

81. Ֆակուլտետի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում ընթացիկ հարցերը քննարկվում և լուծվում են դեկանատի խորհրդի կողմից, որը դեկանի ղեկավարությամբ գործող մարմին է:

82. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման կառուցվածքային հիմնական ստորաբաժանումներ են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների կանոնադրությունների հիման վրա:

83. Համալսարանի ամբիոնները կարող են լինել նաև համալսարանական, որոնց գործունեության անմիջական համակարգումը կատարվում է ուսումնական մասի կողմից: Ամբիոնի գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են պրոֆեսորներ, դոցենտներ, դասախոսներ, ասիստենտներ, խորհրդատուներ:

84. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որն ընտրվում է համալսարանի գիտական խորհրդում, բաց մրցույթի հիման վրա, փակ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ընտրությունների արդյունքների հիման վրա ամբիոնի վարիչին պաշտոնի է նշանակում ռեկտորը: Ամբիոնի վարիչի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատված ամբիոնի վարիչի ընտրության կանոնակարգին համապատասխան: Ամբիոնի վարիչի թեկնածուի տարիքային սահմանափակումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:

85. Համալսարանում հանրակրթական ծրագրերով ուսուցումը կազմակերպվում է համալսարանի կազմում գործող` հանրակրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման կողմից:

86. Համալսարանում միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսուցումը կազմակերպվում է համալսարանի կազմում գործող միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման կողմից:

87. Համալսարանում գիտական աստիճաններ շնորհում են մասնագիտական խորհուրդները՝ հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Մասնագիտական խորհուրդներն ստեղծվում և գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան:

88. Ուսումնամեթոդական աշխատանքները և գործընթացները մշակվում ու համակարգվում են համալսարանի և ֆակուլտետների մեթոդական խորհուրդների կողմից:

 

XII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ

 

89. Համալսարանի կոլեկտիվն են կազմում պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները, դասախոսները, դոկտորանտները, ասպիրանտները, գիտական, վարչական և մյուս աշխատողները, ուսանողները (բակալավր, մագիստրոս և ուրիշներ): Աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական աշխատողները), ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական (հիմնական, սեզոնային, ժամանակավոր), ուսումնաօժանդակ և այլ տարակարգերի:

90. Համալսարանի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

91. Համալսարանի կոլեկտիվի անդամներն իրավունք ունեն՝

1) ընտրելու և ընտրվելու համալսարանի հոգաբարձուների խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների գիտական խորհուրդներում և մեթոդական խորհուրդներում.

2) միավորվելու արհմիություններում և այլ հասարակական կազմակերպություններում.

3) օգտվելու ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, ինչպես նաև գիտական գրադարանի ծառայություններից:

92. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:

93. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների և դոկտորանտների ու հայցորդների համար ստեղծվում են գիտական հետազոտությունների, որոնումների, գիտական մտքերի, գաղափարների և արդյունքների ազատ շարադրման ու տարածման համար նպաստավոր պայմաններ՝ այդ նպատակներին հատկացված միջոցների սահմաններում:

94. Համալսարանի կոլեկտիվի անդամները պարտավոր են՝

1) պահպանել և կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, սույն կանոնադրությամբ և համալսարանի աշխատանքային, ներքին կարգապահական այլ կանոնների պահանջները.

2) կատարել համալսարանի ղեկավար մարմինների որոշումները.

3) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

4) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը.

5) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել գույքը.

6) մասնակցել խորհրդատվական աշխատանքներին:

95. Համալսարանի գիտամանկավարժական աշխատողներն իրավունք ունեն՝

1) զբաղվելու իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման հարցերով.

2) գիտական հետազոտության ակադեմիական ազատության սկզբունքին համապատասխան` սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու.

3) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ ազատորեն որոշելու ուսումնական դասընթացների բովանդակությունը և ծրագրերը.

4) ազատորեն ընտրելու իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդներն ու միջոցները.

5) համատեղելու գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքները:

96. Համալսարանի ուսանողն իրավունք ունի՝

1) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.

2) հաճախելու համալսարանում կարդացվող ցանկացած դասախոսության.

3) ըստ նախասիրությունների` մասնակցելու համալսարանում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին.

4) մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառություններին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը.

5) օգտվելու գրադարանից, մարզական և առողջարանային հենակետերից, մշակութային-լուսավորչական օղակներից.

6) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ կամ լրացուցիչ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու մասնագիտական որակավորման աստիճան՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ծրագրին համապատասխան.

7) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ՝ ուսանողական կյանքին վերաբերող հարցերի լուծման համար.

8) ընդգրկվելու համալսարանի և նրա ստորաբաժանումների ղեկավար մարմինների կազմում.

9) բողոքարկելու բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

10) օգտվելու ուսման տարեկան վարձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Սահմանված կարգով ստանալու պետական, անվանական, ինչպես նաև իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, ինչպես նաև ուսանողական վարկ.

11) ծանոթանալու սույն կանոնադրությանը և այլ նորմատիվային փաստաթղթերի, համալսարանի հետ կնքելու պայմանագիր ուսումնառության պայմանների վերաբերյալ.

12) լիազորված մարմնի սահմանած կարգով անհրաժեշտության դեպքում ստանալու մինչև մեկ տարի ժամկետով ակադեմիական արձակուրդ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

13) հանրակացարանի կարիք ունենալու դեպքում՝ սահմանված կարգով ստանալու համապատասխան տեղ հանրակացարանում.

14) համալսարանում սահմանված կարգով փոխադրվելու նախասիրած մասնագիտությամբ ուսուցման, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով փոխադրվելու այլ բուհ (ներառյալ` օտարերկրյա).

15) կրթությունն ընդհատած նախկին ուսանողը սահմանված կարգով իրավունք ունի վերականգնվելու բարձրագույն ուսումնական հաստատությունում:

97. Արգելվում է ուսանողների ներգրավումն արտադրական աշխատանքներում՝ առանց նրանց և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների ու հոգաբարձուների) համաձայնության:

98. Համալսարանի ուսանողները պարտավոր են՝

1) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական առաջադրանքները.

2) տիրապետել ապագա բարձր որակավորմամբ մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.

3) պահպանելու ներքին կարգապահական կանոնները:

99. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը:

100. Ուսումնական պլանները չկատարող և ուսումնական գործընթացի ժամանակացույցին համապատասխան չիրականացնող, ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերող, համալսարանի ներքին կարգապահական կանոնները խախտող ուսանողները կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև համալսարանից հեռացվելը: Արգելվում է ուսանողին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում:

101. Ավարտական վկայականում (դիպլոմում) նշվում են ուսումնասիրված դասընթացները, մասնագիտությունը (մասնագիտացումները):

102. Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողները կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և այլ ուսանողական կազմակերպություններում: Ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման ու գործունեության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների գործունեությունը ֆինանսավորվում է համալսարանի արտաբյուջետային միջոցների հաշվին: Ֆինանսավորման չափը սահմանում է համալսարանի հոգաբարձուների խորհուրդը:

103. Համալսարանի մագիստրանտ է համարվում քառամյա (բակալավր) կամ հնգամյա (դիպլոմավորված մասնագետ) բարձրագույն կրթություն ունեցող անձը, ով սահմանված մրցութային կարգով ընդունվել է մագիստրատուրա՝ առնվազն մեկ տարի ժամկետով ուսուցման պայմանով:

104. Համալսարանի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում և պատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն:

105. Համալսարանի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող և որպես դոկտորանտ հրամանագրված անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն:

106. Համալսարանի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձը, ով կցված է ասպիրանտուրային՝ թեկնածուական մինիմումի քննությունը հանձնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն նախապատրաստելու համար, առանց ասպիրանտուրայում ուսանելու, կամ այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն: Հայցորդի կարգավիճակը չի կարող պահպանվել 5 տարվանից ավելի ժամկետով:

107. Համալսարանի ունկնդիրներ են համարվում այն անձինք, ովքեր դրսեկության ձևով սովորում են նախապատրաստական բաժիններում, ինչպես նաև դասախոսները և գիտական աշխատողները, ովքեր մասնակցում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներին:

108. Համալսարանի սովորողներ են համարվում դպրոցի աշակերտներն ու քոլեջի ուսանողները: Սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են դպրոցի, քոլեջի կանոնադրություններով:

 

XIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

109. Համալսարանի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում իրավասու պետական մարմինները:

110. Համալսարանի կողմից «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքում` նաև այլ իրավասու պետական մարմիններ` ըստ իրենց իրավասությունների, ստուգումների և ուսումնասիրությունների` օրենքով նախատեսված ընթացակարգերով: Համալսարանի ֆինանսական գործունեությունը վերստուգվում է անկախ աուդիտորի կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով կարող է կատարվել արտահերթ աուդիտ: Անկախ աուդիտորն ընտրվում է մրցութային կարգով և հաստատվում համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից:

111. Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ համալսարանը http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել`

1) հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, տվյալ ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենի և համալսարանի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են համալսարանի միջոցներից և ծառայություններից.

2) աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի)` ֆինանսական հաշվետվությունների մասին եզրակացությունը, եթե համալսարանի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը:

 

XIV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

112. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի` այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:

113. Համալսարանը վերակազմակերպվում է հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

114. Համալսարանի լուծարումը նրա գործունեության դադարումն է` առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

115. Համալսարանի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա: Հիմնադրամի անունից, որպես շահագրգիռ անձ, կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը:

116. Համալսարանը կարող է լուծարվել, եթե`

1) համալսարանի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) համալսարանն իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել համալսարանի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.

4) համալսարանի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) համալսարանը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) համալսարանն ստեղծելիս` հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ։

117. Համալսարանը կարող է լուծարվել նաև «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում:

118. Համալսարանը լուծարվում է օրենքով սահմանված կարգով:

119. Պարտատերերի կողմից պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին համալսարանը պարտատերերի նկատմամբ չունի պարտավորություններ, գույքն ուղղվում է համալսարանի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(հավելվածը փոփ. 21.11.19 N 1652-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 23-ի N 80-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ

Շենքերի և շինությունների անվանումները

Գտնվելու

վայրը

Շահա-գործման տարե-թիվը

Գույքի ձեռքբեր-

ման տարեթիվը

Մակերեսը

(քառ. մ)

Սկզբնական արժեքը

(հազ. դրամ)

Մաշվածու-թյունը

(հազ. դրամ)

Հաշվեկշռային արժեքը

(հազ. դրամ)

Սեփականության իրավունքի գրանցման վկայականը տալու տարեթիվը, ամսաթիվը և համարը

Հողա-

մասը

(հեկտար)

Վիճակը

Այլ նշումներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

1.

Մասնաշենք
N 1

քաղ. Երևան,

Տերյան 105

1955 թ.

1990 թ.

7343.32 (այդ թվում` 777.3 քառ. մ մակերեսով նկուղ )

266712.7

28786.8

237925.9

14. 04.2011 թ.,

N 2674220

1,442

բավարար

5-րդ հարկ և նկուղ

2.

Մասնաշենք
N 14

քաղ. Երևան,

Տերյան 105

1955 թ.

1990 թ.

116.76

286.1

57.2

228.9

բավարար

1-ին և

2-րդ հարկերից

3.

Մասնաշենք
N 2

քաղ. Երևան, Տերյան 105

1955 թ.

1990 թ.

229.26

561.7

112.3

449.4

 

1-ին հարկից

4.

Մասնաշենք
N 24

քաղ. Երևան, Տերյան 105

1955 թ.

1990 թ.

277.5

679.8

136.0

543.8

 

1-ին հարկից

5.

Մասնաշենք
N 10

քաղ. Երևան, Տերյան 105

1955 թ.

1990 թ.

279.58

16178.1

136.0

543.8

 

1-ին հարկից

6.

Մասնաշենք
N 20

քաղ. Երևան,

Տերյան 105

1955 թ. 1955 թ.

1990 թ.

255.84

626.8

125.4

501.5

 

1-ին և

3-րդ հարկերից

7.

Մասնաշենք
N 22

քաղ. Երևան, Տերյան 105

1955 թ.

1990 թ.

69.28

169.7

34.0

135.8

     

1-ին հարկից

8.

Մասնաշենք
N 4

քաղ. Երևան, Տերյան 105

1955 թ.

1990 թ.

200.81

492.0

98.4

393.6

 

5-րդ հարկից

9.

Մասնաշենք
N 3

քաղ. Երևան, Տերյան 105

1955 թ.

1990 թ.

31.65

77.5

15.5

62.0

 

6-րդ հարկից

10.

Մասնաշենք (դպրոց)

քաղ. Երևան, Խանջյան 9

1948 թ.

1948 թ.
2012 թ

2848.1

226236,0

4 025,3

222 210,7

04.02.2014 թ. N04022014-01-0098

0.498

 

 

Մասնաշենք (դպրոց)

1948 թ.

1948 թ.

909,2

2085,7

467,0

1 618,4

 

 

11.

Կաթսայատուն

2011 թ.

 

15.6

1559,25

0

1559,25

 

 

12.

Մասնաշենք

քաղ. Երևան, Մառի 17/1

1971/1973 թթ.

1971 թ.

8632.15

21051.25

17993.89

158040.63

12.03.2009 թ.,

N 2464171

1.0788

   

13.

Պարիսպ

1971 թ.

77.5

692.18

324.17

368.01

   

(հավելվածը խմբ. 13.08.15 N 914-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան