ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2019 թվականի N 1808-Ա
ԴԱՎԻԹ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝
1. Ականավոր ֆիզիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 4 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. դեկտեմբերի 4-ի N 1808-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԴԱՎԻԹ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի |
Ռ. Մարտիրոսյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի |
Ա. Թորոսյան |
- ՀՀ առողջապահության նախարար |
Հ. Մարության |
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Կ. Բրուտյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Գ. Թամրազյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Ս. Հարությունյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի |
Գ. Գևորգյան |
- «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի |
Ռ. Հակոբյան |
- «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի |
Վ. Մովսիսյան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ |
Ա. Իսկանդարյան |
- «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի |
Ա. Սեդրակյան |
- Դ. Սեդրակյանի որդին (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |