Գլխավոր տեղեկություն
Համար
N 1736-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.02.14/12(1370) Հոդ.69
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2017 թվականի N 1736-Ն

 

«ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ ու 688-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը և 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը և առարկան ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական աշխատանքների, միջոցառումների իրականացումն է։

3. Թույլատրել «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) մարզական միջոցառումների կազմակերպման և (կամ) իրականացման ծառայությունների մատուցում.

2) լրացուցիչ մանկավարժական, վերապատրաստման, ֆիզկուլտուրային-առողջարարական ծրագրերի իրականացում.

3) մարզական միջոցառումների կազմակերպման նպատակով գույքի տրամադրման ծառայության մատուցում.

4) հանրային սննդի կազմակերպում՝ այնքանով, որքանով այդ գործունեությունը ծառայում ու համապատասխանում է պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրացմանը:

4. «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կառավարող լիազորված պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և նրան վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները:

(4-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)

5. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

1) հաստատել «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

2) ապահովել «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին։

6. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել համատեղ առաջարկություն «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող շարժական և անշարժ գույքի ցանկի վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տնօրինության Երևան քաղաքի Մանանդյան փողոցի N 41 հասցեում գտնվող` 9,169,623,566.0 դրամ սկզբնական և 7,350,621,856.0 դրամ հաշվեկշռային արժեքով 3658.9 քառ. մետր մակերեսով մարզական համալիրը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.88463 հեկտար հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց, անժամկետ իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2015 թվականի փետրվարի 6-ին կնքված N 05/0015 անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 5-րդ կետում և սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 7-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։

9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստիքացուցակներում կատարել որոշմամբ պայմանավորված փոփոխություններ:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն սույն որոշումից բխող՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում ծախսերի վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Վ. Գաբրիելյան


2018 թ. հունվարի 12
Երևան