ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2019 թվականի N 1599-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1368-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 29-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1368-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-9-րդ կետերով՝
«7. |
6310900000 |
Լաթեր օգտագործված կամ նոր |
Տեքստիլ և տրիկոտաժե արտադրության թափոն, լաթեր |
կգ |
5 400 000 000 |
Թուրքիա, Թուրքմենիա, Ուզբեկստան, Բանգլադեշ, Պակիստան |
1 300 000 000 |
8. |
5601219000 |
Բամբակ, մանածագործական նյութերից պատրաստված արտադրանք |
Մանածագործական վատաներ, կարճ բամբակյա մանրաթել |
կգ |
5 400 000 000 |
Թուրքիա, Թուրքմենիա, Ուզբեկստան, Բանգլադեշ, Պակիստան |
2 500 000 000 |
9. |
4822100000 |
Թելի փաթաթման թղթյա կոն |
Թղթյա բոբիններ |
կգ |
90 000 |
Թուրքիա, Թուրքմենիա, Չինաստան |
160 000 000». |
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «920 414 000» թիվը փոխարինել «4 880 414 000» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. նոյեմբերի 18 Երևան |