Գլխավոր տեղեկություն
Համար
N 1690-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

28 նոյեմբերի 2019 թվականի N 1690-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 127-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 127-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ կետով.

         

«

12

8459210000

Խորը հորատման հաստոց ЧПУ ZK2108 (ամբողջական կոմպլեկտ)

Հորատման դիապազոն-Ф 3 մմ- Ф 75 մմ, առավելագույն տրամագիծը՝ Ф 150 մմ, կենտրոնական մասի բարձրությունը՝ 350 մմ, առավելագույն հորատման խորությունը՝ 2500 մմ

հատ

1

ՉԺՀ

43 409 760

».

     

2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ՝» պարբերության մեջ «413 879 500» թիվը փոխարինել «457 289 260» թվով։

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. դեկտեմբերի 2

Երևան