«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2002 թվականի N 886-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության թանգարաններն ու գրադարանները` համաձայն NN 1 և 2 հավելվածների, վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն NN 3 և 4 հավելվածների:
2. Մինչև վերակազմակերպումը՝ պետական հիմնարկներին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից տրամադրված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:
3. Պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին:
Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
4. Սահմանել, որ`
ա) սույն որոշմամբ մշակութային գործունեություն է մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանումը, ստեղծումը, տարածումն ու մեկնաբանումը, մշակութային բարիքների՝ ծառայությունների և արտադրանքի (ապրանքների) մատուցումը և իրացումը.
բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակը և առարկան մշակութային գործունեության իրականացումն է.
գ) պետական ոչ առևտրային կազմակերպություններն օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան սահմանված կարգով իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` արտադրական գործունեության իրականացում, ծառայությունների մատուցում և արտադրանքի (ապրանքների) իրացում, հանրային սննդի կազմակերպում` այնքանով, որքանով այդ գործունեությունը ծառայում ու համապատասխանում է պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրականացմանը.
դ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.1. Սահմանել, որ «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են՝
ա) գրադարանային գործունեության իրականացումը.
բ) գրական ժառանգության պահպանման, տարածման ու գրավոր մշակույթի զարգացման նպաստավոր պայմանների ստեղծումը.
գ) ազգային և համաշխարհային դասական ու ժամանակակից լավագույն գրական ստեղծագործություններին հանրությանը հաղորդակից դարձնելը.
դ) հայ դասական ու ժամանակակից գրականության հանրահռչակումն օտարերկրյա պետություններում:
(4.1-ին կետը լրաց. 05.04.18 N 389-Ն)
5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով և 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
(5-րդ կետը խմբ. 16.12.10 N 1686-Ն, փոփ. 30.04.15 N 441-Ն, 21.11.19 N 1652-Ն)
5.1. (կետն ուժը կորցրել է 30.04.15 N 441-Ն)
6. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների` պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման 3-րդ կետին համապատասխան հանձնվող գույքի գրանցման և հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եվ սպորտի նախարարության ենթակայության թանգարանների
NN |
Թանգարանի անվանումը |
1. |
Հայաստանի ազգային պատկերասրահ |
2. |
Հայաստանի պատմության պետական թանգարան |
3. |
Գրականության և արվեստի պետական թանգարան |
4. |
Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարան |
5. |
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան |
6. |
Սիսիանի պատմության թանգարան |
7. |
Հրազդանի երկրագիտական թանգարան |
8. |
Փայտարվեստի պետական թանգարան |
9. |
Ռուսական արվեստի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) թանգարան |
10. |
«Երվանդ Քոչար» թանգարան |
11. |
Հովհ. Թումանյանի թանգարան |
12. |
Ս. Փարաջանովի թանգարան |
13. |
Ա. Իսահակյանի տուն - թանգարան |
14. |
Ե. Չարենցի տուն - թանգարան |
15. |
Ա. Սպենդիարյանի տուն - թանգարան |
16. |
Ա. Խաչատրյանի տուն - թանգարան |
17. |
Օրբելի եղբայրների թանգարան |
18. |
Մ. Սարյանի թանգարան |
19. |
Խ. Աբովյանի տուն - թանգարան |
20. |
Ցուցահանդեսային կենտրոն |
21. |
Հայաստանի ազգային ֆիլմադարան |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եվ սպորտի նախարարության ենթակայության գրադարանների
NN |
Գրադարանի անվանումը |
1. |
Հայաստանի ազգային գրադարան |
2. |
Խնկո-Ապոր անվան հանրապետական մանկական գրադարան |
3. |
Հանրապետական երաժշտական գրադարան |
4. |
Արագածոտնի մարզի հանրապետական գրադարան |
5. |
Արարատի մարզի հանրապետական գրադարան |
6. |
Արմավիրի մարզի հանրապետական գրադարան |
7. |
Գեղարքունիքի մարզի հանրապետական գրադարան |
8. |
Լոռու մարզի հանրապետական գրադարան |
9. |
Շիրակի մարզի հանրապետական գրադարան |
10. |
Կոտայքի մարզի հանրապետական գրադարան |
11. |
Սյունիքի մարզի հանրապետական գրադարան |
12. |
Վայոց ձորի մարզի հանրապետական գրադարան |
13. |
Տավուշի մարզի հանրապետական գրադարան |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
պետական ոչ առեվտրային կազմակերպությունների վերակազմակերպված թանգարանների
NN |
Թանգարանի անվանումը |
1. |
Հայաստանի ազգային պատկերասրահ |
2. |
Հայաստանի պատմության թանգարան |
3. |
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան |
4. |
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան |
5. |
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան |
6. |
Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան |
7. |
Հրազդանի երկրագիտական թանգարան |
8. |
Փայտարվեստի թանգարան |
9. |
Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) |
10. |
Երվանդ Քոչարի թանգարան |
11. |
Հ. Թումանյանի թանգարան |
12. |
Ս. Փարաջանովի թանգարան |
13. |
Ա. Իսահակյանի տուն - թանգարան |
14. |
Ե. Չարենցի տուն - թանգարան |
15. |
Ա. Սպենդիարյանի տուն - թանգարան |
16. |
Ա. Խաչատրյանի տուն - թանգարան |
17. |
Օրբելի եղբայրների տուն - թանգարան |
18. |
Մ. Սարյանի տուն - թանգարան |
19. |
Խ. Աբովյանի տուն - թանգարան |
20. |
(կետն ուժը կորցրել է 24.11.16 N 1204-Ն) |
21. |
(կետն ուժը կորցրել է 04.08.05 N 1237-Ն) |
(հավելվածը փոփ. 04.08.05 N 1237-Ն, 20.11.08 N 1343-Ն, 24.11.16 N 1204-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
Ց Ա Ն Կ
պետական ոչ առեվտրային կազմակերպությունների վերակազմակերպված գրադարանների
NN |
Գրադարանի անվանումը |
1. |
Հայաստանի ազգային գրադարան |
2. |
Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան |
3. |
(կետն ուժը կորցրել է 24.11.16 N 1204-Ն) |
4. |
Վ. Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարան |
5. |
Օ. Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան |
6. |
Արմավիրի մարզային գրադարան |
7. |
Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան |
8. |
Լոռու մարզային գրադարան |
9. |
Շիրակի մարզային գրադարան |
10. |
Կոտայքի մարզային գրադարան |
11. |
Սյունիքի մարզային գրադարան |
12. |
Վայոց ձորի մարզային գրադարան |
13. |
Տավուշի մարզային գրադարան |
(հավելվածը խմբ. 20.03.03 N 276-Ն, 20.05.04 N 751-Ն, փոփ. 24.11.16 N 1204-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|