ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2019 թվականի N 1730-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԴՐՈՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի դրոշի նկարագրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի դրոշի կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. նոյեմբերի 19 Երևան |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԴՐՈՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի դրոշը բաղկացած է երկդեմ պաստառից և ծոպափնջերով քուղերից:
2. Դրոշի պաստառն ուղղանկյունաձև է, երկարությունը 1450 մմ է, լայնությունը` 1150 մմ:
3. Կարված է երկտակ մետաքսե մուգ բալերանգ (գույնի համակարգչային հարաբերությունն է` M=100%, Y=20%, K=50%) կտորից` երեք կողմից երիզված ոսկեգույն ծոպերով:
4. Պաստառի երեսի կողմի կենտրոնական մասում` 650 մմ բարձրության վրա ոսկեգույն մետաքսաթելով ասեղնագործված են «Ոստիկանության զորքեր» բառերը, տառերի բարձրությունը 70 մմ է, լայնությունը` 50 մմ:
5. Պաստառի հակառակ կողմում` 500 մմ բարձրության և 710 մմ լայնության վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը` 300 x 300 մմ չափերով:
6. Զինանշանի վերին մասում ոսկեգույն մետաքսաթելով կամարաձև ասեղնագործված են «Հանուն Հայրենիքի» բառերը, տառերի բարձրությունը 60 մմ է, լայնությունը` 40 մմ:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԴՐՈՇԻ
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի դրոշը (այսուհետ` դրոշ) պատվի, փառքի և արիության խորհրդանիշ է: Դրոշը Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի յուրաքանչյուր զինծառայողի սրբազան պարտքի հիշեցումն է Հայրենիքին անձնուրաց ծառայելու, հասարակական կարգը պահպանելու և հասարակական անվտանգությունն ապահովելու մասին:
2. Դրոշը Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերին հանձնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նրա կողմից լիազորված անձը:
3. Դրոշի հետ հանձնվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրությամբ վկայագիր:
4. Դրոշը մշտապես պահվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի վարչական շենքում:
5. Դրոշի պահման, պահպանման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարը:
6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է պահպանել և պաշտպանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի դրոշը:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |