Basic information
Number
N 2473-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (10.09.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2019.11.13/79(1532) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
09.09.2019
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
09.09.2019
Effective date
10.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

          

9 սեպտեմբերի 2019 թ.

N 2473-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

  

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆՈՒՅՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, անհատ ձեռնարկատեր Տիգրան Ավետիսյանի կողմից 2019 թվականի օգոստոսի 29-ին ներկայացված հայտը.

  

Հրամայում եմ`

 

1. Բավարարել անհատ ձեռնարկատեր Տիգրան Ավետիսյանին դեղատնային գործունեության իրականացման այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ հայտը` մարզ Շիրակ, համայնք Արթիկ ք., Անկախության փողոց, 21 շենք, 50 արվեստանոց հասցեում:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար տրամադրված լիցենզիայի վերաբերյալ տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե,

3) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 12-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց ծանուցման թերթիկների ձևերը հաստատելու մասին» թիվ 1556-Լ հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Տիգրան Ավետիսյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

     

  Ա. Թորոսյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation