Գլխավոր տեղեկություն
Համար
N 1594-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.11.29/84(1537) Հոդ.1048
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2019 թվականի N 1594-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 580-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.8-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի «Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու մասին» N 580-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

2019 թ. նոյեմբերի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 14-ի N 1594-Ն որոշման

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ

 

1. Երևան քաղաքում կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման և մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության տեսակների մասով արտոնագիր տրամադրելու նպատակով պետական տուրքի հաշվարկման համար լրացուցիչ գործակիցների կիրառման նպատակով հիմք ընդունվող` Երևան քաղաքի գոտիները նկարագրվում են հետևյալ կերպ.

 

Գոտին

Տարածքը

Առաջին

Առաջին գոտու տարծքը սահմանագծվում է Մաշտոցի պողոտայով սկսած` Սուրբ Գրիգոր 
Լուսավորչի փողոցի հետ հատումից մինչև Սարյան փողոց, Սարյան և Մոսկովյան փողոցներով 
մինչև Մարշալ Բաղրամյան պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտայով մինչև Մարշալ 
Բաղրամյանի առաջին փակուղի, այնուհետև Իսահակյան փողոցով մինչև Թամանյան փողոց, 
Թամանյան փողոցով մինչև Անտառային փողոց, Անտառային փողոցով մինչև Մատենադարան,
այնուհետև Տերյան և Աբովյան փողոցների վերջնամասով` ներառյալ Աբովյանի պուրակը,
Աբովյան փողոցով մինչև Կորյունի փողոց, Կորյունի և Նալբանդյան փողոցներով մինչև
Խանջյան փողոցի հետ հատվելը, Խանջյան, Ագաթանգեղոս, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
փողոցներով մինչև Մաշտոցի պողոտա:

Երկրորդ
               

Երկրորդ գոտու ներքին սահմանները համընկնում են առաջին գոտու տարածքը
սահմանագծող փողոցների հետ, իսկ արտաքին սահմաններն անցնում են Աբովյան պուրակով, Մխիթար Հերացու փողոցով մինչև Կորյունի փողոցի հետ հատվելը, այնուհետև Չարենցի և Նար-Դոսի փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով մինչև Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոցով, հատելով Արշակունյաց պողոտան, Կոմիտասի զբոսայգու հյուսիսային սահմանագծով մինչև Հրազդան գետը, Հրազդան գետով մինչև Հաղթանակի կամուրջ, այնուհետև Հաղթանակի կամրջով, Մաշտոցի պողոտայի սկզբնամասով, Սուրբ Սարգիս եկեղեցու շրջակայքով` ներառյալ Ձորագյուղի տարածքը, այնուհետև Պարոնյան փողոցով մինչև Ձորափի փողոց, Ձորափի փողոցով մինչև Ուրուգվայի հրապարակ, շրջանցելով Ուրուգվայի հրապարակը՝ կրկին Ձորափի փողոցով մինչև Պարոնյան փողոցի հետ հատվելը, Պարոնյան և Պռոշյան փողոցներով մինչև Այգեձորի փողոցի հետ հատվելը, Այգեձորի փողոցով մինչև Ջեյմս Բրայսի փողոցի հետ հատվելը, Ջեյմս Բրայսի փողոցով մինչև Սոսեի փողոցի հետ հատվելը, Սոսեի փողոցով մինչև Վաղարշյան փողոց, այնուհետև Անտառային փողոցով մինչև Թամանյան փողոցի հետ հատվելը:

Այլ

Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված` առաջին և երկրորդ գոտիներում չընդգրկված տարածք

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան