Գլխավոր տեղեկություն
Համար
N 1909-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.25/98(1551) Հոդ.1233
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2019 թվականի N 1909-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1073-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1073-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:

2․Որոշման N 1 հավելվածում նախատեսված՝

1) Կոտայքի մարզի «Գառնիի համայնքի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԲՄ-ԱՇՁԲ-2018/2 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը.

2) Կոտայքի մարզի Եղվարդի համայնքի Զովունի գյուղի «Խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-(ԳՀ)ԱՇՁԲ-2019/100 ծածկագրով և Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքի «Խմելու ջրի արտաքին և ներքին ցանցերի հիմնանորոգում, խորքային հորերի և ՕԿՋ-ի հիմնանորոգում, կառուցում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/71 ծածկագրով պայմանագրերի ժամկետները երկարաձգել մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը.

3) Շիրակի մարզի «Հացիկ բնակավայրի դպրոցի հիմնանորոգում» և «Տուֆաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգում» ծրագրերի իրականացման նպատակով կնքված աշխատանքների պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/33 և N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/31 ծածկագրերով պայմանագրերի ժամկետները երկարաձգել մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը.

4) Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Պռոշյան 11 և Ա. Մանուկյան 9 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/87 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հունվարի 30-ը, պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով և պայմանագրի գումարն ավելացնել ավելի քան 10%-ով՝ համայնքի կողմից տրամադրված լրացուցիչ միջոցների հաշվին.

5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Կապան քաղաքի կամուրջների վերանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/54 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի մարտի 15-ը, պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով և պայմանագրի գումարն ավելացնել ավելի քան 10 %-ով՝ համայնքի կողմից տրամադրված լրացուցիչ միջոցների հաշվին.

6) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքի «Քաղաքի կոյուղուգծերի ընդլայնում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման ՀԾ-ՀԲՄ-ԱՇՁԲ-2019/4 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հունվարի 20-ը, ներկայիս պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով.

7) Արմավիրի մարզի Այգեշատի (Էջմ.) համայնքի «Ոռոգման համակարգի ներքին ցանցի վերանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման NՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/34 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի մարտի 15-ը, պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով.

8) Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի «Աղբյուրակապի և ՕԿՋ-ի հիմնանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/95 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը, պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով.

9) Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Մարտունի քաղաքի խմելու ջրագծի և կոյուղագծի ներքին ցանցի կառուցում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/61-2 ծածկագրով պայմանագրի գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով.

10) Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Էլլառ թաղամասի «Ոռոգման համակարգի անցկացում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/58 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը, պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով.

11) Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի «Մարգահովիտի ամբուլատորայի վերանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/18 ծածկագրով, Լոռու մարզի Քարինջ գյուղի «Գյուղ մտնող ջրագծի հիմնանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/91 ծածկագրով և Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի «Խմելու ջրի համակարգի կառուցում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/8 ծածկագրով պայմանագրերի ժամկետները երկարաձգել մինչև 2020 թվականի փետրվարի 20-ը, պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 24-ի N 1909-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1073-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

Մարզը

Համայնքը

Բնակավայրը

Ծրագրի անվանումը

 Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

 հատկացվող գումարը
(հազ. դրամ)

 համայնքների կողմից համաֆինանսավորման չափը
(հազ. դրամ)

Արագածոտն

քաղ. Աշտարակ

քաղ. Աշտարակ

«Մարզպետարանի վարչական շենքի վերանորոգում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար

535.0

 

Ծիլքար

Ծիլքար

Խմելու ջրագծի կառուցում

 (1,855.4)

 

Բերքառատ

Բերքառատ

 Խմելու ջրագծի կառուցում

 (6,433.5)

 

Նորաշեն

Նորաշեն

Խմելու ջրագծի կառուցման շարունակություն

 (8,578.6)

 

Ընդամենը

     

 (16,332.5)

 

Արարատ

գ. Արարատ

գ. Արարատ

«Մարզադպրոցի կառուցում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար

 320.0

 

Արաքսավան

Արաքսավան

Դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում
(320 տեղ, սովորում է 111 աշ.)

 (5,386.7)

 

Վարդաշեն

Վարդաշեն

Ոռոգման ցանցի անցկացում

 (6,271.0)

 

Տափերական

Տափերական

Համայնքը սնուցող խմելու մայր ջրատարի կառուցում (d=150 մմ 3-4 կմ երկարությամբ)

 (10,634.4)

 

Նոր Կյուրին

Նոր Կյուրին

Տնամերձ հողամասերի ոռոգման միակ մայր ջրագծի կապիտալ նորոգում

 (9,492.1)

 

Նորամարգ

Նորամարգ

ոռոգման ցանցի ե/բ խորքային հորերի կիսախողովակային համակարգի ջրագծի հիմնանորոգում՝ 2.5 կմ ընդհանուր երկարությամբ

 (5,496.7)

 

Ընդամենը

     

 (36,960.9)

 

Արմավիր

Նորակերտ

Նորակերտ

«Մշակույթի տան ջեռուցում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար

54.0

 

Շենավան

Շենավան

Խմելու ջրի ներհամայնքային համակարգի վերանորոգում

 4,473.9

 

Արմավիր

Արմավիր

Համայնքի խմելու ջրագծերի կապիտալ կառուցում (ներքին ցանց)

 (11,015.8)

 

Բերքաշատ

Բերքաշատ

Խմելու ջրի ցանցի հիմնանորոգում

 (9,282.4)

 

Ընդամենը

     

 (15,770.3)

 

Գեղարքունիք

Սևան

Սևան

«N 5 միջնակարգ դպրոցի վերանորոգում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար

 36.0

 

Սևան

Գագարին

Գագարինի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգում

 (5,910.4)

 

Վարսեր

Վարսեր

Կապիտալ սուբվենցիա համայնքին՝ ջրաչափական հանգույցների տեղադրման համար

 1,200.0

 

Երանոս

Երանոս

Ոռոգման ցանցի կառուցում

 (7,497.3)

 

Վարդաձոր

Վարդաձոր

Օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցում

 (10,296.3)

 

Գավառ

քաղ. Գավառ

Կաբելագործների 9 շենքի տանիքի հիմնանորոգում

 (5,928.7)

 

Ընդամենը

     

 (28,396.7)

 

Լոռի

Գյուլագարակ

Գարգառ

«Ջրամատակարարման արտաքին ցանցի ջրագծի հիմնանորոգում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար

 270.0

 

Լոռի Բերդ

Ագարակ

«Ջրամատակարարման ներքին ցանցի խողովակների փոխարինում նորով, կարգավորիչ փականների տեղադրում, հաշվիչների տեղադրում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար

 340.0

 

Տաշիր

Բլագոդարնոյե

Բլագոդարնոյե բնակավայրի խմելու ջրագծի կառուցում

 1,911.4

 

Օձուն

Օձուն

Օձունի N 2 դպրոցի գազաֆիկացում և ուսումնական մասնաշենքի ջեռուցման համակարգի կառուցում

 (5,487.0)

 

Շիրակամուտ

Շիրակամուտ

3 կմ քայքայված ջրագծերի փոխարինում

 (2,991.4)

 

Գյուլագարակ

Գարգառ

Խմելու ջրի ջրագծի կառուցում

 (5,926.0)

 

Սարահարթ

Սարահարթ

Ոռոգման ներքին ցանցի կառուցում

 (7,755.3)

 

Ջրաշեն

Ջրաշեն

Ջրաշենի դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքի հիմնանորոգում

 (8,140.1)

 

Ընդամենը

     

 (27,778.3)

 

Կոտայք

Հրազդան

Հրազդան

Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի հիմնանորոգում

 177,889.6

 

Հրազդան

Հրազդան

Բազմաֆունկցիոնալ էքսկավատորի ձեռքբերում

 (5,500.0)

 

Ընդամենը

     

 172,389.6

 

Շիրակ

Անի

Գուսանագյուղ

«Գուսանագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի մասնաշենքերն իրար միացնող միջանցքի տանիքի վերանորոգում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար

 14.4

 

Գյումրի

Գյումրի

«Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի տանիքի վերանորոգում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար

 36.0

 

Արթիկ

Արթիկ

Լմբադ 2 N 40 բազմաբնակարան շենքերի տանիքի վերանորոգում ծրագրի նախագծահետազոտական աշխատանքների փորձաքննության համար

 66.0

 

Գյումրի

Գյումրի

«Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի փայտե պատշգամբի, ինչպես նաև մարզադահլիճի հատակների վերանորոգում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար

 100.0

 

Մարմաշեն

Հացիկ

Հացիկ բնակավայրի դպրոցի հիմնանորոգում

 4,320.0

 

Տուֆաշեն

Տուֆաշեն

«Տուֆաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգում

 5,500.0

 

Գյումրի

Գյումրի

Գյումրու համայնքի N 18 միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի վերանորոգում

 (3,051.2)

 

Մեղրաշեն

Մեղրաշեն

Մեղրաշենի համայնքի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի անցկացում

 (5,388.0)

 

Արթիկ

Արթիկ

«Արթիկի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի վերանորոգում

 (6,845.6)

 

Ընդամենը

     

 (5,248.4)

 

Սյունիք

Սիսիան

Հացավան-Աշոտավան

«Հացավան-Աշոտավան բնակավայրի գյուղական նշանակության հողերին կապող կամրջի հիմնանորոգում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքներ

 (2,100.0)

 

Հացավան-Աշոտավան բնակավայրի գյուղական նշանակության հողերին կապող կամրջի կառուցում ծրագրի նախագծահետազոտական աշխատանքներ

 2,750.0

 

Հացավան-Աշոտավան բնակավայրի գյուղական նշանակության հողերին կապող կամրջի կառուցում ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար

 250.0

 

Գորիս

Գորիս

Գորիս քաղաքի N 5 դպրոցի մարզադահլիճի վերանորոգում և ջեռուցում

 (10,625.4)

 

Ընդամենը

     

 (9,725.4)

 

Վայոց Ձոր

Եղեգնաձոր

Եղեգնաձոր

«N 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում (առանց տանիքի)

 1,732.7

 

Եղեգնաձոր

Եղեգնաձոր

«N 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում՝ տանիքով

 2,395.7

 

Արենի

Չիվա

Խմելու ջրի արտաքին ցանցի հիմնանորոգում (2 կմ)

 (11,144.9)

 

Ընդամենը

     

 (7,016.5)

 

Տավուշ

Այրում

Դեբեդավան

խմելու ջրի ներքին ցանցերի կառուցում և միացում «Լոռի-Բերդ» ջրատարին

 (25,160.6)

 

Ընդամենը

     

 (25,160.6)

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 (0.0)

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան