Գլխավոր տեղեկություն
Համար
N 1709-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2019 թվականի N 1709-Ա

 

ԱՆՈՒՇ ՌՇՏՈՒՆՈՒՆ ԵՎ ՄՆԱՑԱԿԱՆ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Անուշ Ռշտունուն և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Մնացական Շահգալդյանին 2019 թվականի դեկտեմբերի 2 - 4 -ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ «Կոռուպցիայի հակազդմանն ուղղված Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի լրամշակման և փոխհամաձայնեցման նպատակով ԱՊՀ գործադիր կոմիտեում կայանալիք փորձագիտական խմբի լրացուցիչ նիստին մասնակցելու նպատակով:

2. Անուշ Ռշտունու և Մնացական Շահգալդյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Անուշ Ռշտունու և Մնացական Շահգալդյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 18

Երևան