ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2019 թվականի N 1657-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1151-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար պետական հավաստագրեր տրամադրելու, դրանց գնային արժեքը որոշելու կարգը և պետական հավաստագրերի ձևերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, 2013 թվականի հունվարի 10-ի N 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին» N 1151-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում 1) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշում 1-ի 1-ին կետի 4-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
2) Որոշում 1-ի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 hավելվածի՝
ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «4. Հավաստագրի տրամադրման գործընթացն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված կարգով:»,
բ. 5-րդ կետը «Յուրաքանչյուր» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետով սահմանված շահառուներին (այսուհետ՝ շահառու)» բառերով, իսկ «ակնագնդերի, կրծքագեղձերի պրոթեզներ» բառերը փոխարինել «ակնագնդերի պրոթեզներ, կրծքագեղձերի էկզոպրոթեզներ» բառերով: Կետը լրացնել «Հավաստագիրը ուժի մեջ է տրամադրելուց հետո 60 օրացուցային օր:» նախադասությամբ,
գ. 6-րդ կետի 1-ին ենթակետը «զբաղվելու փորձառություն» բառից հետո լրացնել «, պրոթեզի կոշիկներ և բրդյա ու բամբակյա գուլպաներ տրամադրող կազմակերպությունների դեպքում մասնագիտական փորձառություն է համարվում նաև կոշիկների և գուլպաների վաճառքով զբաղվելու փորձառությունը» բառերով, 3-րդ ենթակետում «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգ» բառերից հետո լրացնել «(այսուհետ` տեղեկատվական համակարգ)» բառերը, իսկ «իսկ պրոթեզների և օրթեզների պատրաստման և վերին և ստորին վերջույթների պրոթեզների ու օրթոպրոթեզների վերանորոգման համար առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող կամ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետներ» բառերը փոխարինել «իսկ վերին և ստորին վերջույթների պրոթեզներ ու օրթեզներ պատրաստող, վերին ու ստորին վերջույթների պրոթեզների, օրթոպրոթեզների և ստորին վերջույթի հոդով օրթեզների վերանորոգում իրականացնող կազմակերպությունները՝ նաև պրոթեզ և (կամ) օրթեզ պատրաստելու առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող կամ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետներ» բառերով,
դ. 9-րդ կետի երկրորդ նախադասության մեջ «հինգ» բառը փոխարինել «տասն», երրորդ նախադասության մեջ «երկու» բառը փոխարինել «հինգ», չորրորդ նախադասության մեջ «երեք» բառը փոխարինել «հինգ», հինգերորդ նախադասության մեջ «հինգ» բառը փոխարինել «տասն» և վեցերորդ նախադասության մեջ «Երեք» բառը փոխարինել «Հինգ» բառերով,
ե. 12-րդ կետում «դրանք ստացողի անձանց անձնական տվյալները,» և «և տրամադրման ժամկետները» բառերը հանել,
զ. 13-րդ կետում «Հավաստագրի հիման վրա» բառերը հանել, իսկ «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրում» բառերով,
է. 14-րդ կետում «հավաստագիր տրամադրող մարմին» բառերը փոխարինել «սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) (այսուհետ՝ ՍԱՏԳ(Բ), բացառությամբ սույն կարգի 19.1-ին կետի)» բառերով, 4-րդ և 5-րդ ենթակետերում «որոշման» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման» բառերով, 8-րդ ենթակետում «լիազորությունը» բառը փոխարինել «լիազորագիրը» բառով, 9-րդ ենթակետում «հավաստագիր տրամադրող մարմին է ներկայացնում» բառերը փոխարինել «ներկայացնում է» բառերով, կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետով «10) Երեխաների օրթեզի տրամադրման համար` մասնագիտացված բժշկական կազմակերպության (կենտրոնի) կողմից հաստատված` վնասվածքաբանի կամ օրթոպեդի կամ վերականգնողաբանի մասնագիտական եզրակացությունը (այսուհետ` մասնագիտական եզրակացություն): Մասնագիտական եզրակացությունը տրվում է ինչպես հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բուժվող, այնպես էլ նեղ մասնագիտական խորհրդատվության ենթարկված երեխաների» բառերով,
ը. 14.1-ին կետում «ՍԾՏՄ» բառը փոխարինել «ՍԱՏԳ(Բ)» բառով,
թ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.2-րդ կետով. «14.2. Եթե պետական հավաստագիր ստանալու համար շահառուի կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացվել է դիմում տարբեր աջակցող միջոցներ ստանալու համար, սակայն դրանք ստանալու ժամկետները տարբեր են, ապա հաջորդ աջակցող միջոցն ստանալու համար սույն կարգի 14-րդ կետի 2-5-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը կրկին չեն ներկայացվում, եթե դրանք իրավազոր են մինչև հաջորդ միջոցն ստանալու ժամկետները և համապատասխանում են աջակցող միջոցը ստանալու համար սահմանված պահանջներին: Այս դեպքում շահառուն կամ նրա ներկայացուցիչը ներկայացնում են միայն գրավոր դիմում:»,
ժ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «15. Փաստաթղթերն ստանալուց հետո ՍԱՏԳ(Բ) երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է նախարարություն: Նախարարությունը ՍԱՏԳ(Բ)-ից, ինչպես նաև շահառուից կամ նրա ներկայացուցչից ստացած փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է հավաստագիր տրամադրող մարմին: Վերջինս ստուգում է դրանց լիարժեքությունը և երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական համակարգում ձևավորում հավաստագիրը` այդ մասին փոստային առաքումով կամ էլեկտրոնային փոստով պատշաճ տեղեկացնելով դիմողին տասը աշխատանքային օրվա ընթացքում:»,
ժա. 17-րդ կետում «տրամադրվում է» բառերը փոխարինել «ձևավորվում է» բառերով,
ժբ. 19-րդ կետից հետո լրացնել նոր՝ 19.1-ին, 19.2-րդ և 19.3-րդ կետերով՝
«19.1. Աջակցող միջոցն ստանալու համար շահառուն դիմում է իր նախընտրած կազմակերպություն՝ ներկայացնելով սույն հավելվածի 14-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը: Դիմումն անձի ներկայացուցչի կողմից տրվելիս՝ ներկայացվում են նաև ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ սույն կարգի 14-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերին համապատասխան և շահառուի գրավոր լիազորագիրը.
19.2. Կազմակերպությունը աջակցող միջոցը տրամադրելու պահին, շահառուի համաձայնությունը ստանալու պարագայում, լուսանկարում է նրան և լուսանկարը կցում է շահառուի անձնական քարտին: Վերին և ստորին վերջույթի պրոթեզները և օրթեզները շահառուին տրամադրելուց առաջ կազմակերպությունը պետք է դրանց վրա կատարի մակնշում կամ դաջվածք (այդ թվում՝ սույն կարգի N 1 հավելվածի 28-րդ կետով սահմանված վերին կամ ստորին վերջույթների պրոթեզների այլ պահեստամասերը կամ հարակից այլ պարագաները), մնացած աջակցող միջոցների դեպքում՝ «Արագ արձագանք» (QR) կոդավորում (այդ թվում՝ սույն կարգի N 1 հավելվածի 28-րդ կետով սահմանված անվասայլակի և լսողական սարքի այլ պահեստամասերի կամ հարակից այլ պարագաների), որոնք պետք է առնվազն պարունակեն հետևյալ տեղեկությունները՝
1) կազմակերպության անվանումը,
2) տրամադրման տարեթիվը,
3) աջակցող միջոցի անվանումը,
4) պետական հավաստագրի համարը.
19.3. Մակնշումը, դաջվածքը և «Արագ արձագանք» (QR) կոդավորումը պետք է`
1) լինեն հստակ, աջակցող միջոցի նյութի ֆոնի վրա տեսանելի,
2) լինեն ջրակայուն,
3) տեղադրվեն աջակցող միջոցի վրա այնպիսի վայրում, որը չի շփվում կամ հնարավորինս քիչ է շփվում որևէ մակերեսի հետ և միաժամանակ հարմար է շահառուին էսթետիկական առումով:»,
ժգ. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «20. Հավաստագիրը կազմում է հավաստագիր տրամադրող մարմինը:»,
ժդ. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «22. Հավաստագիրը ձևավորվում է անձի դիմումի և սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերի հիման վրա: Հավաստագիրը ձևավորվում է տեղեկատվական համակարգում կամ լրացվում է թղթային տարբերակով, և դրա էլեկտրոնային լուսապատճենը կցվում կամ ներբեռնվում է տեղեկատվական համակարգ:»,
ժե. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «23. Հավաստագրերի հաշվառումն իրականացվում է տեղեկատվական համակարգի միջոցով:»,
ժզ. 27-րդ կետում «հաշմանդամի սայլակը կամ լսողական սարքը» բառերը փոխարինել «աջակցող միջոցները» բառերով,
ժէ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «28.Անձն իր ցանկությամբ անվասայլակի, լսողական սարքի, վերին կամ ստորին վերջույթների պրոթեզների, կրծքագեղձի էկզոպրոթեզի փոխարեն կարող է հավաստագրի գնային արժեքի սահմաններում ձեռք բերել այլ պահեստամասեր կամ հարակից այլ պարագաներ (մարտկոցներ, անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկ, կառավարման վահանակներ և այլն), որոնք օգտագործվում են դրանց ֆունկցիոնալությունը, երկարակեցությունը կամ հարմարավետությունն ապահովելու համար: Ընդ որում՝ վերին կամ ստորին վերջույթների պրոթեզների այլ պահեստամասեր կամ հարակից այլ պարագաներ ստանալու վերաբերյալ եզրակացությունը տալիս է բուժատեխնիկական հանձնաժողովը:»,
ժը. 29-րդ կետում «աջակցող միջոցներ» բառերը փոխարինել «անվասայլակ, լսողական սարք, վերին կամ ստորին վերջույթների պրոթեզներ, կրծքագեղձի էկզոպրոթեզ» բառերով, իսկ «մարտկոցներ» բառից հետո լրացնել «, կառավարման վահանակներ» բառերը,
ժթ. 30-րդ կետում և 32-րդ կետի 2-րդ նախադասության «հաշմանդամի» բառը հանել.
3) Որոշում 1-ով հաստատված N 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները (այսուհետ՝ Որոշում 2).
1) Որոշում 2-ի 1-ին կետի 2-րդ ենթակետում «վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի» բառերից հետո լրացնել «(այսուհետ` աջակցող միջոցներ)» բառերը.
2) Որոշում 2-ի N 1 hավելվածի՝
ա. 5-րդ կետում «այսուհետ՝ սոցիալական աջակցության տարածքային մարմին» բառերը փոխարինել «այսուհետ՝ ՍԱՏԳ(Բ)» բառերով, ինչպես նաև ամբողջ տեքստում «սոցիալական աջակցության տարածքային մարմին» բառերը իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ՍԱՏԳ(Բ)» բառերով համապատասխան հոլովաձևերով,
բ. 9-րդ կետի 2-րդ ենթակետը «սարքերի» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ աջակցող միջոցներ)» բառերով,
գ. 3-րդ բաժնի 2-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «2. ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ»,
դ. 11-րդ կետում «Վերականգնողական, տեխնիկական միջոցները և այլ օժանդակ սարքերը, այդ թվում՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաները (այսուհետ նաև` պարագաներ կամ պարագա)» բառերը փոխարինել «Աջակցող միջոցները» բառերով,
ե. ամբողջ տեքստում «պարագա» և «պարագաներ» բառերը իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «աջակցող միջոցներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով և թվով՝ բացառությամբ 84-րդ կետի «վերականգնողական» բառից հետո գրված «պարագաների» բառի,
զ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «13. Աջակցող միջոցները տրամադրում են լիազորած մարմնի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագիր կնքած կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն):»,
է. 14-րդ կետում «վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի» բառերը փոխարինել «աջակցող միջոցների» բառերով, իսկ «, բացառությամբ սույն հավելվածի 17-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերը հանել,
ը. 15-րդ կետում «օրթեզները» բառից հետո լրացնել «(բացառությամբ երեխաների օրթեզների)» բառերով, իսկ «սարքերը» բառից հետո լրացնել «(պրոթեզները)» բառերով, իսկ «, բացառությամբ սույն հավելվածի 17-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերը հանել,
թ. 17-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
ժ. 19-րդ կետում «պրոթեզ» բառը փոխարինել «էկզոպրոթեզ» բառով,
ժա. 21-րդ կետում «օրթեզավորման և օրթեզի տեսակի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ երեխաների)» բառերը, իսկ «(այսուհետ` բուժատեխնիկական հանձնաժողով):» բառերից հետո լրացնել «Երեխաների օրթեզավորման և օրթեզի տեսակի վերաբերյալ եզրակացությունը տրամադրում է մասնագիտացված բժշկական կազմակերպությունը (կենտրոնը):» բառերը,
ժբ. 22-րդ կետում «տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած» բառերը փոխարինել «65 տարեկանը լրացած» բառերով,
ժգ. 23-րդ կետում «և օրթեզի» բառերը հանել,
ժդ. 24-րդ կետում «Պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցներ» բառերը փոխարինել «Աջակցող միջոցները» բառերով, իսկ «պրոթեզների» բառից հետո լրացնել «, ստորին վերջույթի հոդով օրթեզների» բառերը,
ժե. 27-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ընդ որում՝ շահառուի ցանկությամբ, կաշվե պրոթեզների հետ տրամադրվում է 1 սիլիկոնե և 2 բրդյա-բամբակյա գուլպա կամ 3 բրդյա-բամբակյա գուլպա մեկ ծայրատի համար, իսկ ոչ կաշվե պրոթեզների հետ՝ 2 սիլիկոնե և 1 բրդյա-բամբակյա գուլպա կամ 1 սիլիկոնե և 2 բրդյա-բամբակյա գուլպա կամ 3 բրդյա-բամբակյա գուլպա:»,
ժզ. 28-րդ կետը «հաշմանդամություն ունեցող և» բառերից հետո լրացնել «(կամ)» բառով,
ժէ. 29-րդ կետում՝ «Ստորին վերջույթը պրոթեզավորված կամ օրթեզավորված անձանց յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ պրոթեզի կամ օրթեզի կոշիկներ» բառերը փոխարինել «Ստորին վերջույթը պրոթեզավորված անձանց յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ պրոթեզի, իսկ օրթեզավորված անձանց՝ երկու զույգ օրթեզի կոշիկներ» բառերով,
ժը. 35-րդ կետի 1-ին նախադասության «պրոթեզների» բառից հետո լրացնել «, ստորին վերջույթի հոդով օրթեզները» բառերը,
ժթ. 3-րդ բաժնի 3-րդ գլխի վերնագրում «ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ» բառերը փոխարինել «ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ» բառերով,
ի. 36-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով՝ «5) կրկնակի օրթեզավորման և օրթեզի նշանակման դեպքում՝ վիրաբույժ-օրթոպեդի եզրակացությունը:»,
իա. 37-րդ կետում հանել «կամ սույն կարգի 34-րդ կետով սահմանված դեպքում այլ անձի» և «(կամ այլ անձի)» բառերը,
իբ. 39-րդ կետում՝ «Կազմակերպությունում» բառից առաջ լրացնել «Կազմակերպությունը շահառուին աջակցող միջոցը(ները) տրամադրում է տեղեկատվական համակարգում պետական հավաստագրի առկայության դեպքում:» նախադասությամբ, 4-րդ ենթակետում հանել «, իսկ սույն կարգի 34-րդ կետով սահմանված դեպքում՝ այլ անձի վերաբերյալ տեղեկությունը» բառերը, 5-րդ ենթակետում հանել «՝ բացառությամբ պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող պարագաների» բառերը,
իգ. 44-րդ կետի 2-րդ ենթակետում «պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, վերականգնողական և տեխնիկական այլ միջոցներով» բառերը փոխարինել «աջակցող միջոցներով» բառերով, իսկ 3-րդ ենթակետի` «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ա. առաջին անգամ օրթեզավորման և օրթեզի տեսակի նշանակման վերաբերյալ, ինչպես նաև կրկնակի անգամ օրթեզավորվելու դեպքում, եթե փոխվում է օրթեզի տեսակը», նույն ենթակետի «դ» պարբերությունը «վերաբերյալ,» բառից հետո լրացնել «ինչպես նաև վերին և (կամ) ստորին վերջույթների պրոթեզների փոխարեն այլ պահեստամասեր կամ հարակից այլ պարագաներ ստանալու վերաբերյալ,» բառերով, «ե» և «զ» պարբերությունները «վերաբերյալ,» բառերից հետո լրացնել «կոտրված (վնասված) աջակցող միջոցների վերաբերյալ եզրակացություն տրամադրելու դեպքում շահառուն ներկայացնում է կոտրված (վնասված) աջակցող միջոցը,» բառերով, իսկ 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին և 4.2-րդ ենթակետերով՝
«4.1.) ապահովում է աջակցող միջոցների տրամադրման համար պետական հավաստագրերի կազմման գործընթացը,
4.2.) կազմակերպությունների կողմից վերին և ստորին վերջույթների պրոթեզների, օրթեզների, ըստ անհրաժեշտության նաև այլ աջակցող միջոցների տրամադրման ժամանակ հետևում է գործընթացին,»,
իդ. 45-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ և կետը լրացնել նոր՝ 4-րդ և 5-րդ ենթակետերով՝
«2) շահառուի՝ հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում՝
ա. բժշկասոցիալական փորձաքննական որոշումը,
բ. հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը՝ ՎԱԾ-ը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ՝ աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ,
գ. վերին և (կամ) ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում՝ բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված համապատասխան մասնագիտական եզրակացությունը.
3) շահառուի այլ կարգավիճակ ունենալու դեպքում՝
ա. իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,
բ. բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացությունը աջակցող սարքերի անհրաժեշտության վերաբերյալ: Ընդ որում՝ եթե շահառուն բողոքարկել է իր կարիքներին չհամապատասխանող աջակցող միջոց ստանալու հարցով, ապա սույն կետում նշված մասնագիտական եզրակացությունը չի կարող տրամադրվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով նմանատիպ աջակցող սարքավորում տրամադրող կազմակերպութան կողմից.
4) դիմումն օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ նույնականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր.
5) դիմումը լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում՝ լիազորագիրը և լիազորված անձի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթուղթը:»,
իե. 84-րդ կետում «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերը հանել,
իզ. Որոշում 2-ի N 2 hավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 2-րդ կետի 2-րդ ենթակետի «իզ» պարբերությամբ նախատեսված՝ նոր խմբագրությամբ շարադրված հավելվածի N 2-ի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 14-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարի 1-ից, իսկ 18-րդ և 19-րդ կետերը ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. նոյեմբերի 26 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1657-Ն որոշման |
«Հավելված N 6 ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք Լսողական սարք կրելու անհրաժեշտության վերաբերյալ Կազմակերպության անվանումը __________________________________________________________________________ Հետազոտվողի անունը, հայրանունը, ազգանունը _______________________________________________________________ Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը __________________________________________ Հետազոտվողի բնակության վայրը _________________________________________ Ախտորոշումը (նշվում է նաև լսողության կորստի աստիճանը) __________________________________________________________________________ Ու՞նի լսողական սարքի կարիք (ձեռագրով նշել այո կամ ոչ)________________________________________________________________________ Եթե ունի լսողական սարքի կարիք, նշել՝ քանի սարքի կարիք ունի______________________________________________________________________ Եթե մեկ լսողական սարքի կարիք ունի՝ նշել, թե որ ականջի համար ___________________________________________________________________
___________________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) ____________________ (ստորագրությունը) Կ. Տ. (Կազմակերպության կնիքը) ________ ________________ 20 թ.»:
Բժիշկ՝
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1657-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման |
ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|