Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 159-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.13/90(1543).1 Հոդ.275.10
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.10.2019
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

11 հոկտեմբերի 2019 թվականի

թիվ 159-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 311-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կապիտալի համարժեքության նորմատիվի շրջանակում սահմանել պահանջներ օգտագործման իրավունքով ստացված հիմնական միջոցների համար,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնակարգի 17-րդ կետի՝

ա. 5-րդ ենթակետում «սեփականությունը համարվելու յոթերորդ ամսվանից սկսած,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով՝ այդ ակտիվները ապահովագրական գործունեության համար չօգտագործվող ճանաչվելու օրվանից մեկ տարի հետո,» բառերը,

բ. 7-րդ ենթակետում «այլ հիմնական միջոցների) հաշվեկշռային արժեքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ապահովագրական գործունեության համար օգտագործվող օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի» բառերը,

գ. 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

2) Կանոնակարգի հավելված 2-ում Աղյուսակ 1-ի 28-րդ կետում «Հիմնական միջոցներ» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ հիմնական միջոցներ)) ու դրանց վրա կատարված կապիտալ ներդրումներ» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

   2019 թ. հոկտեմբերի 16

ք. Երևան