Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 153-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.13/90(1543).1 Հոդ.275.4
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.10.2019
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

11 հոկտեմբերի 2019 թվականի

թիվ 153-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ներդրումային ֆոնդի կառավարիչների նորմատիվների հաշվարկման կարգը համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին՝ կապված «Վարձակալություն» ՖՀՄՍ 16-ում կատարված փոփոխությունների հետ,

հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի «Ներդրումային ֆոնդի կառավարչի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը (ներառյալ՝ ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր ներդրումային ֆոնդում կառավարչի պարտադիր մասնակցության նվազագույն չափը), տնտեսական նորմատիվների խախտումների` ներդրումային ֆոնդի կառավարչի լիցենզիան (թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչելու հիմք համարվող նվազագույն չափը» կանոնակարգ 10/02-ը հաստատելու մասին» թիվ 119-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը (ներառյալ՝ ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր ներդրումային ֆոնդում կառավարչի պարտադիր մասնակցության նվազագույն չափը), տնտեսական նորմատիվների խախտումների` ներդրումային ֆոնդի կառավարչի լիցենզիան (թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչելու հիմք համարվող նվազագույն չափը» կանոնակարգ 10/02-ի 18-րդ կետի

ա. 1-ին ենթակետում «այդ թվում` շահագործումից դուրս» բառերից հետո լրացնել «ոչ նյութական ակտիվների ու օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ)» բառերը,

բ. 3-րդ ենթակետում «հաշվեկշռային արժեքը` այդ ակտիվները օրենքով սահմանված կարգով կառավարչի սեփականությունը համարվելու օրվանից վեց ամիս հետո» բառերը փոխարինել «հաշվեկշռային արժեքի չափով՝ այդ ակտիվները օրենքով սահմանված կարգով կառավարչի սեփականությունը համարվելու օրվանից վեց ամիս հետո, ինչպես նաև օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ նյութական ակտիվներ) և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով՝ հիմքում ընկած նյութական ակտիվները ֆոնդի կառավարման և (կամ) այլ ծառայությունների մատուցման համար չօգտագործվող ճանաչվելու օրվանից վեց ամիս հետո» բառերով,

գ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) կառավարչի սեփականությունը հանդիսացող և ֆոնդի կառավարման և (կամ) այլ ծառայությունների մատուցման համար օգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների, այդ թվում` անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների, ինչպես նաև ֆոնդի կառավարման և (կամ) այլ ծառայությունների մատուցման համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) արժեքի ու օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ներդրումային ծառայությունների համար օգտագործվող նյութական ակտիվներ) արժեքի` հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Սույն պարբերության իմաստով` կառավարչի սեփականությունը հանդիսացող նյութական ակտիվի արժեքը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի և դրա գծով կապիտալ ներդրումների հանրագումարին` նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով, իսկ օգտագործման իրավունքի ձևով ակտիվի (հիմքում՝ նյութական ակտիվ) արժեքը հավասար է օգտագործման իրավունքի ձևով ակտիվի (հիմքում՝ նյութական ակտիվ) և դրա գծով կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդների հանրագումարին:»,

դ. 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ին:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

   2019 թ. հոկտեմբերի 16

ք. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան