Basic information
Number
N 1657-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.11.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
11.11.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.11.2019
Effective date
12.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2019 թվականի N 1657-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1557-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 25-ի «Գեղամ Վարդանյանին, Հայկ Հակոբյանին և Մարո Թովմասյանին Ուզբեկստանի Հանրապետություն գործուղելու մասին» N 1557-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գեղամ Վարդանյանին, Արտավազդ Ադունցին և Մարո Թովմասյանին Ուզբեկստանի Հանրապետություն գործուղելու մասին».

2) որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության առևտրի խթանման բաժնի պետ Հայկ Հակոբյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի օգնական Արտավազդ Ադունցին» բառերով.

3) որոշման 3-րդ կետում «Հայկ Հակոբյանի» բառերը փոխարինել «Արտավազդ Ադունցի» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 11

Երևան