Գլխավոր տեղեկություն
Համար
N 1331-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 22 դեկտեմբերի 2016 թվականի N 1331-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է մարզական աշխատանքների և ֆիզիկական դաստիարակության համապատասխան ուսումնական ծրագրերի պահանջների կատարումը, իսկ նպատակներն են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով պարապողների առողջության պահպանումն ու ամրապնդումը, պարապողների մարզական ունակությունների կատարելագործումը և Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի համար հերթափոխի պատրաստումը։

3. Թույլատրել «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) լրացուցիչ մանկավարժական, ֆիզկուլտուրային-առողջարարական ծրագրերի իրականացում.

2) աշխատողների և սովորողների հանրային սննդի և հանգստի կազմակերպում.

3) մարզական ճամբարների կազմակերպում։

4. «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կառավարող լիազորված պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և նրան վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները:

(4-րդ կետը փոփ. 21.11.19 N 1650-Ա) 

5. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

1) հաստատել «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

2) ապահովել «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 22

Երևան