Basic information
Number
N 1643-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.11.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
08.11.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
08.11.2019
Effective date
09.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2019 թվականի N 1643-Ա

 

ՄԻՔԱՅԵԼ ՓԱՇԱՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 26-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանին 2019 թվականի նոյեմբերի 19-21-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա):

2. Միքայել Փաշայանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող՝ 9006 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Միքայել Փաշայանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 8

Երևան

  

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation