ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2019 թվականի N 1649-Ա
ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԵՎ ՌՈՒԲԵՆ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի օգնական Ռուբեն Խանզադյանին 2019 թվականի նոյեմբերի 10-12-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Մազանդարանի նահանգ)՝ մարզերի միջև համագործակցություն սկսելու նպատակով։
2. Անդրեյ Ղուկասյանի և Ռուբեն Խանզադյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Մազանդարանի նահանգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. նոյեմբերի 8 Երևան |