«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60416454
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
16 դեկտեմբերի 2016 թ. ք. Երևան |
թիվ 478-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹ(ՆԵՐ)Ի ԱՐԺԵՔԸ (ՉԱՓԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 73-րդ հոդվածի 2-րդ մասը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշում է.
1. Սահմանել հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի արժեքը (չափը) (հավելված 1):
2. Հաստատել տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգը (հավելված 2) և հայտարարագրի ձևը (հավելված 3):
3. Ուժը կորցրած ճանաչել Հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի «Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի արժեքը (չափը) սահմանելու, տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի մասին» թիվ 191-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը և որոշմամբ հաստատված հավելվածները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
5. Սույն որոշման հավելված 1-ով սահմանված հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի չափերը տարածվում են 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Նախագահ` |
Ա. Շաբոյան |
Հավելված 1 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 478-Ն որոշման |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹ(ՆԵՐ)Ի ԱՐԺԵՔԸ (ՉԱՓԸ)
Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`
1. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ.
2. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու միլիարդ դրամ.
3. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու միլիարդ դրամ.
4. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն չորս միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ:
Հավելված 2 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 478-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման (այսուհետ` համակենտրոնացում) հայտարարագրման կարգը:
2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում համակենտրոնացման մասնակիցները, մինչև համակենտրոնացումը գործողության մեջ դնելը, պետք է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնեն Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխանող համակենտրոնացման հայտարարագիր:
3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսվարող սուբյեկտների միացման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված միացած տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի գործունեության դադարման վերաբերյալ պետական գրանցման կամ հաշվառման պահից: Միացման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միացման ձևով վերակազմակերպվող տնտեսվարող սուբյեկտները:
(3-րդ կետը լրաց. 19.11.19 թիվ 179-Ն)
4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսվարող սուբյեկտների միաձուլման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված միաձուլման արդյունքում առաջացած տնտեսվարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման պահից: Միաձուլման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միաձուլվող տնտեսվարող սուբյեկտները:
(4-րդ կետը լրաց. 19.11.19 թիվ 179-Ն)
5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների գրանցման պահից: Ակտիվների ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են ակտիվներ իրացնող և ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտները:
(5-րդ կետը լրաց. 19.11.19 թիվ 179-Ն)
6. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների գրանցման պահից: Փայաբաժնի ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են փայաբաժին ձեռքբերող տնտեսվարող սուբյեկտը և այն տնտեսվարող սուբյեկտը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում:
(6-րդ կետը լրաց. 19.11.19 թիվ 179-Ն)
7. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ, որի շնորհիվ տնտեսվարող սուբյեկտն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի այլ տնտեսվարող սուբյեկտի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:
(7-րդ կետը խմբ. 19.11.19 թիվ 179-Ն)
8. Տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի ավելացման, նվազեցման կամ այլ եղանակով փայաբաժնի ավելացումը ևս համարվում է Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված փայաբաժնի ձեռքբերում: Ժառանգության եղանակով տնտեսվարող սուբյեկտին անցած փայաբաժինը չի դիտարկվում որպես փայաբաժնի ձեռքբերում:
9. Օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն անձանց խումբ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջև Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները չեն համարվում համակենտրոնացում:
(9-րդ կետը խմբ. 19.11.19 թիվ 179-Ն)
10. Օրենքի իմաստով համակենտրոնացումը կայացվում է`
1) միևնույն ապրանքային շուկայում` հորիզոնական համակենտրոնացում.
2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում` ուղղահայաց համակենտրոնացում.
3) տարբեր ապրանքային շուկաներում` խառը համակենտրոնացում:
(10-րդ կետը փոփ. 19.11.19 թիվ 179-Ն)
11. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`
1) համակենտրոնացման մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է սույն որոշման հավելված 1-ով սահմանված ակտիվների կամ հասույթ(ներ)ի արժեքը (չափը).
2) համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:
12. Համակենտրոնացման թույլտվություն ստանալու համար համակենտրոնացման մասնակիցները Հանձնաժողով են ներկայացնում օրենքի պահանջներին համապատասխանող դիմում (առանձին կամ համատեղ): Համատեղ դիմումը ստորագրում են համակենտրոնացման բոլոր մասնակիցները (իրավաբանական անձի դեպքում` դիմումը նաև կնքվում է (առկայության դեպքում)):
13. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերում դիմում(ներ)ին կից համակենտրոնացման մասնակիցները ներկայացնում են Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան կազմված (լրացված) համակենտրոնացման հայտարարագիր (այսուհետ` հայտարարագիր): Համակենտրոնացման մասնակիցներն առանձին դիմումները Հանձնաժողով են ներկայացնում միևնույն օրը:
14. Հայտարարագիրը բաղկացած է համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակցի կողմից սահմանված ձևով լրացված` սույն որոշման հավելված 3-ով հաստատված տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրի ձևից (այսուհետ` Ձև), ինչպես նաև սույն Կարգի և Ձևի համաձայն ներկայացման ենթակա կից փաստաթղթերից: Ձևը ստորագրում է համակենտրոնացման տվյալ մասնակցի գործադիր մարմնի ղեկավարը (սահմանված կարգով փոխարինող կամ լիազորված անձը): Եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա Ձևը ստորագրվում է վերջինիս կամ նրա ներկայացուցչի կողմից:
15. Համակենտրոնացման մասնակիցները, օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, հայտարարագրում` Ձևին կից, ներկայացնում են գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրման նախորդ ֆինանսական տարվա վերջի դրությամբ, իսկ օրենքով սահմանված` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր անցկացման պահանջի առկայության դեպքում` նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրման նախորդ ամսվա վերջի դրությամբ: Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում համակենտրոնացման մասնակիցների կողմից կարող է ներկայացվել նաև այլ ժամկետի դրությամբ առկա ֆինանսական հաշվետվություն:
(15-րդ կետը լրաց. 19.11.19 թիվ 179-Ն)
16. Համակենտրոնացման մասնակիցն օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկությունը ներկայացնում է առանձին փաստաթղթով` «ԳԱՂՏՆԻ Է» նշումով փակ ծրարով, որը Հանձնաժողովը քննարկում է օրենքի պահանջների պահպանմամբ: Փաստաթղթի առաջին էջը ևս պետք է ներառի «ԳԱՂՏՆԻ Է» նշումը: Մասնակիցը միաժամանակ կարող է ներկայացնել տվյալ տեղեկությունը որպես գաղտնիք մատնանշելու հիմքերը: Սույն կետի համաձայն Հանձնաժողովին տրամադրված տեղեկությունները ենթակա են օգտագործման և պահպանման օրենքով սահմանված կարգով:
17. Հայտարարագիրը լրացվում է հայերենով, տպագրական եղանակով: Հայտարարագրում օտար լեզվով փաստաթուղթ ներկայացնելիս համակենտրոնացման մասնակիցը պարտավոր է միաժամանակ ներկայացնել դրա` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը:
18. Հայտարարագրում ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություն նշելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակից պատասխանատվություն է կրում հայտարարագրում իր կողմից նշված կամ ներկայացված տեղեկատվության հավաստիության համար:
19. Հանձնաժողովը համակենտրոնացման մասնակցից (մասնակիցներից) կարող է պահանջել հայտարարագրի ներկայացմամբ հարուցված վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:
20. Հանձնաժողովն օրենքով սահմանված ժամկետում ընդունում է համակենտրոնացումը թույլատրելու կամ արգելելու մասին որոշում:
21. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը թույլատրվում կամ արգելվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որը կարող է պարունակել նաև համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ և պարտավորություններ:
(21-րդ կետը խմբ. 19.11.19 թիվ 179-Ն)
22. Սույն կարգի 11-ից 15-րդ կետերի պահանջները չպահպանելու դեպքում հարուցված վարչական վարույթի իրականացման արդյունքում Հանձնաժողովն իրավասու է արգելել համակենտրոնացումը, եթե տնտեսվարող սուբյեկտը միջոցներ չի ձեռնարկում թերությունները վերացնելու ուղղությամբ:
(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 19.11.19 թիվ 179-Ն)
Հավելված 3 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 478-Ն որոշման |
ՁԵՎ
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ
1. Համակենտրոնացման տեսակը. | |
1.1. Միացում | |
Ընդլայնվող |
|
Միացող |
|
Միացող |
|
Միացող |
|
1.2. Միաձուլում | |
Միաձուլվող |
|
Միաձուլվող |
|
Միաձուլվող |
|
1.3. Ակտիվների ձեռքբերում | |
Ակտիվներ ձեռքբերող |
|
Ակտիվներ իրացնող |
|
Ակտիվների ձեռքբերման տոկոսը |
|
Ակտիվներ ձեռքբերողին արդեն պատկանող համապատասխան ակտիվների տոկոսը |
|
1.4. Փայաբաժնի ձեռքբերում | |
Փայաբաժին ձեռքբերող |
|
Փայաբաժին թողարկող |
|
Ձեռք բերվող փայաբաժնի տոկոսը |
|
Փայաբաժին ձեռքբերողին արդեն պատկանող համապատասխան փայաբաժնի տոկոսը |
|
1.5. Տնտեսվարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ | |
Գործարքի մասնակիցները | |
Գործարքի մանրամասն նկարագիրը, այդ թվում՝ նպատակը և հետևանքները | |
Գործողության մանրամասն նկարագիրը, այդ թվում՝ գործողությունն իրականացնող անձանց շրջանակը, նպատակը և հետևանքները | |
Վարքագծի (այդ թվում՝ անգործության) մանրամասն նկարագիրը, այդ թվում՝ անձանց շրջանակը, նպատակը և հետևանքները | |
Վերակազմակերպման (առանձնացում, բաժանում, վերակազմավորում) մասնակիցները | |
Վարքագծի (այդ թվում՝ անգործության) մանրամասն նկարագիրը, այդ թվում՝ անձանց շրջանակը, նպատակը և հետևանքները |
2. Համակենտրոնացման մասնակցի տվյալները. | |
Համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձ | |
անուն, ազգանուն, հայրանուն |
|
անձնագրային տվյալներ |
|
սերիա, տրման ամսաթիվ, ում կողմից է տրվել | |
բնակության վայր |
|
հաշվառման վայր |
|
հեռախոսահամար |
|
էլ. փոստ |
|
Համակենտրոնացման մասնակից իրավաբանական անձ | |
անվանումը |
|
կազմակերպաիրավական ձևը |
|
գտնվելու վայրի (իրավաբանական) հասցե |
|
գործունեության հասցե |
|
հեռախոսահամար |
|
էլ. փոստ |
|
պետական գրանցման ամսաթիվը |
|
պետական գրանցման համարը |
|
հարկ վճարողի հաշվառման համար |
|
Իրավաբանական անձի գործունեության ոլորտ(ներ)ը |
1 |
2 | |
… |
3. Համակենտրոնացման հայտարարագրման հիմքը՝ նշելով համակենտրոնացման մասնակցի ակտիվների արժեքը և հասույթի չափը. | ||||
1. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ. |
| |||
2. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու միլիարդ դրամ. |
| |||
3. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու միլիարդ դրամ. |
| |||
4. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն չորս միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ. |
| |||
5. համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք. |
| |||
5.1. նշել այն ապրանքային շուկայի անվանումը, որտեղ համակենտրոնացման մասնակիցն ունի գերիշխող դիրք | ||||
համակենտրոնացման մասնակցի ակտիվների արժեքը |
||||
համակենտրոնացման մասնակցի հասույթի չափը |
4. Համակենտրոնացման մասնակիցների միջև կնքվող գործարքի գինը, արժույթը, վճարման եղանակը, ժամկետները և պայմանները. | |||||||||||||||||
__________________________________________________________________ |
5. Տեղեկություն այն մասին, թե ինչ ֆինանսական միջոցների հաշվին է կատարվում գործարքը. |
__________________________________________________________________ |
6. Տեղեկատվություն համակենտրոնացման մասնակիցների միջև նախկինում ունեցած համագործակցության վերաբերյալ. |
__________________________________________________________________ |
7*. Համակենտրոնացման նպատակ(ներ)ը, ակնկալվող արդյունք(ներ)ը և հետևանք(ներ)ը (առկայության դեպքում կցել համապատասխան փաստաթղթեր). |
7.1 Համակենտրոնացման նպատակ(ներ)ը. |
__________________________________________________________________ |
7.2. Կնքվող գործարքից ակնկալվող արդյունք(ներ)ը համակենտրոնացման մասնակիցների գործունեության վրա. |
__________________________________________________________________ |
7.3. Համակենտրոնացման հետևանք(ներ)ը. |
Կարո՞ղ է համակենտրոնացումը հանգեցնել համակենտրոնացման մասնակցի գործունեության ոլորտում գերիշխող ազդեցության առաջացմանը (ամրապնդմանը) |
__________________________________________________________________ |
Ինչպե՞ս կարող է համակենտրոնացումն ազդել սպառողների շահերի վրա |
|
Համակենտրոնացումը ինչ ազդեցություն կարող է ունենալ համակենտրոնացման մասնակցի և նրա մասնակցությամբ այլ տնտեսվարող սուբյեկտների գործունեության ոլորտում առկա մրցակցային միջավայրի վրա |
__________________________________________________________________ |
Այլ հետևանքներ |
__________________________________________________________________ |
8. Համակենտրոնացման մասնակցի ոչ ընթացիկ ակտիվների վերաբերյալ. | |||||||||||||||||
1 |
ոչ ընթացիկ նյութական ակտիվներ |
||||||||||||||||
1.1 |
շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ այդ թվում` |
||||||||||||||||
1.1.1 |
շենքեր |
||||||||||||||||
1.1.2 |
կառուցվածքներ |
||||||||||||||||
1.1.3 |
մեքենաներ և սարքավորումներ |
||||||||||||||||
1.1.4 |
տրանսպորտային միջոցներ |
||||||||||||||||
1.2 |
շահագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ |
||||||||||||||||
2 |
ոչ նյութական ակտիվներ |
||||||||||||||||
3 |
այլ ոչ ընթացիկ ակտիվներ |
9. Համակենտրոնացման մասնակցի հետ Օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն անձանց խումբ հանդիսացող իրավաբանական անձանց և այլ տնտեսվարող սուբյեկտներում մասնակցություն ունեցող ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկատվություն: | |||||||||||||||||||||
Անուն, ազգանուն, հայրանուն (իրավա-բանական անձանց դեպքում՝ անվանումը) |
անձնագրային տվյալներ (իրավա-բանական անձանց դեպքում՝ ՀՎՀՀ) |
Օրենքի իմաստով անձանց խումբ կազմելու հատկանիշ(ներ)ը |
տնտես-վարող սուբյեկտի անվանումը |
ՀՎՀՀ |
տնտես-վարող սուբյեկտի գործու-նեության ոլորտը |
մասնակցության չափը (տոկոս) | |||||||||||||||
10. Համակենտրոնացման մասնակցի և նրա գործունեության ոլորտին վերաբերող տեղեկություններ. | ||||||||
10.1. Նախորդ և ընթացիկ տարվա` 20 -- և 20 -- թվականների ընթացքում, համակենտրոնացման մասնակցի կողմից ապրանքների արտադրության, ներմուծման, իրացման և արտահանման ծավալները. | ||||||||
Արտադրության ծավալը | ||||||||
20--թ. | ||||||||
Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը |
չ/մ |
բնեղեն արտահայտությամբ |
արժեքային | |||||
20-- թ. | ||||||||
Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը |
չ/մ |
բնեղեն արտահայտությամբ |
արժեքային | |||||
Իրացման ծավալը | ||||||||
20-- թ. | ||||||||
Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը |
չ/մ |
բնեղեն արտահայտությամբ |
արժեքային | |||||
20-- թ. | ||||||||
Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը |
չ/մ |
բնեղեն արտահայտությամբ |
արժեքային | |||||
Ներմուծման ծավալը | ||||||||
20-- թ. | ||||||||
Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը |
չ/մ |
բնեղեն արտահայտությամբ |
արժեքային | |||||
20-- թ. | ||||||||
Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը |
չ/մ |
բնեղեն արտահայտությամբ |
արժեքային | |||||
Արտահանման ծավալը | ||||||||
20-- թ. | ||||||||
Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը |
չ/մ |
բնեղեն արտահայտությամբ |
արժեքային | |||||
20-- թ. | ||||||||
Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը |
չ/մ |
բնեղեն արտահայտությամբ |
արժեքային | |||||
10.2. Համակենտրոնացման մասնակցի հիմնական մրցակիցների անվանումները և ապրանքային նշանները. | ||||||||
մրցակից ընկերության անվանումը |
ՀՎՀՀ |
մրցակից | ||||||
10.3. Այն տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի անվանում(ներ)ը և գործունեության ոլորտ(ներ)ը, որտեղ ընկերությունը (փայաբաժին ձեռքբերող ֆիզիկական անձը) մասնակցություն ունի | ||||||||||||||||||
տնտեսվարող սուբյեկտի անվանումը |
ՀՎՀՀ |
տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտը |
մասնակցության | |||||||||||||||
10.4. Համակենտրոնացման վերաբերյալ այլ տեղեկատվություն. | ||||||||||||||||||
__________________________________________________________________ |
11. Սույն Ձևին կից ներկայացվում են (ֆինանսական հաշվետվություններ, դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացություն և այլն). | ||||||||||||||||||
Հ/Հ |
Փաստաթղթի անվանումը | |||||||||||||||||
1 |
||||||||||||||||||
2 |
||||||||||||||||||
3 |
||||||||||||||||||
4 |
||||||||||||||||||
5 |
||||||||||||||||||
6 |
||||||||||||||||||
… |
12. Հայտարարագրի լրացման օրը, ամիսը, տարին | ||||||||||||||||||
«___»_______________ 20-- թ.: |
13. Համակենտրոնացման մասնակցի գործադիր մարմնի ղեկավարի կամ սահմանված կարգով փոխարինող կամ լիազորված անձի (եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա վերջինիս), համակենտրոնացման հայտարարագրի լրացման համար պատասխանատու անձի տվյալները | ||||||||||||||||||
անուն, ազգանուն, հայրանուն |
պաշտոն | |||||||||||||||||
Հավաստիացնում եմ, որ սույն հայտարարագրում ներկայացված տեղեկությունները արժանահավատ են, ամբողջական, հայտարարագիրը ստորագրված է իրավասու անձի կողմից:
______________________________
(իրավասու անձի ստորագրությունը)
* Պարտադիր չէ լրացման համար
(հավելվածը խմբ., փոփ. 19.11.19 թիվ 179-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.11.2021, N 322-Ն | 16.11.2021, թիվ 478-Ն | |
19.11.2019, Թիվ 179-Ն | 03.12.2019, թիվ 478-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|