Գլխավոր տեղեկություն
Համար
N 427-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.04.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2019 թվականի N 427-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնի խճուղու 10 հասցեում գտնվող՝ 280.6 քառ. մետր մակերեսով դիահերձարանի շենքը՝ վերջինիս սպասարկման համար անհրաժեշտ՝ 0,06912 հեկտար հողատարածքով (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(1-ին կետը փոփ. 31.01.19 N 1499-Ա) 

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը՝

1) «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2015 թվականի փետրվարի 24-ին կնքված անհատույց օգտագործման N 08/0015 պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություններ.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված փոփոխությունների կատարումից և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագիր:

(2-րդ կետը փոփ. 31.01.19 N 1499-Ա)  

3. Սահմանել, որ սույն որոշումից բխող բոլոր ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 31.01.19 N 1499-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 23

 Երևան