ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2019 թվականի N 1625-Ա
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ, ԱՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Գասպարյանին 2019 թվականի նոյեմբերի 26-ից 28-ը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանին 2019 թվականի նոյեմբերի 25-ից 28-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 14-րդ նիստին, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդին կից «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի 1993 թվականի հունվարի 22-ի և «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի 2002 թվականի հոկտեմբերի 7-ի կոնվենցիաների կիրարկման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ առաջարկություններ մշակող աշխատանքային խմբի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Ռուստամ Բադասյանի, Անի Մխիթարյանի և Դավիթ Գասպարյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. նոյեմբերի 7 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|