Գլխավոր տեղեկություն
Համար
N 1787-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

12 դեկտեմբերի 2019 թվականի N 1787-Ա

  

ՎԱՀԵ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը և 2015 թվականի մայիսի 26-27-ը Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում կայացած` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառմանը նվիրված բարձր մակարդակի համաժողովի հռչակագրի C 1 կետի (j) ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վահե Դեմիրճյանի` Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն գործուղման ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Վահե Դեմիրճյանի՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն գործուղման հետ կապված ծախսերը հաշվարկել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն որոշմամբ խորհրդականի ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 7 հավելվածի 45-րդ տողի 3-րդ սյունակում նշված` բնակարանի վարձակալության համար տրամադրվող հավելավճարի չափերը:

3. Վահե Դեմիրճյանի՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների ծրագրով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. դեկտեմբերի 13

Երևան