Basic information
Number
N 1560-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.10.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
28.10.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.10.2019
Effective date
29.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 2019 թվականի N 1560-Ա

 

ՏԱՐՈՆ ՇԱԳՈՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝

1. Վրաստանի ք. Օզուրգեթիի Կոմիտասի անվան կրթամշակութային կենտրոնում կազմակերպված միջոցառմանը և ք. Բաթումիում՝ Կոմիտասի 150-ամյակին նվիրված երաժշտական փառատոնին ու «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի Ջինիշյանի հիշատակին նվիրված դասարանի հանդիսավոր բացմանը մասնակցելու նպատակով վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանին 2019 թվականի հոկտեմբերի 28-31-ը ներառյալ գործուղել Վրաստան (ք. Բաթումի, Օզուրգեթի շրջան, ք. Օզուրգեթի):

2. Տարոն Շագոյանի՝ Վրաստան (ք. Բաթումի, Օզուրգեթի շրջան, ք. Օզուրգեթի) գործուղման բոլոր ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Սփյուռքի բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ ծրագրի արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:

3. Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Վրաստան (ք. Բաթումի, Օզուրգեթի շրջան, ք. Օզուրգեթի) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 28

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation