Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-15
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.1992-20.07.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.02.01/4(278)
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.03.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.03.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.07.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է
ՀՀ Գերագույն խորհրդի կողմից

«10» մարտի 1992թ. Հ.Ն-0546-1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական, ենթասպայական, սերժանտական և շարքային կազմերի զինծառայողների զինվորական կոչումների համակարգը:

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ենթասպայական, սերժանտական և շարքային կազմերի զինծառայողների համար սահմանվում են հետևյալ զինվորական կոչումները.

- շարքային,

- եֆրեյտոր,

- կրտսեր սերժանտ,

- սերժանտ,

- ավագ սերժանտ,

- ավագ,

- ենթասպա,

- ավագ ենթասպա:

 

ՀՈԴՎԱԾ 2. Շարքայինների, սերժանտների, ենթասպաների զինվորական կոչումները շնորհվում են առանց զորքերի և ծառայությունների տեսակները նշելու:

 

ՀՈԴՎԱԾ 3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի զինծառայողների համար սահմանվում են հետևյալ զինվորական կոչումները.

1) Համազորային

կրտսեր սպայական կազմ`

- կրտսեր լեյտենանտ,

- լեյտենանտ,

- ավագ լեյտենանտ,

- կապիտան.

ավագ սպայական կազմ`

- մայոր,

- փոխգնդապետ,

- գնդապետ.

բարձրագույն սպայական կազմ`

- գեներալ-մայոր,

- գեներալ-լեյտենանտ,

- գեներալ-գնդապետ:

2) Ավիացիայի`

կրտսեր սպայական կազմ`

- կրտսեր լեյտենանտ,

- լեյտենանտ,

- ավագ լեյտենանտ,

- կապիտան.

ավագ սպայական կազմ`

- մայոր,

- փոխգնդապետ,

- գնդապետ.

բարձրագույն սպայական կազմ`

- ավիացիայի գեներալ-մայոր:

3) Բժշկական ծառայության`

կրտսեր սպայական կազմ`

- բժշկական ծառայության կրտսեր լեյտենանտ,

- բժշկական ծառայության լեյտենանտ,

- բժշկական ծառայության ավագ լեյտենանտ,

- բժշկական ծառայության կապիտան.

ավագ սպայական կազմ`

- բժշկական ծառայության մայոր,

- բժշկական ծառայության փոխգնդապետ,

- բժշկական ծառայության գնդապետ.

բարձրագույն սպայական կազմ`

- բժշկական ծառայության գեներալ-մայոր:

4) Արդարադատության`

կրտսեր սպայական կազմ`

- արդարադատության կրտսեր լեյտենանտ,

- արդարադատության լեյտենանտ,

- արդարադատության ավագ լեյտենանտ,

- արդարադատության կապիտան.

ավագ սպայական կազմ`

- արդարադատության մայոր,

- արդարադատության փոխգնդապետ,

- արդարադատության գնդապետ.

բարձրագույն սպայական կազմ`

- արդարադատության գեներալ-մայոր:

 

ՀՈԴՎԱԾ 4. Քիմիական, ինժեներական, երկաթուղային, ավտոմոբիլային և ճանապարհային զորքերի, զինվորական քարտեզագրական, նյութատեխնիկական մատակարարման և ֆինանսական ծառայությունների սպայական կազմի զինծառայողների բարձրագույն զինվորական կոչումը «գեներալ-մայորն» է:

 

ՀՈԴՎԱԾ 5. Զինված ուժերի պահեստազորում գտնվող սպայական կազմի անձանց զինվորական կոչումներին ավելացվում են «պահեստազորի» իսկ սպայական կազմի պաշտոնաթող անձանց զինվորական կոչումներին` «պաշտոնաթող» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

23 մարտի 1992 թ.

ՀՕ-15