Basic information
Number
N 1533-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.10.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
23.10.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.10.2019
Effective date
24.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

23 հոկտեմբերի 2019 թվականի N 1533-Ա

   

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻ, ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԻ, ՍԱՄՎԵԼ ԽԱՆՎԵԼՅԱՆԻ՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

  

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Իրազեկման արշավին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Սամվել Խանվելյանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 11-12-ը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու-Յորք), 2019 թվականի սեպտեմբերի 13-14-ը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Բոստոն) և 2019 թվականի սեպտեմբերի 15-20-ը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) գործուղումների հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման հետ կապված մնացած ծախսերը, բացառությամբ ճանապարհածախսի և գիշերավարձի, կատարվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2019 թ. հոկտեմբերի 23

Երևան