Գլխավոր տեղեկություն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.1978-01.01.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.12.1977
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.1978
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.1999

 

 

 հայաստանի հանրապետության

 

 օ ր ե ն ք ը

 

պատմության եվ կուլտուրայի հուշարձանների պահպանության եվ օգտագործման մասին

 

ԽՍՀՄ-ում, որի կազմի մեջ միութենական մյուս հանրապետությունների հետ կամավոր միավորման և իրավահավասարության հիման վրա մտնում է հայաստանի հանրապետությունը, պատմության և կուլտուրայի հուշարձանները ժողովրդի սեփականությունն են: Խորհրդային պետությունը, հետևելով կուլտուրական ժառանգության նկատմամբ վերաբերմունքի լենինյան սկզբունքներին, բոլոր պայմանները ստեղծում է հուշարձանները պահպանելու և հօգուտ կոմունիստական շինարարության շահերի դրանք արդյունավետ օգտագործելու համար:

 ԽՍՀՄ ժողովուրդների պատմության և կուլտուրայի հուշարձանները արտացոլում են անցյալ սերունդների նյութական ու հոգևոր կյանքը, մեր հայրենիքի բազմադարյան պատմությունը, ժողովրդական մասսաների պայքարը նրա ազատության ու անկախության համար, հեղափոխական շարժումը, խորհրդային սոցիալիստական պետության կազմավորումն ու զարգացումը:

 պատմության և կուլտուրայի հուշարձաններում մարմնավորված են հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության, քաղաքացիական կռիվների և հայրենական մեծ պատերազմի նշանավոր իրադարձությունները, բանվոր դասակարգի, կոլտնտեսային գյուղացիության և մտավորականության աշխատանքային սխրանքները, մեր երկրի ժողովուրդների եղբայրական բարեկամությունը, խորհրդային ժողովրդի հերոսական պայքարը սոցիալիզմի և կոմունիզմի կառուցման համար:

 ԽՍՀՄ ժողովուրդների պատմության և կուլտուրայի հուշարձանները համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում մեր երկրի ժողովուրդների հսկայական ավանդի վկայությունը:

 ԽՍՀՄ-ում հուշարձանները ծառայում են գիտության, ժողովրդական կրթության և կուլտուրայի զարգացման, խորհրդային հայրենասիրության վեհ զգացմունքի ձևավորման, աշխատավորների գաղափարական-բարոյական, ինտերնացիոնալ և գեղագիտական դաստիարակության նպատակներին:

 հուշարձանների պահպանությունը պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների կարևոր խնդիրն է: պատմության և կուլտուրայի հուշարձանների նկատմամբ հոգատար վերաբերմունքը ԽՍՀՄ յուրաքանչյուր քաղաքացու հայրենասիրական պարտքն է:

 խորհրդային օրենսդրությունը կոչված է ակտիվորեն նպաստելու պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման գործի բարելավմանը, այդ բնագավառում օրինականության հետագա ամրապնդմանը:

 

i. ընդհանուր դրույթներ

 

հոդված 1. պատմության և կուլտուրայի հուշարձանները

 

պատմության և կուլտուրայի հուշարձաններ են ժողովրդի կյանքի պատմական իրադարձությունների, հասարակության և պետության զարգացման հետ կապված կառուցվածքները, հիշարժան վայրերն ու առարկաները, պատմական, գիտական, գեղարվեստական կամ կուլտուրական այլ արժեք ներկայացնող նյութական ու հոգևոր ստեղծագործության արգասիքը:

 հՀ տերիտորիայում գտնվող պատմության և կուլտուրայի բոլոր հուշարձանները պահպանվում են պետության կողմից:

 

հոդված 2. պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման վերաբերյալ խորհրդային օրենսդրության խնդիրները

 

պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման վերաբերյալ խորհրդային օրենսդրությունը կարգավորում է հասարակական հարաբերությունները հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում, նպատակ ունենալով ապահովել դրանց անվթարությունը ներկա ու գալիք սերունդների համար, հուշարձանների արդյունավետ օգտագործումը գիտական ուսումնասիրության և աշխատավորների կոմունիստական դաստիարակության շահերի օգտին պրոպագանդելու համար:

 

հոդված 3. պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման վերաբերյալ ԽՍՀ միության և հՀ օրենսդրությունը

 

պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման վերաբերյալ ԽՍՀ միության և հՀ օրենսդրությունը կազմված է «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» ԽՍՀՄ օրենքից և դրան համապատասխան հրատարակվող ԽՍՀ Միության օրենսդրության այլ ակտերից, սույն օրենքից և պատմության ու կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման վերաբերյալ ՀՀ օրենսդրության այլ ակտերից:

 

հոդված 4. սեփականությունը պատմության և կուլտուրայի հուշարձանների նկատմամբ

 

պատմության և կուլտուրայի հուշարձանները պետության, ինչպես նաև կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների, հասարակական կազմակերպությունների սեփականությունն են և քաղաքացիների անձնական սեփականությունը:

 

հոդված 5. պատմության և կուլտուրայի հուշարձանների օտարման կարգը

 

պատմության և կուլտուրայի հուշարձանների վաճառքը, նվիրատվությունը, կամ այլ օտարումը թույլատրվում է նախապես պարտադիր ծանուցելով հուշարձանների պահպանության պետական մարմիններին: հուշարձանների վաճառքի դեպքում պետությունը գնելու նախապատվության իրավունք ունի:

 

հոդված 6. պատմության և կուլտուրայի հուշարձանների տեսակները

 

սույն օրենքի 1 հոդվածին համապատասխան, պատմության և կուլտուրայի հուշարձաններ են համարվում.

պատմության հուշարձանները` ժողովրդի կյանքի կարևորագույն պատմական իրադարձությունների, հասարակության և պետության զարգացման, հեղափոխական շարժման, հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության, քաղաքացիական կռիվների և հայրենական մեծ պատերազմի, սոցիալական ու կոմունիստական շինարարության, միջազգային համերաշխության ամրապնդման, ինչպես նաև գիտության և տեխնիկայի, ժողովուրդների կուլտուրայի և կենցաղի զարգացման, քաղաքական, պետական, ռազմական ականավոր գործիչների, ժողովրդական հերոսների, գիտության, գրականության և արվեստի գործիչների կյանքի հետ կապված շենքերը, կառուցվածքները, հիշարժան վայրերն ու առարկաները.

 հնագիտության հուշարձանները` հնադարյան քաղաքների ավերակները, դամբանաթմբերը, հնադարյան բնակավայրերի, ամրությունների, արտադրությունների, ջրանցքների, ճանապարհների մնացորդները, հնադարյան գերեզմանատները, քարե արձանները, ժայռապատկերները, հնամենի առարկաները, հնադարյան բնակավայրերի պատմական-կուլտուրական շերտամասերը.

 քաղաքաշինության և ճարտարապետության հուշարձանները` քաղաքների և այլ բնակավայրերի ճարտարապետական համակառույցներն ու համալիրները, պատմական կենտրոնները, թաղամասերը, հրապարակները, փողոցները, հնադարյան հատակագծման և կառուցապատման մնացորդները, քաղաքացիական արդյունաբերական, ռազմական, պաշտանմունքային ճարտարապետության, ժողովրդական ճարտարապետության կառուցվածքները, ինչպես նաև դրանց հետ կապված մոնումենտալ արվեստի, կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական, պարտեզ-զբոսայգային արվեստի ստեղծագործությունները, բնական լանդշաֆտները.

 արվեստի հուշարձանները` մոնումենտալ արվեստի, կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական և արվեստի այլ տեսակների ստեղծագործությունները.

 վավերագրական հուշարձանները` պետական իշխանության մարմինների և պետական կառավարման մարմինների ակտերը, գրավոր և գրաֆիկական այլ փաստաթղթերը, կինոֆոտոփաստաթղթերը և ձայնագրությունները, ինչպես նաև հին և այլ ձեռագրերը ու արխիվները, ժողովրդական բանահյուսության և երաժշտության ձայնագրումները, հազվագյուտ տպագիր հրատարակությունները:

 պատմության և կուլտուրայի հուշարձաններ կարող են համարվել նաև պատմական, գիտական, գեղարվեստական կամ կուլտուրական այլ արժեք ներկայացնող ուրիշ օբյեկտներ:

 

հոդված 7. պետական կառավարումը պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում

 

պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարումն իրականացնում են ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը, ՀՀ մինիստրների խորհուրդը, պատգամավորների շրջանային, քաղաքային, գյուղական և ավանային խորհուրդների գործադիր կոմիտեները, ինչպես նաև դրա համար հատկապես լիազորված հուշարձանների պահպանության պետական մարմինները` ԽՍՀ Միության և ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

 

հոդված 8. պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության խնդիրները

 

պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության խնդիրն է ապահովել հուշարձանների պահպանության, օգտագործման, հաշվառման ու վերականգնման սահմանված կարգի, ինչպես նաև ԽՍՀ Միության ու ՀՀ օրենսդրությամբ նախատեսված մյուս կանոնների պահպանման ուղղությամբ իրենց պարտականությունների կատարումը բոլոր մինիստրությունների, գերատեսչությունների, պետական, կոոպերատիվ, հասարակական ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների ու քաղաքացիների կողմից:

 

հոդված 9. պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմինները

 

պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնում են պատգամավորների խորհուրդները, նրանց գործադիր ու կարգադրիչ մարմինները և դրա համար հատկապես լիազորված պետական մարմինները` ԽՍՀ Միության և ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

 

հոդված 10. պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության ապահովումը պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից

 

պատգամավորներիի շրջանային, քաղաքային, գյուղական և ավանային խորհուրդների գործադիր կոմիտեները, օրենքով վերապահված իրավունքների սահմաններում, ապահովում են խորհրդի տերիտորիայում գտնվող պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանությունը, օգտագործումը, հայտնաբերումը, հաշվառումը և վերականգնումը, հասարակայնությանը ներգրավում են հուշարձանների պահպանության, օգտագործման և պրոպագանդման միջոցառումների անցկացմանը, կազմակերպում են դրանց նկատմամբ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների շեֆությունը, ապահովում են պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման օրենսդրության կատարումը:

 

հոդված 11. պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում ՀՀ հատկապես լիազորված մարմինները

 

պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում ՀՀ հատկապես լիազորված մարմիններն են` ՀՀ կուլտուրայի մինիստրությունը, ՀՀ մինիստրների խորհրդի շինարարության գործերի պետական կոմիտեն և ՀՀ մինիստրների խորհրդին առընթեր արխիվային վարչությունը:

 

հոդված 12. հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների մասնակցությամբ պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման միջոցառումների իրականացումը

 

արհեստակցական միությունները, երիտասարդական կազմակերպությունները, պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության հայկական ընկերությունը, գիտական ընկերությունները, ստեղծագործական միությունները և մյուս հասարակական կազմակերպությունները, աշխատավորական կոլեկտիվները, ինչպես նաև քաղաքացիները պետական մարմիններին աջակցում են պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության, օգտագործման, հայտնաբերման, հաշվառման, վերականգնման և դրանց վերաբերյալ գիտելիքների տարածման միջոցառումների իրականացման գործում:

 հասարակական կազմակերպությունները և աշխատավորական կոլեկտիվները պատմության և կուլտուրայի հուշարձանների անվթարության ապահովմանն ուղղված աշխատանքին մասնակցում են ԽՍՀ Միության և ՀՀ օրենսդրությանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կանոնագրքերին /կանոնադրություններին/ համապատասխան:

 պատմության և կուլտուրայի հուշարձանների անվթարության մասին հոգ տանելը ՀՀ քաղաքացիների պարտքն ու պարտականությունն է:

 

հոդված 13. ՀՀ պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության ընկերության մասնակցությունը պատմության և կուլտուրայի հուշարձանների անվթարությունն ու ճիշտ օգտագործումը ապահովելու գործում

 

ՀՀ պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության ընկերությունն իր կանոնադրությանը և ԽՍՀՄ ու ՀՀ օրենսդրությանը համապատասխան, նպաստում է բնակչության լայն խավերին հուշարձանների պահպանության գործում ակտիվ ու անմիջական մասնակցության ներգրավելուն, իրականացնում է հուշարձանների և դրանց պահպանության ու օգտագործման օրենսդրության պրոպագանդումը, ակտիվորեն աջակցում հուշարձանների պահպանության պետական մարմինների աշխատանքին:

 

հոդված 14. ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների մասնակցությունը պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման միջոցառումների իրականացմանը

 

պետական ձեռնարկությունները, կազմակերպությունները և հիմնարկները, կոլտնտեսությունները, կոոպերատիվ կազմակերպությունները հուշարձանների պահպանության մարմիններին աջակցում են պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության, օգտագործման հայտնաբերման, հաշվառման, վերականգնման և դրանց վերաբերյալ գիտելիքների տարածման միջոցառումների իրականացման գործում:

 ձեռնարկությունները, կազմակերպությունները, հիմնարկները կարող են վերցնել պատմության և կուլտուրայի հուշարձանների շեֆությունը, նպատակ ունենալով ապահովել հսկողությունը դրանց անվթարության նկատմամբ, բարեկարգել հուշարձանների տերիտորիան, այդ աշխատանքում անմիջական մասնակցության ներգրավել քաղաքացիներին:

 

հոդված 15. գիտության, կուլտուրայի և ժողովրդական կրթության մարմինների ու հիմնարկների մասնակցությունը պատմության և կուլտուրայի հուշարձանների պրոպագանդման ու պահպանման գործին

 

գիտության, կուլտուրայի և ժողովրդական կրթության մարմիններն ու հիմնարկները ակտիվորեն մասնակցում են պատմության և կուլտուրայի հուշարձանների պրոպագանդմանն ու մասսայականացմանը բնակչության շրջանում, աջակցում են այդ հուշարձանների ուսումնասիրությանը երեխաների ու երիտասարդության լայնորեն հաղորդակից լինելուն, քաղաքացիների մասնակցությանը դրանց պահպանությանը:

 

ii. պատմության եվ կուլտուրայի հուշարձանների պետական հաշվառումը

 

հոդված 16. պատմության և կուլտուրայի հուշարձանների պետական հաշվառման կազմակերպումը

 

 պատմության և կուլտուրայի հուշարձանները, անկախ այն բանից, թե ում սեփականությունն են դրանք, ենթակա են պետական հաշվառման:

 «պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան, պատմության և կուլտուրայի հուշարձանների պետական հաշվառումը իրականացվում է ԽՍՀՄ մինիստրների խորհրդի կողմից սահմանվող կարգով:

 

հոդված 17. պատմության և կուլտուրայի հուշարձանների դասումը համամիութենական, հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների թվին

 

պատմության և կուլտուրայի հուշարձանների հաշվառումն ու պահպանությունը կազմակերպելու նպատակով անշարժ հուշարձանները ստորաբաժանվում են համամիութենական, հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների:

 պատմության և կուլտուրայի հուշարձանները համամիութենական, հանրապետական կամ տեղական նշանակության հուշարձանների կարգին դասվում են ԽՍՀ Միության և ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

 

հոդված 18. պատմության և կուլտուրայի հուշարձանների ցուցակները

 

հանրապետական նշանակություն ունեցող պատմության և կուլտուրայի հուշարձանների ցուցակները հաստատում է ՀՀ մինիստրների խորհուրդը: տեղական նշանակություն ունեցող պատմության և կուլտուրայի հուշարձանների ցուցակները հաստատում են ՀՀ պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության պետական համապատասխան մարմինները:

 հանրապետական ու տեղական նշանակություն ունեցող պատմության և կուլտուրայի հուշարձանների ցուցակներից օբյեկտները հանել թույլատրվում է միայն ՀՀ մինիստրների խորհրդի որոշմամբ:

 

հոդված 19.

թանգարաններում, գրադարաններում և արխիվներում գտնվող պատմության և կուլտուրայի հուշարձանների պետական հաշվառումը

 

թանգարաններում, գրադարաններում, արխիվներում, այլ կազմակերպություններում և հիմնարկներում գտնվող պատմության և կուլտուրայի հուշարձանների պետական հաշվառումը կատարվում է ԽՍՀՄ թանգարանային և արխիվային ֆոնդերի մասին ԽՍՀ Միության օրենսդրությամբ սահմանվող կարգով:

 

հոդված 20. հին ձեռագրերի հաշվառման, պահպանության, վերականգնման և օգտագործման գործի ղեկավարումն ու վերահսկումը

 

հին ձեռագրերի հաշվառման, պահպանության, վերականգնման ու օգտագործման գործի դրվածքի նկատմամբ ղեկավարումն ու վերահսկումն իրականացնում էհայկական ԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը` մատենադարանը:

 

հոդված 21.

քաղաքացիների անձնական սեփականություն կազմող պատմության և կուլտուրայի հուշարձանների պետական հաշվառումը

 

հնության առարկաները, կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունները, շինությունները, ձեռագրերը, հավաքածուները, հազվագյուտ տպագիր հրատարակությունները, քաղաքացիների անձնական սեփականություն կազմող և պատմական, գիտական, գեղարվեստական կամ այլ կուլտուրական նշանակալի արժեք ունեցող մյուս առարկաներն ու փաստաթղթերը ճանաչվում են որպես պատմության և կուլտուրայի հուշարձաններ և ենթակա են պետական հաշվառման` հուշարձաններն առավել լրիվ ի հայտ բերելու և նրանց անվթարությունն ապահովելու գործում աջակցություն ցույց տալու նպատակով:

այն քաղաքացիները, որոնց անձնական սեփականություն են կազմում պատմության և կուլտուրայի հուշարձանները, պարտավոր են պահպանել հուշարձանների պահպանության, օգտագործման, հաշվառման և վերականգնման կանոնները:

 

iii. պատմության եվ կուլտուրայի հուշարձանների անվթարության ապահովումը: հուշարձանների օգտագործման կարգն ու պայմանները

 

հոդված 22. պատմության և կուլտուրայի հուշարձանների օգտագործումը

 

 պատմության և կուլտուրայի հուշարձաններն օգտագործվում են գիտության, ժողովրդական կրթության և կուլտուրայի զարգացման, հայրենասիրական, գաղափարական-բարոյական, ինտերնացիոնալ և գեղագիտական դաստիարակության նպատակով:

 պատմության և կուլտուրայի հուշարձանների օգտագործումը վնաս չի հասցնում հուշարձանների անվթարությանը և չի խախտում նրանց պատմագեղարվեստական արժեքը:

 

հոդված 23. պատմության և կուլտուրայի հուշարձանները օգտագործման տրամադրելը

 

 պատմության և կուլտուրայի հուշարձանները գիտական, կուլտուր-լուսավորական, տուրիստական և այլ նպատակով պետական, կոոպերատիվ, հասարակական ձեռնարկություններին, կազմակերպություններին, հիմնարկներին, ինչպես նաև այլ կազմակերպությունների և անձանց օգտագործման տրամադրվում են ՀՀ պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության պետական մարմինների կողմից` ԽՍՀ Միության և ՀՀ օրենսդրությամբ սահմանվող կարգով և պայմանների պահպանմամբ:

 պատմության և կուլտուրայի հուշարձանների օգտագործման վարձավճարի դրույքները սահմանվում են ՀՀ մինիստրների խորհրդի կողմից:

 

հոդված 24. պատմության և կուլտուրայի հուշարձանների օգտագործումից ստացվող միջոցների ծախսման կարգը

 

պատմության և կուլտուրայի հուշարձանների օգտագործումից ստացվող դրամական միջոցները, ինչպես նաև սույն օրենքի 48 հոդվածին համապատասխան ստացվող միջոցները սահմանված կարգով մուտքագրվում են հուշարձանների պահպանության պետական այն մարմինների հատուկ հաշիվներին, որոնց տնօրինության տակ են գտնվում հուշարձանները, և նրանց կողմից ծախսվում են միայն հուշարձանների պահպանության, վերականգնման, կոնսերվացման, նորոգման միջոցառումների վրա:

 

հոդված 25. այն ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների պարտականությունները, որոնց սեփականությունն են կազմում կամ որոնք օգտագործում են պատմության և կուլտուրայի հուշարձաններ

 

այն ձեռնարկությունները, կազմակերպությունները, հիմնարկները, որոնց սեփականությունն են կազմում կամ որոնք օգտագործում են պատմության և կուլտուրայի հուշարձաններ, պատասխանատվություն են կրում դրանց անվթարության համար և պարտավոր են պահպանել հուշարձանների պահպանության, օգտագործման, հաշվառման ու վերականգնման կանոնները:

 

հոդված 26. պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության, օգտագործման և վերականգնման կանոնները

 

«պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան, պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության, օգտագործման և վերականգնման կանոնները սահմանվում են ԽՍՀՄ մինիստրների խորհրդի կողմից որոշվող կարգով:

 

հոդված 27. ձեռնարկությունից, կազմակերպությունից, հիմնարկից պատմության և կուլտուրայի հուշարձանները վերցնելը

 

պատմության և կուլտուրայի այն հուշարձանները, որոնք օգտագործվում են ոչ իրենց բնույթին ու նշանակմանը համապատասխան և ենթարկվում են ոչնչացման կամ փչացման վտանգի, կարող են ԽՍՀ Միության օրենսդրությամբ սահմանվող կարգով վերցվել ձեռնարկություններից, կազմակերպություններից ու հիմնարկներից:

 

հոդված 28. քաղաքացիներից պատմության և կուլտուրայի հուշարձանները վերցնելը

 

եթե քաղաքացին չի ապահովում իրեն պատկանող պատմության և կուլտուրայի հուշարձանի անվթարությունը, այդ հուշարձանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 144 հոդվածի հիման վրա, կարող է վերցվել դատական կարգով` համապատասխան փոխհատուցմամբ: եթե քաղաքացին պատմության և կուլտուրայի հուշարձանը սիստեմատիկաբար օգտագործում է անաշխատ եկամուտներ կորզելու համար, այդ հուշարձանը, հայկական ԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 112 հոդվածին համապատասխան, կարող է անվճար վերցվել դատական կարգով:

 

հոդված 29. օգտագործման տրված հողերում գտնվող պատմության և կուլտուրայի հուշարձանների անվթարության ապահովումը

 

ձեռնարկությունները, կազմակերպությունները, հիմնարկներն ու քաղաքացիները պարտավոր են ապահովել իրենց օգտագործման տրված հողերում գտնվող պատմության և կուլտուրայի հուշարձանների անվթարությունը:

 

հոդված 30. պատմության և կուլտուրայի հուշարձանների վերականգնումը, կոնսերվացումը և նորոգումը

 

պատմության և կուլտուրայի հուշարձանների վերականգնումը, կոնսերվացումն ու նորոգումը իրականացվում են միայն հուշարձանների պահպանության պետական մարմինների գիտությամբ և նրանց վերահսկողության ներքո:

 նշված աշխատանքները կատարում են մասնագիտացված գիտավերականգնող կազմակերպությունները կամ նրանց կողմից ներգրավվող այլ կազմակերպություններ:

 պատմության և կուլտուրայի հուշարձանների վերականգնման, կոնսերվացման և նորոգման նախագծերը ենթակա են համաձայնեցման հուշարձանների պահպանության պետական մարմինների հետ:

 հուշարձանների վերականգնումը, կոնսերվացումը և նորոգումը իրականացվում են հուշարձաններն օգտագործողների կամ դրանց սեփականատերերի միջոցների հաշվին, ինչպես նաև հուշարձանների պահպանության պետական մարմինների միջոցների հաշվին:

 

հոդված 31. պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության գոտիները

 

պատմության, հնագիտության, քաղաքաշինության և ճարտարապետության, մոնումենտալ արվեստի հուշարձանների պահպանությունն ապահովելու նպատակով սահմանվում են պահպանական գոտիներ, կառուցապատման կարգավորման գոտիներ և պահպանվող բնական լանդշաֆտի գոտիներ` ԽՍՀ Միության և ՀՀ օրենսդրությամբ սահմանվող կարգով:

պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության գոտիները մտցվում են բնակավայրերի գլխավոր պլանների, մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերի մեջ:

 նշված գոտիների սահմաններում արգելվում է հողային, շինարարական և այլ աշխատանքների կատարումը, ինչպես նաև տնտեսական գործունեությունը` առանց ԽՍՀ Միության կամ ՀՀ հուշարձանների պահպանության համապատասխան մարմինների թույլտվության:

 

հոդված 32. ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների երթևեկության սահմանափակումը պահպանական գոտիներում և դրանց կից ճանապարհներով

 

եթե պատմության ու կուլտուրայի հուշարձանների պահպանական գոտիներով անցնող կամ այդ գոտիներին կից ճանապարհներով տրանսպորտային միջոցների և ինքնագնաց այլ մեքենաների ու մեխանիզմների երթևեկությունը վտանգ է ստեղծում հուշարձանների գոյության համար, ապա պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ հիշյալ ինքնագնաց մեխանիզմների ու մեքենաների երթևեկությունը այդ ճանապարհներով կարող է սահմանափակվել կամ արգելվել:

 

հոդված 33. պատմության և կուլտուրայի հուշարձանների հետ կապված բնական լանդշաֆտների պահպանումն ու օգտագործումը

 

պատմության և կուլտուրայի հուշարձանների հետ կապված բնական լանդշաֆտների, բնության հուշարձանների և շրջապատող բնական միջավայրի այլ օբյեկտների պահպանումն ու օգտագործումը իրականացվում է հուշարձանների պահպանության մարմինների կողմից` անհրաժեշտ դեպքերում համաձայնեցնելով շահագրգռված այլ մարմինների հետ:

 

հոդված 34. պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության գոտիներ սահմանելու կարգը

 

պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանական գոտիները և կարգավորող կառուցապատման գոտիները, պահպանվող բնական լանդշաֆտների գոտիները սահմանվում են պատգամավորների շրջանային ու քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից` պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության համապատասխան պետական մարմինների ներկայացմամբ:

 

հոդված 35. պատմակուլտուրական արգելոցների պահպանությունը

 

պատմության և կուլտուրայի հուշարձանների այն համակառույցներն ու համալիրները, որոնք պատմական, գիտական, գեղարվեստական կամ այլ կուլտուրական հատուկ արժեք են ներկայացնում, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի կամ ՀՀ մինիստրների խորհրդի որոշումներով կարող են հայտարարվել պատմակուլտուրական արգելոցներ, որոնց պահպանությունն իրականացվում է դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ հատուկ կանոնադրության հիման վրա:

 ՀՀ մինիստրների խորհրդի կողմից հայտարարված պատմակուլտուրական արգելոցները պահպանվում են դրանց վերաբերյալ կանոնադրությունների հիման վրա, որոնք հաստատվում են ՀՀ մինիստրների խորհրդի կողմից սահմանված կարգով:

 

հոդված 36. պատմության և կուլտուրայի նորահայտ հուշարձանների պահպանությունը

 

պատմական, գիտական, գեղարվեստական կամ այլ կուլտուրական արժեք ներկայացնող նորահայտ օբյեկտները, մինչև դրանք որպես պատմության և կուլտուրայի հուշարձաններ պետական հաշվառման ընդունելու հարցի լուծումը, ենթակա են պահպանության` «պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» ԽՍՀՄ օրենքի և սույն օրենքի պահանջներին համապատասխան:

 այն ֆինանսական մարմինները, գիտական և մյուս հիմնարկները, որտեղ սահմանված կարգով ստացվում են նոր հայտնաբերված գանձեր և պատմական, գիտական, գեղարվեստական կամ կուլտուրական այլ արժեք ներկայացնող ուրիշ օբյեկտներ, պարտավոր են այդ մասին հաղորդել հուշարձանների պահպանության համապատասխան պետական մարմիններին, որոնք որոշում են դրանք որպես պատմության և կուլտուրայի հուշարձաններ պետական հաշվառման վերցնելու հարցը:

 այն անձը, որը գտել և պետությանն է հանձնել պատմական, գիտական, գեղարվեստական կամ կուլտուրական այլ արժեք ներկայացնող օբյեկտներից բաղկացած գանձ, վարձատրվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 150 հոդվածին համապատասխան:

 

հոդված 37. պատմության և կուլտուրայի հուշարձաններ ունեցող քաղաքների և մյուս բնակավայրերի հատակագծման, կառուցապատման ու վերակառուցման նախագծերի համաձայնեցումը հուշարձանների պահպանության մարմինների հետ

 

պատմության, հնագիտության, քաղաքաշինության և ճարտարապետության մոնումենտալ արվեստի հուշարձաններ ունեցող քաղաքների և մյուս բնակավայրերի հատակագծման, կառուցապատման ու վերակառուցման նախագծերը ենթակա են համաձայնեցման հուշարձանների պահպանության համապատասխան մարմինների հետ:

 

հոդված 38. պատմության և կուլտուրայի հուշարձանների քանդման, տեղափոխման, փոփոխման արգելումը

 

պատմության և կուլտուրայի անշարժ հուշարձանների քանդումը, տեղափոխումը, փոփոխումը արգելվում են: այս կանոնից բացառություն կարող է արվել միմիայն յուրաքանչյուր առանձին դեպքում ԽՍՀՄ մինիստրների խորհրդի հատուկ թույլտվությամբ` համամիութենական նշանակության հուշարձանների նկատմամբ, ՀՀ մինիստրների խորհրդի թույլտվությամբ` հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների նկատմամբ:

 այդպիսի թույլտվություն ստացած ձեռնարկությունը, կազմակերպությունը, հիմնարկը հուշարձանը քանդելիս, տեղափոխելիս կամ փոփոխելիս պարտավոր է ապահովել ԽՍՀ Միության և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պայմանների պահպանումը, իսկ հուշարձանների պահպանության համապատասխան պետական մարմինը պարտավոր է աշխատանք կատարել հուշարձանների գիտական ուսումնասիրման և արձանագրման ուղղությամբ:

 պատմության և կուլտուրայի անշարժ հուշարձանը քանդելուց, տեղափոխելուց կամ փոփոխելուց առաջ, իսկ անհրաժեշտ դեպքերում նաև դրանք կատարելու ընթացքում, հուշարձանների պահպանության մարմինները համապատասխան հիմնարկների մասնակցությամբ կազմակերպում են հուշարձանի գիտական ուսումնասիրման և արձանագրման աշխատանքների ավարտումը /պեղումներ, չափագրություն, լուսանկարում, գծագրերի կազմում, գտածոների հանձնում թանգարաններին կամ ուրիշ հատուկ պահոցների և այլն/:

 հիշյալ աշխատանքների իրագործման հետ կապված ծախսերը կատարվում են հուշարձանի քանդման, տեղափոխման կամ փոփոխման թույլտվություն ստացած ձեռնարկության, կազմակերպության, հիմնարկի հաշվին:

 

հոդված 39. պատմության և կուլտուրայի հուշարձանների անվթարության ապահովումը շինարարական և այլ աշխատանքներ կատարելիս

 

շինարարական, մելիորատիվ, ճանապարհային և այլ աշխատանքները, որոնք կարող են վտանգ ստեղծել պատմության և կուլտուրայի հուշարձանների գոյության համար, կատարվում են միայն հուշարձանների պահպանության պետական մարմինների հետ համաձայնեցնելով և հուշարձանների անվթարությունն ապահովող միջոցառումները իրականացնելուց հետո:

 շինարարական, մելիորատիվ, ճանապարհային և այլ աշխատանքների նախագծերը համաձայնեցվում են հուշարձանների պահպանության համապատասխան պետական մարմինների հետ:

 հիշյալ միջոցառումները ֆինանսավորվում են շինարարական, մելիորատիվ, ճանապարհային և այլ աշխատանքներ կատարող կազմակերպությունների հաշվին:

 ձեռնարկությունները, կազմակերպությունները, հիմնարկները, աշխատանքների կատարման ընթացքում պատմական, գիտական, գեղարվեստական կամ այլ կուլտուրական արժեք ունեցող հնագիտական և ուրիշ օբյեկտներ հայտնաբերելու դեպքում պարտավոր են այդ մասին հայտնել հուշարձանների պահպանության պետական մարմնին և դադարեցնել աշխատանքների հետագա կատարումը:

 

հոդված 40. պատմության և կուլտուրայի հուշարձանների անվթարության ապահովման միջոցառումների իրականացումը շինարարական և այլ աշխատանքներ կատարելիս

 

շինարարական, մելիորատիվ, ճանապարհային և այլ աշխատանքներ կատարելիս պատմության և կուլտուրայի հուշարձանների անվթարության ապահովման միջոցառումներն ընդգրկում են հուշարձանների հայտնաբերումը, դրանց հետազոտումն ու արձանագրումը, հիշյալ աշխատանքների գոտու սահմաններից հուշարձանների կամ դրանց մասերի տեղափոխումը, գտածոների հանձնումը թանգարաններին կամ ուրիշ պետական պահոցների և այլ տեսակի աշխատանքներ, որ կատարվում են հուշարձանների պահպանության պետական մարմինների ցուցումով:

սույն հոդվածի առաջին մասում նշված աշխատանքները կատարելիս պատմության և կուլտուրայի հուշարձանների անվթարության ապահովման միջոցառումները կազմակերպում ու կոորդինացնում են հուշարձանների պահպանության համապատասխան պետական մարմինները:

 

հոդված 41. պատմության և կուլտուրայի հուշարձանների համար վտանգ ներկայացնող շինարարական և այլ աշխատանքների դադարեցումը

 

հուշարձանների պահպանության պետական մարմիններն իրավունք ունեն դադարեցնելու շինարարական, մելիորատիվ, ճանապարհային և այլ աշխատանքները այն դեպքում, եթե այդ աշխատանքների կատարման ընթացքում վտանգ է առաջացել պատմության և կուլտուրայի հուշարձանների համար կամ խախտվել են դրանց պահպանության կանոնները:

 

հոդված 42. հնագիտության հուշարձանների պեղումներ և հետախուզումներ կատարելը

 

հնագիտության հուշարձանների պեղումներ ու հետախուզումներ թույլատրվում է կատարել միայն սահմանված կարգով տրվող և գրանցվող թույլտվությունների /բաց թերթիկների/ առկայության դեպքում:

հնագիտության հուշարձանների պեղումներ ու հետախուզումներ կատարելու թույլտվությունները /բաց թերթիկները/ տալիս է ՀՀ գիտությունների ակադեմիան` այդ թույլտվությունները գրանցելով հուշարձանների պահպանության մարմիններում:

 հնագիտական աշխատանքներ կատարող կազմակերպություններն ու քաղաքացիները պարտավոր են ապահովել հուշարձանների անվթարությունը:

 պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները կազմակերպություններին ու քաղաքացիներին աջակցում են հնագիտական աշխատանքներ կատարելու, պատմության և կուլտուրայի հայտնաբերված հուշարձանների անվթարությունն ապահովելու գործում:

 պեղումներն ու հետախուզումներն ավարտելուց հետո, բայց թույլտվությունների /բաց թերթիկների/ գործողության ժամկետները լրանալուց ոչ ուշ, կազմակերպությունները և քաղաքացիները պարտավոր են սահմանված կարգով հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիային հայտնել պեղումների ու հետախուզումների արդյունքների մասին և համապատասխան պետական մարմիններին հանձնել պատմության և կուլտուրայի հայտնաբերված հուշարձանները:

 

հոդված 43. պատմության և կուլտուրայի հուշարձանների հավաքումը

 

կազմակերպությունների կամ քաղաքացիների կողմից հնամենի վավերագրական հուշարձանների, հնադարյան գեղանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունների հավաքումը թույլատրվում է սահմանված կարգով տրվող և գրանցվող հատուկ թույլտվությունների առկայության դեպքում:

 

հոդված 44. պատմության և կուլտուրայի հուշարձանները ԽՍՀՄ սահմաններից դուրս տանելը արգելելը

 

«պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան, ՀՀ-ում գտնվող պատմության և կուլտուրայի հուշարձանները ԽՍՀՄ սահմաններից դուրս տանելն արգելվում է:

այս կանոնից բացառություն կարող է կատարվել միայն յուրաքանչյուր առանձին դեպքում ԽՍՀ Միության օրենսդրությամբ սահմանվող կարգով տրվող հատուկ թույլտվությամբ:

 

հոդված 45. պատմության և կուլտուրայի հուշարձանները ԽՍՀՄ սահմաններից ժամանակավորապես դուրս տանելու կարգը

 

«պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան, միջազգային կուլտուրական փոխանակությունը զարգացնելու նպատակով թույլատրվում է ՀՀ-ում գտնվող պատմության և կուլտուրայի հուշարձանները ժամանակավորապես դուրս տանել ԽՍՀՄ սահմաններից` պահպանելով ԽՍՀ Միության համապատասխան պետական մարմնի կողմից յուրաքանչյուր դեպքում հատկապես սահմանվող կանոններն ու պայմանները:

 

հոդված 46. ՀՀ բերվող պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանությունը

 

օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների և անձանց սեփականությունը կազմող պատմության և կուլտուրայի այն հուշարձանները, որոնք համապատասխան համաձայնագրերի հիման վրա ժամանակավորապես ՀՀ են բերվում կուլտուրական փոխանակության նպատակներով, պահպանվում են պետության կողմից:

 

iv. պատասխանատվություն պատմության եվ կուլտուրայի հուշարձանների պահպանության եվ օգտագործման օրենսդրությունը խախտելու համար

 

հոդված 47.

պատասխանատվություն պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման օրենսդրությունը խախտելու համար

 

պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության, օգտագործման, հաշվառման և վերականգնման կանոնները չկատարելու, դրանց պահպանության գոտիների ռեժիմը խախտելու, ինչպես նաև հուշարձանների պահպանության և օգտագործման օրենսդրության այլ խախտումների համար մեղավոր անձինք քրեական, վարչական կամ այլ պատասխանատվություն են կրում ԽՍՀ Միության և ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

 

հոդված 48. պատմության և կուլտուրայի հուշարձանի վերականգնումը և հուշարձանին վնաս պատճառելու դեպքում վնասների հատուցումը

 

պատմության և կուլտուրայի հուշարձանին կամ նրա պահպանական գոտուն վնաս պատճառած ձեռնարկությունները, կազմակերպությունները, հիմնարկներն ու քաղաքացիները պարտավոր են հուշարձանը կամ նրա պահպանական գոտին վերականգնել նախկին վիճակով` իսկ եթե դա անհնար է, հատուցել պատճառած վնասները` ԽՍՀ Միության և ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

հուշարձանի կամ նրա պահպանական գոտու վերականգնումը իրականացվում է պատմության և կուլտուրայի հուշարձանների վերականգնման սահմանված կարգի պահպանմամբ:

 այն պաշտոնատար անձինք և մյուս աշխատողները, որոնց մեղքով ձեռնարկությունները, կազմակերպությունները, հիմնարկները սույն հոդվածի առաջին մասում նշված վնասների հատուցման հետ կապված ծախսեր են կատարել, սահմանված կարգով նյութական պատասխանատվություն են կրում:

 

v. միջազգային պայմանագրեր եվ համաձայնագրեր

 

հոդված 49. պատմության և կուլտուրայի հուշարձանների վերաբերյալ միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը

 

եթե միջազգային պայմանագրով կամ միջազգային համաձայնագրով, որոնց մասնակցում են ԽՍՀՄ-ը կամ հայկական ԽՍՀ-ն, սահմանված են այլ կանոններ, քան պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման վերաբերյալ ԽՍՀ Միության կամ ՀՀ օրենսդրության մեջ պարունակվող կանոնները, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի կամ միջազգային համաձայնագրի կանոնները:

21 դեկտեմբերի 1977 թ.



Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.11.1998, ՀՕ-261 01.01.1999,
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան