«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2005 թվականի N 1594-Ն
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին հաստատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` վերջինիս վերապահելով «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները:
(1-ին կետը փոփ. 14.11.19 N 1589-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.11.2019, N 1589-Ն | 30.11.2019, N 1594-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|