Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-606
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.09.2015-25.10.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/13-14(1113-1114) հոդ.163, հուլիս 1996
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
13.07.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.07.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից, որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից անկախ խորհրդակցական մարմին` ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հետևյալ կազմը`

 

 Ադոլֆ ԲԻՐԿՀՈՖԵՐ   Մյունխենի տեխնիկական համալսարանի ռեակտորների անվտանգության և դինամիկայի ամբիոնի ղեկավար, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) խորհրդատվական խորհրդի անդամ (խորհրդի նախագահ, Գերմանիա)
 Վահրամ ՊԵՏՐՈՍՅԱՆ   «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» («Հայատոմ») ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (խորհրդի գործադիր քարտուղար)
 Ռոբերտ ԱՎԱԳՅԱՆ   Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս
 Վլադիմիր ԱՍՄՈԼՈՎ   «Ռոսատոմ» պետական կորպորացիայի  գլխավոր տնօրենի խորհրդական (ՌԴ)
 Ռոբերտ ԲԱԴՆԻՑ   «Լոուրենս Բերկլի» ազգային լաբորատորիայի գիտաշխատող (ԱՄՆ)
 Բերնարդ ԳԵՍԴՈՆ   «Արևա» կորպորացիայի ռեակտորների նախագծման բաժանմունքի տեխնիկական խորհրդատու (Ֆրանսիա) 
 Միրոսլավ ԼԻՊԱՐ   ԱԷՄԳ-ի անվտանգության անկախ ավագ խորհրդական (ԱԷՄԳ-ի ներկայացուցիչ, Ավստրիա)
 Ալեքսանդր ԼՈԿՇԻՆ   «Ռոսատոմ» պետական կորպորացիայի  գլխավոր տնօրենի առաջին տեղակալ (ՌԴ)
 Ժոզեֆ ՄԻՇԱԿ   Չեխիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի ռազմավարական հետազոտությունների հարցերով տնօրեն (Չեխիա) 
 Քրիստոֆեր ՎԱԹՍՈՆ   Բրիտանական «Փագվոշ Գրուպ» կազմակերպության միջուկային և զանգվածային ոչնչացման զենքի վտանգների հարցերով նախագահ (Միացյալ Թագավորություն)
 Ալեքսեյ ՖԵՐԱՊՈՆՈՎ   Ատոմային, տեխնոլոգիական և բնապահպանական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ (ՌԴ)
 Ժերալդ ՕԶՈՒՆՅԱՆ   Ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային գործակալության հաղորդակցության գծով փոխտնօրեն և միջազգային կապերի բաժանմունքի տնօրեն (Ֆրանսիա) 

 

(2-րդ կետը փոփ., լրաց. 14.12.98 ՆՀ-189, լրաց. 09.12.00 ՆՀ-742, փոփ. 27.09.02 ՆՀ-1184-Ա, փոփ. 15.10.02 ՆՀ-1191-Ա, փոփ., լրաց.,խմբ. 06.04.04 ՆՀ-51-Ա, փոփ., լրաց. 14.07.05 ՆՀ-134-Ա, փոփ., լրաց.,խմբ. 08.01.07 ՆՀ-1-Ա,  փոփ., լրաց. 29.09.08 ՆՀ-275-Ա, 25.03.10 ՆՀ-58-Ա, փոփ. 14.11.11 ՆՀ-301-Ա, 23.10.13 ՆՀ-282-Ա, խմբ. 02.09.15 ՆՀ-491-Ա)

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի աշխատանքների կազմակերպման ֆինանսավորման հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կանոնադրությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

13 հուլիսի 1996 թ.

ՆՀ-606

 

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան