Գլխավոր տեղեկություն
Համար
N 1586-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.11/88(1541) Հոդ.1020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

14 նոյեմբերի 2019 թվականի N 1586-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1099-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ և 51-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորի կողմից գույքի նկատմամբ իրավունքների կամ սահմանափակումների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման նպատակով ընդունված դիմումները ներկայացնելու, ինչպես նաև այդ դիմումների հիման վրա հարուցված պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման վարույթների իրականացման ավարտական փաստաթղթերը դիմողներին տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 1099-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման հավելվածում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Կադաստրի կոմիտե» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման հավելվածի 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Օպերատորի կողմից ավտոմատացված համակարգում մուտքագրված դիմումների հիման վրա Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կազմված վարույթի ավարտական փաստաթղթերը սահմանված ժամկետներում հանձնվում են դիմումը մուտքագրած օպերատորին՝ դիմումատուներին տրամադրելու համար»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 15

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան