ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից, որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից անկախ խորհրդակցական մարմին` ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հետևյալ կազմը`
Յու. Վիշնևսկի | - Պետատոմհսկողության կոմիտեի նախագահ (Ռուսաստան) | ||
Ա. Բերկհոֆեր | - GRS ինստիտուտի տնօրեն (Գերմանիա) | ||
Ռ. Բադնից | - Ապագա ռեսուրսների ասոցիացիայի նախագահ (ԱՄՆ) | ||
Հ. Վարդապետյան | - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (Հայաստան) | ||
Վ. Պետրոսյան | - «Հայատոմ» ՓԲԸ-ի տնօրեն (Հայաստան) | ||
Ալեքսանդր ԼՈԿՇԻՆԻՆ | - «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ (Ռուսաստան) | ||
Միրոսլավ Լիպար |
| ||
Բերնար Գեսդոն | - Միջուկային առաջնային նախագծերի մշակման և ներդրման ղեկավար («Ֆրամատոմ», Ֆրանսիա) | ||
Մարկ ԴՅՈՒԹՈՆԻՆ |
| ||
Վլադիմիր ԱՍՄՈԼՈՎԻՆ |
| ||
Վլադիմիր ԱՍՄՈԼՈՎԻՆ |
| ||
Ժերալդ ՕԶՈՒՆՅԱՆԻՆ | - Ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային գործակալությունում կոմունիկացիոն գծով փոխտնօրեն և միջազգային կապերի բաժանմունքի տնօրեն (Ֆրանսիա) | ||
Վալերի ԲԵԶԶՈՒԲՑԵՎԻՆ |
- Բնապահպանական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ (Ռուսաստան) |
(2-րդ կետը փոփ., լրաց. 14.12.98 ՆՀ-189, լրաց. 09.12.00 ՆՀ-742, փոփ. 27.09.02 ՆՀ-1184-Ա, փոփ. 15.10.02 ՆՀ-1191-Ա, փոփ., լրաց.,խմբ. 06.04.04 ՆՀ-51-Ա, փոփ., լրաց. 14.07.05 ՆՀ-134-Ա, փոփ., լրաց.,խմբ. 08.01.07 ՆՀ-1-Ա, փոփ., լրաց. 29.09.08 ՆՀ-275-Ա, 25.03.10 ՆՀ-58-Ա)
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի աշխատանքների կազմակերպման ֆինանսավորման հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կանոնադրությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
13 հուլիսի 1996 թ. ՆՀ-606 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|