Գլխավոր տեղեկություն
Համար
N 1550-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.11/87(1540).1 Հոդ.1001
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2019 թվականի N 1550-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 361-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 361-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 9-րդ կետում «0.5-ից 10 հեկտար խաղողի ու ինտենսիվ պտղատու և 0.5-ից 3 հեկտար հատապտղատու այգիների» բառերը փոխարինել «0.5-ից 100 հեկտար խաղողի, ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգիների» բառերով.

2) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Ծրագրի շրջանակում 2019-2023 թվականներին այգետնկումներ կատարելու նպատակով պետական աջակցություն է տրամադրվում 0.5-ից 100 հեկտար ինտենսիվ պտղատու այգիների և խաղողանոցների, ինչպես նաև հատապտղանոցների հիմնման նպատակով:».

3) 20-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով.

4) 23-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) յուրաքանչյուր շահառուի համար սահմանված այգիների տարածքի նվազագույն և առավելագույն սահմանաչափեր են՝ 0.5 - 100 հա».

5) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ «108» թիվը փոխարինել «1.080,0», «144» թիվը՝ «1.440,0», «187» թիվը՝ «1.870,0», «248» թիվը՝ «2.480,0», «69.6» թիվը՝ «2.320,0» թվերով.

6) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության մեջ «86» թիվը փոխարինել «860,0», «115.2» թիվը՝ «1.152,0», «149» թիվը՝ «1.490,0», «198» թիվը՝ «1.980,0», «55.8» թիվը՝ «1.860,0» թվերով.

7) 24-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) բոլոր շահառուների համար ծախսերի փոխհատուցումն իրականացվում է կատարված հիմնման ծախսերի (առանց առաջին տարվա խնամքի ծախսերի) 50 տոկոսի չափով.».

8) 24-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) յուրաքանչյուր շահառուի համար սահմանված այգիների տարածքի նվազագույն և առավելագույն սահմանաչափեր են՝ 0.5 - 10 հա».

9) 26-րդ կետից հանել «Ծրագրով նախատեսված» բառերը.

10) 26-րդ կետում «10 հա» և «90 հա» բառերը համապատասխանաբար փոխարինել «10 տոկոս» և «90 տոկոսը» բառերով.

11) 28-րդ կետում «0.5-ից 10 հեկտար այգիներ և 0.5-ից 3 հեկտար» բառերը փոխարինել «0.5-ից 100 հեկտար այգիներ և» բառերով.

12) 29-րդ կետում «22-րդ կետում» և «22-րդ կետով» բառերը համապատասխանաբար փոխարինել «23-րդ և 24-րդ կետերում» և «23-րդ և 24-րդ կետերով» բառերով.

13) 42-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության մեջ «շուրջ» բառը փոխարինել «ավելի քան» բառերով.

14) 42-րդ կետի «Արդյունքային ցուցանիշներ» աղյուսակի «Համառոտ նկարագրությունը» տողի երկրորդ սյունակում «շուրջ» բառը փոխարինել «ավելի քան» բառերով, «40» թիվը փոխարինել «50» թվով, իսկ «, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին և կոոպերատիվներին՝ 50 %-ի չափով» բառերը հանել.

15) 42-րդ կետի «Արդյունքային ցուցանիշներ» աղյուսակի «Նպատակը/կարևորությունը» տողի երկրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այգիների տարածքների ավելացման արդյունքում ակնկալվում է այդ այգիների բերքատվության աճ՝ ներկայիս ավանդական այգիների համեմատությամբ առնվազն երկու անգամ։ Նոր հիմնված այգիներում կաթիլային ոռոգման համակարգի օգտագործման շնորհիվ ջրի խնայողությունը կկազմի շուրջ 50 տոկոս: Ոռոգման համակարգով բույսերի սնուցման շնորհիվ կնվազի այգիներում մոլախոտերի դեմ պայքարի անհրաժեշտությունը:».

16) N 2 աղյուսակի «Նշենի» տողի 2-րդ սյունակում «1000» թիվը փոխարինել «300» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. նոյեմբերի 11

Երևան