Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-866-Ա
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
24.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2017

030.0866.241017

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ՆՀ-606 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-606 հրամանագրի 2-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

Միրոսլավ ԼԻՊԱՐ   Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական (խորհրդի նախագահ, Սլովակիա)
Վահրամ ՊԵՏՐՈՍՅԱՆ   «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» («Հայատոմ») ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (խորհրդի գործադիր քարտուղար)
Ադոլֆ ԲԻՐԿՀՈՖԵՐ   Մյունխենի տեխնիկական համալսարանի ռեակտորների անվտանգության և դինամիկայի ամբիոնի խորհրդատու (Գերմանիա)
Ալեքսանդր ԼՈԿՇԻՆ   «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ (ՌԴ)
Վլադիմիր ԱՍՄՈԼՈՎ   «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդական (ՌԴ)
Ալեքսեյ ՖԵՐԱՊՈՆՏՈՎ   Ատոմային, տեխնոլոգիական և բնապահպանական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ (ՌԴ)
Ռոբերտ ԲԱԴՆԻՑ   «Լոուրենս Բերկլի» ազգային լաբորատորիայի գիտաշխատող (ԱՄՆ)
Քրիստոֆեր ՎԱԹՍՈՆ   Բրիտանական «Փագվոշ Գրուփ» կազմակերպության միջուկային և զանգվածային ոչնչացման զենքի վտանգների հարցերով նախագահ (Միացյալ Թագավորություն)
Բերնարդ ԳԵՍԴՈՆ   «Արևա» կորպորացիայի ռեակտորների նախագծման բաժանմունքի տեխնիկական խորհրդատու (Ֆրանսիա)
Ժոզեֆ ՄԻՇԱԿ   Չեխիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի ռազմավարական հետազոտությունների հարցերով տնօրեն (Չեխիա)
Ժերալդ ՕԶՈՒՆՅԱՆ   Ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային գործակալության հաղորդակցության գծով փոխտնօրեն և միջազգային կապերի բաժանմունքի տնօրեն (Ֆրանսիա)
Ռոբերտ ԱՎԱԳՅԱՆ   Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս
Պետեր ՔԵԼՄ   Ֆրանս-գերմանական «Ռիսկաուդիտ» կազմակերպության նախագծերի տեխնիկական ղեկավար, անկախ խորհրդատու (Գերմանիա):

 

24 հոկտեմբերի 2017 թվականի

ՆՀ-866-Ա