Գլխավոր տեղեկություն
Համար
N 1543-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.11/87(1540) Հոդ.998
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2019 թվականի N 1543-Ա

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտվող կամ Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ավարտվող օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտվող փոստային ծառայության ամբողջ ծավալի և Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալի (միջինացված հաշվարկը՝ կիլոմետրով) վերաբերյալ տեղեկանքի տրամադրման մասով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 11

Երևան