Գլխավոր տեղեկություն
Համար
N 1533-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2019 թվականի N 1533-Ա

  

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Պետական գույքի կառավարման կոմիտեին իր ենթակայության՝ 40925.1 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» դուստր փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, ք. Իջևան, Երևանյան փող. 8-րդ նրբանցք 8) 100 տոկոս պետական բաժնետոմսերը (100 հատ հասարակ (սովորական) բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 23000 դրամ անվանական արժեքով) մասնավորեցնել դասական աճուրդով:

2. Սահմանել (հաշվետու ժամանակահատվածի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ) ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2019 թվականի հունվարի 10-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը՝ 39156.1 հազ. դրամ:

3. Սահմանել, որ ընկերության գնահատված պարտավորությունները 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 1769.0 հազ. դրամ, այդ թվում՝

1) կարճաժամկետ կրեդիտորական պարտք համայնքային բյուջեին՝ 1423.0 հազ. դրամ.

2) այլ ընթացիկ պարտավորություններ՝ 346.0 հազ. դրամ:

4. Սահմանել, որ ընկերության պարտավորությունները 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 2287.7 հազ. դրամ, այդ թվում՝

1) կարճաժամկետ կրեդիտորական պարտք համայնքային բյուջեին՝ 1423.0 հազ. դրամ.

2) կարճաժամկետ կրեդիտորական պարտք պետական բյուջեին՝ 7.0 հազ. դրամ.

3) կարճաժամկետ կրեդիտորական պարտք աշխատավարձի գծով՝ 386.5 հազ. դրամ.

4) այլ պարտավորություններ՝ 471.2 հազ. դրամ:

5. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել երկու աճուրդ, ընդ որում՝ երկրորդ աճուրդն անցկացնել առաջին աճուրդը չկայանալու դեպքում՝ 15 օր հետո՝ նույն պայմաններով.

2) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդների անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդների մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի, ինչպես նաև բաժնետոմսերի արժեքի որոշման համար նախատեսված՝ 268.1 հազ. դրամի (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ՝

ա. գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարումները,

բ. մասնավորեցման մասին պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում՝ բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում կատարել բաժնետոմսերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում:

6. Աճուրդին մասնակցության նախավճարը սահմանել աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ և չի վերադարձվում, եթե հաղթող մասնակիցը սահմանված ժամկետում չի կատարում հետագա վճարումները:

7. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արձանագրությունը ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 8

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան