ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2019 թվականի N 1385-Ա
«ԲԱՐԻ ՄԱՄԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 46.2-րդ կետի «գ» և «է» ենթակետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությանը ներառական վերականգնողական կենտրոն-ճամբար կառուցելու նպատակով՝ առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 1.0 հեկտար հողամաս՝ համաձայն հավելվածի, վճարի չափը սահմանելով հողի հարկի տարեկան դրույքաչափով:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին և առաջարկել «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպության և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվում են «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1385-Ա որոշման |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|