ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի սկզբունքներից, հաշվի առնելով տնտեսական վերափոխումների միտումները ԽՍՀՄ-ում և Հայաստանի Հանրապետությունում, նկատի ունենալով բոլոր հանրապետություններում տնտեսական ինքնուրույնության համահավասար մեկնարկային պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, ելնելով այն բանից, որ հանրապետությունների տարածքում ստեղծված տնտեսական կարողությունը նրանց ինքնուրույնության երաշխիքն է,
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:
2. Հայաստանի Հանրապետության սեփականության տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պետական ունեցվածքի տնօրինման հարցում Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը ԽՍՀ Միության պետական մարմինների հետ փոխհարաբերություններում հիմնականում ելնում է հանրապետության տնտեսական ինքնուրույնության հաստատման շահերից:
4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` |
ա. սահակյան |
10 սեպտեմբերի 1990 թվականի, քաղ. Երևան Հ. Ն.-0132-1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.11.2006, ՀՕ-199-Ն | 04.01.2007, Հ.Ն.-0132-1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|