Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-606
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.10.2017-09.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/13-14(1113-1114) հոդ.163, հուլիս 1996
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
13.07.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.07.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից, որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից անկախ խորհրդակցական մարմին` ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հետևյալ կազմը`

 

Միրոսլավ ԼԻՊԱՐ   Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական (խորհրդի նախագահ, Սլովակիա)
Վահրամ ՊԵՏՐՈՍՅԱՆ   «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» («Հայատոմ») ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (խորհրդի գործադիր քարտուղար)
Ադոլֆ ԲԻՐԿՀՈՖԵՐ   Մյունխենի տեխնիկական համալսարանի ռեակտորների անվտանգության և դինամիկայի ամբիոնի խորհրդատու (Գերմանիա)
Ալեքսանդր ԼՈԿՇԻՆ   «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ (ՌԴ)
Վլադիմիր ԱՍՄՈԼՈՎ   «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդական (ՌԴ)
Ալեքսեյ ՖԵՐԱՊՈՆՏՈՎ   Ատոմային, տեխնոլոգիական և բնապահպանական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ (ՌԴ)
Ռոբերտ ԲԱԴՆԻՑ   «Լոուրենս Բերկլի» ազգային լաբորատորիայի գիտաշխատող (ԱՄՆ)
Քրիստոֆեր ՎԱԹՍՈՆ   Բրիտանական «Փագվոշ Գրուփ» կազմակերպության միջուկային և զանգվածային ոչնչացման զենքի վտանգների հարցերով նախագահ (Միացյալ Թագավորություն)
Բերնարդ ԳԵՍԴՈՆ   «Արևա» կորպորացիայի ռեակտորների նախագծման բաժանմունքի տեխնիկական խորհրդատու (Ֆրանսիա)
Ժոզեֆ ՄԻՇԱԿ   Չեխիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի ռազմավարական հետազոտությունների հարցերով տնօրեն (Չեխիա)
Ժերալդ ՕԶՈՒՆՅԱՆ   Ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային գործակալության հաղորդակցության գծով փոխտնօրեն և միջազգային կապերի բաժանմունքի տնօրեն (Ֆրանսիա)
Ռոբերտ ԱՎԱԳՅԱՆ   Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս
Պետեր ՔԵԼՄ   Ֆրանս-գերմանական «Ռիսկաուդիտ» կազմակերպության նախագծերի տեխնիկական ղեկավար, անկախ խորհրդատու (Գերմանիա):

 

(2-րդ կետը փոփ., լրաց. 14.12.98 ՆՀ-189, լրաց. 09.12.00 ՆՀ-742, փոփ. 27.09.02 ՆՀ-1184-Ա, փոփ. 15.10.02 ՆՀ-1191-Ա, փոփ., լրաց.,խմբ. 06.04.04 ՆՀ-51-Ա, փոփ., լրաց. 14.07.05 ՆՀ-134-Ա, փոփ., լրաց.,խմբ. 08.01.07 ՆՀ-1-Ա,  փոփ., լրաց. 29.09.08 ՆՀ-275-Ա, 25.03.10 ՆՀ-58-Ա, փոփ. 14.11.11 ՆՀ-301-Ա, 23.10.13 ՆՀ-282-Ա, խմբ. 02.09.15 ՆՀ-491-Ա, 24.10.17 ՆՀ-866-Ա)

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի աշխատանքների կազմակերպման ֆինանսավորման հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կանոնադրությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

13 հուլիսի 1996 թ.

ՆՀ-606

 

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան