«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀի
պաշտոնակատար Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» փետրվարի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 1998 թվականի թիվ 48
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
(1-ին կետը խմբ. 07.10.04 N 1409-Ա)
2. «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի 50 տոկոսի տնօրինման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 5-ից: