ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2019 թվականի N 1388-Ա
«ՆԱԻՐԻՏ-2» ԵՎ «ՄԵԼԻՈՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի, 43-րդ հոդվածի 3-րդ կետի, 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի և 68-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմք ընդունելով «Նաիրիտ-2» և «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությունների 2018 թվականի ֆինանսական արդյունքները՝ թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով «Նաիրիտ-2» և «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2018 թվականի տարեվերջի դրությամբ ընկերությունների զուտ ակտիվների արժեքին, որոնք կազմել են համապատասխանաբար` 9 522 184 հազ. դրամ և 1 857 802 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սահմանված կարգով ապահովել «Նաիրիտ-2» և «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցման և կանոնադրություններում համապատասխան փոփոխության կատարման պետական գրանցումը՝ իրականացնելով «Նաիրիտ-2» և «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությունների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 15 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|