Basic information
Number
N 350
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (31.10.2019-25.03.2022)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 1997.09.06/20
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.08.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.08.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
19.08.1997
Effective date
06.09.1997
Interrupt date
05.04.2024

040.0350.19.08.97

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

19 օգոստոսի 1997 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

19 օգոստոսի 1997 թ. N 350

քաղ. Երևան

 

տեղեկությունները պետական եվ ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին

 

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը (կցվում է):

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պաշտոնատար անձանց բացակայության ժամանակ նրանց փոխարինում են իրենց որոշմամբ լիազորված համապատասխան պաշտոնատար անձինք:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թվականի

օգոստոսի 19-ի N 350 որոշմամբ

 

ց ա ն կ

 

Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետ
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար
6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
8. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար

9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար
11. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար
12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար
13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
14. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար
15. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար
16. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
17. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար

171 . Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար

172 . Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար

18. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
19. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ

19.1. Պետական վերահսկողական ծառայության պետ
20. Հարկային մարմնի ղեկավար
21. (կետն ուժը կորցրել է 11.12.08 N 1466-Ն)

22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
23. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
231. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ

24. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ
25. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
26. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ
27. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ

271. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ
27.2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ

273. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ

28. Երևանի քաղաքապետ
29. Հայաստանի Հանրապետության մարզպետներ

 

(ցանկը փոփ., լրաց. 02.10.98 N 613, 26.11.98 N 738, լրաց. 28.10.00 N 691, խմբ. 28.09.05 N 1572-Ն, լրաց. 16.03.06 N 314-Ն, փոփ., լրաց. 11.12.08 N 1466-Ն, 22.01.09 N 78-Ն, լրաց. 12.03.09 N 286-Ն, 28.10.10 N 1379-Ն, 09.04.15 N 373-Ն, 23.07.15 N 822-Ն, 09.08.18 N 874-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն)