Գլխավոր տեղեկություն
Համար
N 1592-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 2019 թվականի N 1592-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 67-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1053-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 67-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «ՀՀ կրթության և գիտության նախարարության» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության» բառերով,

բ. «Վ. Բուդումյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերով,

գ. «Վ. Գասպարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ» բառերը փոխարինել «Վ. Գասպարյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Խզմալյան - Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Շարաֆյան - կոմպոզիտոր (համաձայնությամբ)» բառերով.

3) «Ուսանողության կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Հ. Ալեքսանյան

 - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի «Գործիքային կատարողականություն՝ դաշնամուր» մասնագիտացման ուսանող (բակալավր)

 

Ա. Դավեյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի «Վոկալ-արվեստ՝ ակադեմիական երգեցողություն» մասնագիտացման ուսանող (բակալավր)

 

Ա. Առուստամյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի «Վոկալ-արվեստ՝ ժողովրդական երգեցողություն» մասնագիտացման ուսանող (բակալավր)

 

Շ. Հովակիմյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

 

Է. Հովհաննիսյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

 

Կ. Աղաբեկյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի «Դիրիժորություն» մասնագիտացման ուսանող (բակալավր)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 4

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան