Գլխավոր տեղեկություն
Համար
N 1594-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.11.2019-27.05.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2019

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 2019 թվականի N 1594-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ, ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1257-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը և 2016 թվականի դեկտեմբերի 16-ին վավերացված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի փետրվարի 23-ին ստորագրված «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի վարկային համաձայնագիրը՝

1. Ստեղծել Համաշխարհային բանկի վարկային ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի կառավարման կոմիտե և հաստատել դրա անհատական կազմը ՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Համաշխարհային բանկի վարկային ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի կառավարման կոմիտեի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Համաշխարհային բանկի վարկային ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի կառավարման կոմիտե և աշխատանքային խումբ ստեղծելու և դրանց անհատական կազմերը հաստատելու մասին» N 1257-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 4

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2019 թ.

նոյեմբերի 4-ի N 1594-Ա

որոշման

 

 Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

Տ. Ավինյան

- ՀՀ փոխվարչապետ (նախագահ)

Տ. Խաչատրյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար

Ս. Պապիկյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Ա. Հարությունյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Է. Գրիգորյան

- ՀՀ շրջակա միջավայրի նախարար

Ս. Սաֆարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Վ. Վերմիշյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Ա. Սողոմոնյան

- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

Մ. Գրիգորյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ (քարտուղար):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2019 թ.

նոյեմբերի 4-ի N 1594-Ա

որոշման

 

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգը կարգավորում է Համաշխարհային բանկի վարկային ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կառավարման կոմիտե) աշխատանքային հարաբերությունները՝ ուղղված միջգերատեսչական համակարգման ապահովմանը, ռազմավարական որոշումների կայացմանը, ենթածրագրերի հաստատմանը, ծրագրի իրականացման ընդհանուր վերահսկողության ապահովմանը։

2. Կառավարման կոմիտեն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, 2016 թվականի դեկտեմբերի 16-ին վավերացված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի փետրվարի 23-ին ստորագրված «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրով և սույն աշխատակարգով:

3. Կառավարման կոմիտեն ծրագրի իրականացման ընթացքում կարող է ներգրավել մասնագետների, փորձագետների և խորհրդատուների:

 

II. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Կառավարման կոմիտեի գործունեության հիմնական նպատակը ծրագրի իրականացման կառավարումն է:

5. Կառավարման կոմիտեն ընդգրկում է ծրագրի հիմնական շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին` պատասխանատու լինելով միջգերատեսչական համակարգման ապահովման, ռազմավարական որոշումների կայացման, ներդրումային ենթածրագրերի հաստատման և ծրագրի իրականացման ընդհանուր վերահսկողության ապահովման համար:

6. Կառավարման կոմիտեի խնդիրներն են`

1) ծրագրի շրջանակներում ներկայացվող ենթածրագրերի քննարկումը և հաստատումը.

2) ծրագրի իրականացման շրջանակներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում առաջարկվող փոփոխությունները համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկ տրամադրող կազմակերպության հետ.

3) ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը, եթե ծրագրի իրականացման պլանով դրա իրավասությունը վերապահված չէ երրորդ անձի.

4) ծրագրով նախատեսված և կառավարման կոմիտեի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցի ու ծրագրի բյուջեին համապատասխան` կառավարման կոմիտեի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.

5) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցով և բյուջեի շրջանակում անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.

6) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ առաջարկություններ մշակելը. վերջիններս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` համաձայնեցնելով վարկ տրամադրող կազմակերպության հետ.

7) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների ու թերությունների վերացման համար համապատասխան միջոցների ձեռնարկման մասին որոշումներ ընդունելը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

8) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման մասին որոշումներ ընդունելը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

9) վարկ տրամադրող միջազգային կազմակերպության՝ ծրագրի իրականացման ղեկավարների տարեկան այցերի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ծրագրի առանձին բաղադրիչների համար պատասխանատու մասնագետների այցերի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ ծրագրի իրականացման արդյունքները քննարկելը.

10) ծրագրի ավարտից հետո ծրագրի իրականացման արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մասին երեսնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:

7. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ծրագրի իրականացման պատասխանատու մարմնի ղեկավարի ներկայացմամբ, քննարկվում են կառավարման կոմիտեի նիստերում` դրանք ներկայացվելու օրվանից հետո տասնօրյա ժամկետում:

 

III. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Կառավարման կոմիտեն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի և շրջաբերական գրությունների միջոցով: Նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի ու հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգով սահմանված կարգով:

9. Կառավարման կոմիտեի նիստերն արձանագրվում են:

10. Կառավարման կոմիտեի արտահերթ նիստ կարող է գումարվել կառավարման կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ կամ կառավարման կոմիտեի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

11. Կառավարման կոմիտեի նիստը հրավիրում և վարում է կառավարման կոմիտեի նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, կառավարման կոմիտեի անդամներից մեկը:

12. Կառավարման կոմիտեի նիստի օրակարգի ձևավորման գործընթացը վերահսկում է կառավարման կոմիտեի նախագահը: Կառավարման կոմիտեի նիստի օրակարգի ձևավորման գործընթացը կազմակերպում է կառավարման կոմիտեի քարտուղարը՝ ըստ ստացված առաջարկությունների և առաջացած խնդիրների:

13. Ծրագրի իրականացման ընթացքում կառավարման կոմիտեի կազմում ընդգրկված գերատեսչությունների համագործակցությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև կառավարման կոմիտեին մասնագիտական բնույթի առաջարկություններ ներկայացնելու համար յուրաքանչյուր գերատեսչություն նշանակում է պատասխանատու ներկայացուցիչ։

14. Կառավարման կոմիտեի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է կառավարման կոմիտեի անդամների կեսից ավելին: Կառավարման կոմիտեի որոշումներն ընդունվում են կառավարման կոմիտեի նիստին ներկա՝ կառավարման կոմիտեի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում կառավարման կոմիտեի նախագահի ձայնը որոշիչ է:

15. Կառավարման կոմիտեի նիստերի աշխատանքներին մասնակցելու համար կարող են հրավիրվել պաշտոնատար անձինք, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, զարգացման միջազգային գործընկերների ներկայացուցիչներ, մասնավոր հատվածը ներկայացնող կառույցների և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

16. Կառավարման կոմիտեի աշխատանքների ընթացքում գրավոր հաղորդակցության հիմնական եղանակներն են պաշտոնական փաստաթղթաշրջանառությունը և էլեկտրոնային փոստը:

 

IV. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

17. Կառավարման կոմիտեի նիստերն անցկացվում են կառավարման կոմիտեի նախագահի կողմից հաստատված օրակարգով:

18. Կառավարման կոմիտեի նախագահը որոշում է կառավարման կոմիտեի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը:

19. Կառավարման կոմիտեի նիստի օրակարգում նշվում են՝

1) նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը.

3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:

20. Կառավարման կոմիտեի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող մյուս անհրաժեշտ փաստաթղթերը կառավարման կոմիտեի անդամներին էլեկտրոնային եղանակով ներկայացվում են նիստի անցկացումից առնվազն 7 աշխատանքային օր առաջ:

21. Կառավարման կոմիտեի գործունեության կազմակերպչական-տեխնիկական և քարտուղարության աշխատանքների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն:

 

V. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

22. Կառավարման կոմիտեի նիստերի արձանագրումն ապահովում է կառավարման կոմիտեի քարտուղարը:

23. Կառավարման կոմիտեի նիստի արձանագրությունը ստորագրվում է կառավարման կոմիտեի նախագահի կողմից՝ կառավարման կոմիտեի նիստի անցկացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

24. Կառավարման կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աշխատակազմում:

 

VI. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

25. Կառավարման կոմիտեի նախագահը`

1) նախագահում է կառավարման կոմիտեի նիստերը.

2) հաստատում է կառավարման կոմիտեի օրակարգը և ստորագրում կառավարման կոմիտեի նիստերի արձանագրությունները.

3) որոշում է կառավարման կոմիտեի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց կազմը.

4) պատասխանատու է կառավարման կոմիտեի աշխատանքների արդյունավետ իրականացման համար.

5) ներկայացնում է կառավարման կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում.

6) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ գործառույթներ:

26. Կառավարման կոմիտեի անդամը՝

1) մասնակցում է կառավարման կոմիտեի նիստերին.

2) մասնակցում է որոշումների ընդունման համար անցկացվող քվեարկությանը.

3) կառավարման կոմիտեի հաստատմանը ներկայացված ենթածրագրերի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները տրամադրում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` ենթածրագրերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում.

4) կառավարման կոմիտեի ընդունած որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում է գրավոր կարծիք.

5) իրավունք ունի ծանոթանալ կառավարման կոմիտեի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ բոլոր փաստաթղթերին․

6) նշանակում է ներկայացուցիչ ընթացիկ գործընթացներում իր գերատեսչության տեսակետները հաղորդակցելու և ծրագրի իրականացման ողջ ընթացքում անհրաժեշտ աջակցություն տրամադրելու համար․

7) մասնակցում է կառավարման կոմիտեի աշխատանքներին։

27. Կառավարման կոմիտեի քարտուղարը՝

1) ապահովում է կառավարման կոմիտեի նիստերի կազմակերպումը.

2) ապահովում է կառավարման կոմիտեի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումն ու տրամադրումը.

3) կառավարման կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը կից փաստաթղթերի փաթեթով, ոչ ուշ, քան նիստից 7 աշխատանքային օր առաջ, ներկայացնում է կառավարման կոմիտեի անդամներին և անհրաժեշտության դեպքում` նիստին հրավիրված անձանց․

4) արձանագրում է կառավարման կոմիտեի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կայացրած որոշումները․

5) վարում է կառավարման կոմիտեի աշխատանքների հետ կապված գործավարությունը․

6) անհրաժեշտության դեպքում կազմակերպում է փորձագետների և մասնագիտացված կառույցների ներգրավման, ինչպես նաև առանձին ուսումնասիրությունների իրականացումն ապահովելու աշխատանքները․

7) ապահովում է կառավարման կոմիտեի գործունեության մասին տեղեկատվության պարբերական տեղակայումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում:

 

VII. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

28. Կառավարման կոմիտեի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.09.2021, N 980-Ա 14.09.2021, N 1594-Ա
26.05.2021, N 571-Ա 27.05.2021, N 1594-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան