Գլխավոր տեղեկություն
Համար
N 1474-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2019 թվականի N 1474-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Օպերատիվ-հետախուզական, հետքննչական և հսկողական գործառույթներ իրականացնող աշխատակիցների անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու դիմաց հեղուկ վառելանյութով (բենզինով) ապահովման խնդրի լուծման համար առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել օպերատիվ-հետախուզական, հետքննչական և հսկողական գործառույթներ իրականացնող աշխատակիցների անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու դիմաց հեղուկ վառելանյութով (բենզինով) ապահովման խնդրի լուծման համար առաջարկություններ:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հոկտեմբերի 15-ի N 1474-Ա

որոշման

   

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

  

Ծ. Սողոմոնյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Կ. Բրուտյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Գ. Բալայան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Է. Հարությունյան

- Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Հակոբյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Վ. Մովսիսյան

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Վ. Հարությունյան

- ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Այվազյան

- ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Հարությունյան

- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ):

        

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան