Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2004 թվականի N 435-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «ԼԱԶԵՐԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ» ԵՎ «ԱՐՄԵՆԻԿՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Լազերային Տեխնիկա» և «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերությունների` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել «Լազերային Տեխնիկա» և «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրություններում սահմանված կարգով համապատասխան փոփոխությունների կատարումը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 849 որոշման 2-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. ապրիլի 12 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.01.2022, N 41-Ա | 14.01.2022, N 435-Ա | |
24.10.2019, N 1476-Ա | 30.10.2019, N 435-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|