ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից, որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից անկախ խորհրդակցական մարմին` ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հետևյալ կազմը`
Միրոսլավ ԼԻՊԱՐ | Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական (խորհրդի նախագահ, Սլովակիա) | |
Վահրամ ՊԵՏՐՈՍՅԱՆ | «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» («Հայատոմ») ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (խորհրդի գործադիր քարտուղար) | |
Ադոլֆ ԲԻՐԿՀՈՖԵՐ | Մյունխենի տեխնիկական համալսարանի ռեակտորների անվտանգության և դինամիկայի ամբիոնի խորհրդատու (Գերմանիա) | |
Ալեքսանդր ԼՈԿՇԻՆ | «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ (ՌԴ) | |
Վլադիմիր ԱՍՄՈԼՈՎ | «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդական (ՌԴ) | |
Ալեքսեյ ՖԵՐԱՊՈՆՏՈՎ | Ատոմային, տեխնոլոգիական և բնապահպանական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ (ՌԴ) | |
Ռոբերտ ԲԱԴՆԻՑ | «Լոուրենս Բերկլի» ազգային լաբորատորիայի գիտաշխատող (ԱՄՆ) | |
Քրիստոֆեր ՎԱԹՍՈՆ | Բրիտանական «Փագվոշ Գրուփ» կազմակերպության միջուկային և զանգվածային ոչնչացման զենքի վտանգների հարցերով նախագահ (Միացյալ Թագավորություն) | |
Բերնարդ ԳԵՍԴՈՆ | «Արևա» կորպորացիայի ռեակտորների նախագծման բաժանմունքի տեխնիկական խորհրդատու (Ֆրանսիա) | |
Ժոզեֆ ՄԻՇԱԿ | Չեխիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի ռազմավարական հետազոտությունների հարցերով տնօրեն (Չեխիա) | |
Ժերալդ ՕԶՈՒՆՅԱՆ | Ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային գործակալության հաղորդակցության գծով փոխտնօրեն և միջազգային կապերի բաժանմունքի տնօրեն (Ֆրանսիա) | |
Ռոբերտ ԱՎԱԳՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս | |
Պետեր ՔԵԼՄ | Ֆրանս-գերմանական «Ռիսկաուդիտ» կազմակերպության նախագծերի տեխնիկական ղեկավար, անկախ խորհրդատու (Գերմանիա): |
(2-րդ կետը փոփ., լրաց. 14.12.98 ՆՀ-189, լրաց. 09.12.00 ՆՀ-742, փոփ. 27.09.02 ՆՀ-1184-Ա, փոփ. 15.10.02 ՆՀ-1191-Ա, փոփ., լրաց.,խմբ. 06.04.04 ՆՀ-51-Ա, փոփ., լրաց. 14.07.05 ՆՀ-134-Ա, փոփ., լրաց.,խմբ. 08.01.07 ՆՀ-1-Ա, փոփ., լրաց. 29.09.08 ՆՀ-275-Ա, 25.03.10 ՆՀ-58-Ա, փոփ. 14.11.11 ՆՀ-301-Ա, 23.10.13 ՆՀ-282-Ա, խմբ. 02.09.15 ՆՀ-491-Ա, 24.10.17 ՆՀ-866-Ա)
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի աշխատանքների կազմակերպման ֆինանսավորման հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կանոնադրությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
13 հուլիսի 1996 թ. ՆՀ-606 |