Basic information
Number
N 308-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (14.04.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.05.13/25(691) Հոդ.426
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
17.02.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.03.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
29.03.2005
Effective date
14.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 29 մարտի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 փետրվարի 2005 թվականի N 308-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1535-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1535-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 4-րդ կետի «գ» ենթակետում «Արտենիի» բառը փոխարինել «Արենիի» բառով.

բ) որոշման N 1 հավելվածի 04 խմբի 03 ենթախմբի «21. Կրթական օբյեկտների նախագծում» ծրագրից պակասեցվող 43800.0 հազ. դրամ գումարի` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածի «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» բառերը փոխարինել «Նախագծահետազոտական ծախսեր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 24
Երևան