ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2019 թվականի N 1546-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1526-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 22-ի «Պատվիրակություն Ֆրանսիայի Հանրապետություն գործուղելու մասին» N 1526-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «Հովհաննես Քոչարյանինը» բառերը փոխարինել «Արա Ֆիդանյանինը» բառերով,
2) Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 24 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. հոկտեմբերի 24-ի N 1546-Ա որոշման
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. հոկտեմբերի 22-ի N 1526-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Արմեն Ղազարյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ (պատվիրակության ղեկավար) |
Արա Ֆիդանյան |
- Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո (վարչության իրավունքով) պետ |
Դավիթ Սարգսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |