ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2019 թվականի N 1543-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 614-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 614-Ա որոշման հավելվածում «Ս. Զաքարյան-Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գ. Գրիգորյան-«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 23 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|