Գլխավոր տեղեկություն
Համար
N 1493-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.11.14/84(1442) Հոդ.1171
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.11.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
07.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

     

7 նոյեմբերի 2018 թվականի N 1493-Ն

      

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝

1. Հաստատել`

1) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու ժամանակացույցը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը՝ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են աշխատանքային ստաժի, փորձի և կրթության առնվազն հետևյալ չափանիշները՝

1) մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը՝ քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ` բարձրագույն կրթություն, մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը՝ քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը՝ քաղաքացիական ծառայության ստաժ և մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը՝ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին` ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.

2) մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը՝ քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոններ` բարձրագույն կրթություն, մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը՝ քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը՝ քաղաքացիական ծառայության ստաժ և մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը՝ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում (վերջին պահանջը կիրառվում է ստորաբաժանման ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու համար դիմած անձանց ստաժի հաշվարկման դեպքում), կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում (վերջին պահանջը կիրառվում է ստորաբաժանման ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու համար դիմած անձանց ստաժի հաշվարկման դեպքում).

3) մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը՝ քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոններ` բարձրագույն կրթություն, մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը՝ քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

4) մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը՝ քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ` առանց աշխատանքային ստաժի:

(2-րդ կետը լրաց. 20.05.19 N 561-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

    

2018 թ. նոյեմբերի 7

Երևան

    

    

    

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2018 թ.

նոյեմբերի 7-ի N 1493-Ն

որոշման

    

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

    

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ

     

NN
ը/կ

Մարմինը

Ժամկետը

1.

Դատական դեպարտամենտ

սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրը

2.

Դատախազություն

սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրը

3.

Ազգային ժողովի աշխատակազմ

համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո

4.

Պաշտպանության նախարարություն

 

1)

քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնողների համար

2019 թվականի հունվարի 1

2)

զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար

իրավական հիմքի առաջացման օրվանից մեկ ամիս հետո

5.

Զինված ուժերի գլխավոր շտաբ

իրավական հիմքի առաջացման օրվանից մեկ ամիս հետո

6.

Ռազմարդյունաբերության կոմիտե

 

1)

քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնողների համար

2019 թվականի հունվարի 1

2)

զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար

իրավական հիմքի առաջացման օրվանից մեկ ամիս հետո

7.

Հատուկ քննչական ծառայություն

2019 թվականի հունվարի 1

8.

Քննչական կոմիտե

2019 թվականի հունվարի 1

9.

Սահմանադրական դատարանի աշխատակազմ

համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո

10.

Պետական եկամուտների կոմիտե

համապատասխան օրենքներն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո

11.

Ոստիկանություն

համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո

12.

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

2019 թվականի հունիսի 1

13.

Քրեակատարողական ծառայություն

2019 թվականի հունիսի 1

14.

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո

15.

Փրկարար ծառայություն

2019 թվականի հուլիսի 1

       (հավելվածը փոփ. 08.02.19 N 106-Ն, 28.03.19 N 316-Ն, 17.04.19 N 423-Ն, խմբ., փոփ., լրաց. 20.05.19 N 561-Ն, փոփ. 30.10.19 N 1569-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

     

      

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2018 թ.

նոյեմբերի 7-ի N 1493-Ն

որոշման

      

Ծ Ր Ա Գ Ի Ր

    

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

    

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

      

1. Սույն ծրագրով սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու միջոցառումները:

2. Սույն ծրագրով նախատեսված հարաբերությունները տարածվում են օրենքի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 7-ի N 1493-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածով նախատեսված մարմինների (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) վրա:

3. Որոշման N 1 հավելվածի 3-րդ, 7-9-րդ և 14-րդ կետերում նշված մարմիններին առաջարկել, իսկ 4-6-րդ, 10-13-րդ կետերում նշված մարմիններին հանձնարարել որոշման N 1 հավելվածով հաստատված ժամանակացույցով նախատեսված օրվանից առնվազն մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի (այսուհետ՝ քաղաքացիական ծառայության գրասենյակ) համաձայնեցմանը ներկայացնել նոր անվանացանկերը՝ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերի հետ միաժամանակ:

(3-րդ կետը փոփ. 20.05.19 N 561-Ն)

4. Այն համապատասխան մարմինները, որոնք ունեն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում, սակայն չունեն գլխավոր քարտուղարի պաշտոն, ապա որոշման N 1 հավելվածի 3-րդ, 7-9-րդ և 14-րդ կետերում նշված մարմիններին առաջարկել, իսկ 4-6-րդ, 10-13-րդ կետերում նշված մարմիններին հանձնարարել սույն ծրագրի 3-րդ կետով նախատեսված անվանացանկում ներառել գլխավոր քարտուղարի պաշտոնը, ընդ որում, գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելն զբաղեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(4-րդ կետը փոփ. 20.05.19 N 561-Ն)

5. Գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունն ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում հաստատում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը:

6. Որոշման N 1 հավելվածի 3-րդ, 7-9-րդ և 14-րդ կետերում նշված մարմիններին առաջարկել, իսկ 4-6-րդ, 10-13-րդ կետերում նշված մարմիններին հանձնարարել որոշման N 1 հավելվածով հաստատված ժամանակացույցով նախատեսված ժամկետը լրանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում քաղաքացիական ծառայող համարված պետական ծառայողներին առանց մրցույթի նշանակել քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններում:

7. Պետական ծառայության պաշտոններում օրենքով սահմանված կարգով փոխարինող և (կամ) պայմանագրով պաշտոն զբաղեցնող և (կամ) ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց հետ առանց աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր՝ մինչև համապատասխան հիմքերի վերացումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

8. Համապատասխան մարմիններում թափուր և ժամանակավոր թափուր պաշտոնները մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգն ուժի մեջ մտնելն զբաղեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշմամբ սահմանված կարգով:

    

II. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

      

9. Առաջարկել դատախազության աշխատակազմում պետական ծառայողների և դատական դեպարտամենտում դատական ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված պաշտոնները՝ բացառությամբ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պաշտոնների, մեկամսյա ժամկետում ընդգրկել քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում և քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանը ներկայացնել նոր անվանացանկերը՝ սույն ծրագրի 3-րդ կետին համապատասխան կազմված քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերի հետ միաժամանակ:

10. Քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունն ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում դատախազության և դատական դեպարտամենտի պետական ծառայողներն օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով նշանակվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններում:

(հավելվածը փոփ. 20.05.19 N 561-Ն)

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան