Գլխավոր տեղեկություն
Համար
N 1648-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.04/85(1538) Հոդ.1097
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

21 նոյեմբերի 2019 թվականի N 1648-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 539-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի «Հարավային ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 539-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին կետով.

«13.1. Միևնույն ջրային ռեսուրսից առանց որակական և քանակական փոփոխության հիդրոէներգետիկ նպատակով հաջորդաբար իրականացված ջրառի ծավալի մեծությունը հաշվարկվում է մեկ անգամ՝ ջրառաջարկի և ջրապահանջարկի հաշվարկներում հաշվի առնելով ջրային ռեսուրսի առավելագույն մեկանգամյա օգտագործման քանակը՝ բացառելով կրկնակի հաշվառումը: Հիդրոէներգետիկ նպատակով հաջորդաբար ջրառի և ջրթափի միջև ընկած հատվածում հիդրոէլեկտրակայանի ջրառի հաշվառումն իրականացվում է՝ հիմք ընդունելով ջրային ռեսուրսի տվյալ հատվածի էկոլոգիական թողքի մեծությունը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 26

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան